20.4 C
Yerevan

Ողջույնի Խոսք

Երեկ երե­կո­յան իր գործունեության պաշտո­նա­կան մեկնարկն ազդա­րա­րեց «Անկա­խության Սերունդ»քաղաքական-հասարակական նախա­ձեռնությունը։ Նրանց ֆեյսբուքյան պաշտո­նա­կան էջում տեղադրված բացման տեսա­հո­լո­վա­կում նախա­ձեռնության հիմնա­դիրնե­րը հստակ ներկա­յացրե­ցին իրենց տեսա­կետներն ու վերա­բերմունքը պետության ու հասա­րա­կության կարև­ո­րա­գույն խնդիրնե­րի նկատմամբ։

Հարկ է ընդգծել, որ իրենց խոսքում նախա­ձեռնության հիմնա­դիրնե­րը նշե­ցին այն  հիմնա­րար սկզբունքնե­րը, որոնք կենսա­կան նշա­նա­կություն ունեն պետա­կան կառա­վարման ու քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության կայացման գործում։ Մասնա­վո­րա­պես անդրա­դառնա­լով այնպի­սի կարև­ո­րա­գույն ոլորտնե­րի, ինչպի­սիք են՝Անկախության էությա­նը որպես գաղա­փար, օրենքի գերա­կա­յության կարև­ո­րությա­նը, կրթա­կան ու գիտա­կան ոլորտնե­րի վիթխա­րի նշա­նա­կությա­նը, տնտե­սության կենսա­կան անհրա­ժեշտությա­նը։ «Անկա­խության Սերունդը» նշեց, որ միասնության ու հավա­քա­կան աշխա­տանքի շնորհիվ են տեղի ունե­նա­լու այդ բոլոր ոլորտնե­րի առողջա­ցումն ու կայունա­ցումը։

ՄԵՐ ՈՒՂԻՆ Ընկե­րա­քա­ղա­քա­կան Հարթա­կը հավա­տա­րիմ մնա­լով ազգա­յին զտարյուն արժեքնե­րի պահպանմանն ու քաղա­քա­կիթ պետա­կա­նության կայացման սկզբունքնե­րին, ողջունում է հայ քաղա­քա­կան ու հասա­րա­կա­կան դաշտում ծնված այս նոր նախա­ձեռնությա­նը։ Այսօր առա­վել քան երբևէ անհրա­ժեշտ են նոր ու թարմ կառույցներ, որոնք ի վիճա­կի կլի­նեն ցրե­լու ներքա­ղա­քա­կան ճգնա­ժամն ու նպաստել ՀՀ֊ում քաղա­քա­կան գործընթացնե­րի ու իրա­վա­կան ոլորտնե­րի կայացմանն ու քաղա­քա­կան մշա­կույթի կայացմա­նը։ Հիմա, երբ ՀՀ֊ն գտնվում է արտա­քին ու ներքին խիստ ճնշումնե­րի ներքո, իսկ ժողո­վուրդը ցնցված է պատե­րազմից ու դրա աղե­տա­լի հետև­անքնե­րից, հայ հասա­րա­կությա­նը օդի ու ջրի պես պետք են նոր ու թարմ գաղա­փա­րա­խոսներ, որոնք իրենց հետ քաղա­քա­կան սթա­փություն ու պայծա­ռություն կբե­րեն, որով և ի վերջո կսկսվի ՀՀ ներքին առողջա­ցումն ու արտա­քին մարտահրա­վերնե­րին դիմա­կա­յե­լու հրա­մա­յա­կա­նի իրա­գործումը։

ՄԵՐ ՈՒՂԻՆ ընկե­րա­քա­ղա­քա­կան հարթա­կը զորակցում է «Անկա­խության Սերնդին» և լիա­հույս է, որ նոր ու թարմ ուժե­րը կկա­րո­ղա­նան ՀՀ֊ն ու հայ հասա­րա­կությունը դուրս բերել ներկա­յիս ծանր իրա­վի­ճա­կից ու ձեռնա­մուխ կլի­նեն հայության ու հայոց պետության շենացմանն ու հզո­րացմա­նը։

Հետև­եք Անկա­խության Սերունդ քաղա­քա­կան-հսա­րա­կա­կան նախա­ձեռնության գործունեությա­նը ֆեյսբուքյան էջում:

Առնչվող Հոդվածներ