24.7 C
Yerevan

Ընկեր Հրայր Արթնա­ցիր, Նրանք Խելա­գարվել են (Մաս Ա)

Չկա ավե­լի տհաճ բան, քան հանգուցյա­լին ստի­պել խոսել: Նման բան անե­լու կարիք չկա, բայց պարզ է, որ Հայ Յեղա­փո­խա­կան Դաշնակցության պատմությունը հայկա­կան Երկրորդ Հանրա­պե­տության տարի­նե­րին (1991–2015թթ) հատկանշվում է Հրայր Մարուխյա­նի ղեկա­վա­րությամբ ու հատկա­պես նրա թողած ժառանգությամբ:


Կայծ Մինասյան

Ծնունդով Հայաստա­նից, իսկ հետո Իրան, այնուհետև Լիբա­նան և Հունաստան, ՀՅԴ‑ի նախկին գլխա­վոր քարտուղա­րի ջանքերն ամբողջա­պես ներդրված են եղել հայկա­կան հարցի համաշխարհա­յին տարածման, միջազգա­յին բեմե­րում ու հարթակնե­րում հայ ժողովրդի իրա­վունքնե­րի ամրապնդման, ՀՅԴ‑ի վերա­դարձ գորբա­չովյան, իսկ հետո նաև հետխորհրդա­յին Հայաստան:

ՀՅԴ գլխա­վոր քարտուղա­րը, կամ ինչպես նրան կոչում էինք՝ «Ընկեր Հրայրը», 1972թ. մինչև 1994թ. հուլի­սի ինսուլտը, այսինքն ավե­լի քան 20 տարի, թերևս ՀՅԴ վերջին չորս տասնամյա­կի վերջին իրա­կան քաղա­քա­կան առաջնորդն էր։

Ընդ որում առաջնորդ, որի քաղա­քա­կան միտքը երբեք չէր մթագնել: Ընդհա­կա­ռա­կը, նրա հիշա­տա­կը մինչև հիմա վառ է դաշնակցա­կաննե­րի հուշե­րում ու դժվար է նրան փոխա­րի­նել, հատկա­պես երբ տեսնում ենք, թե ինչպես է զարգա­նում քաղա­քա­կան գործընթա­ցը որոշ դպրոցնե­րում, որոնք ըստ էության իրա­վունք ունեն Մարուխյա­նա­կան կոչվե­լու:

Այդ բանա­վե­ճե­րում ոչ մի տարօ­րի­նակ բան չկա և նրանք, ովքեր գիտեն կարող են ասել, որ դա շատ հայտնի է և այդ պատճա­ռով էլ այդ անօ­րի­նակ մարդու բնութա­գի­րը բազմա­զան ու հարուստ է: Սրտով ինտերնա­ցիո­նա­լիստ ու պրոգրե­սիվ Հրայր Մարուխյա­նը՝ ինժե­նե­րի կրթությամբ ու ուժե­րի հավա­սա­րակշող:

Պրագմա­տիկ, ճկուն, հնա­րա­վո­րության դեպքում համառ, ՀՅԴ‑ի առաջնորդն օժտված էր քաղա­քա­կան մեծ հոտա­ռությամբ, ինչպես ասացվածքն է ասում՝ իսկա­կան քաղա­քա­կան գիշա­տիչ: Հրայր Մարուխյա­նը հաճույք է ստա­նում ֆլո­րենտիստա­կան կոլո­րի­տով՝ միա­խառնե­լով այդ մշա­կույթ ու իր ինքնության բազմա­զա­նությունը: Նա անցնում է ոլո­րապտույտնե­րով, թակարդնե­րով, քաղա­քա­կան կյանքի ծուղակնե­րով և նոր ասպա­րեզներ էր գրա­վում միջազգա­յին քաղա­քա­կան բեմե­րում, իսկ հետո նաև յուրացնում դրանք, նյութա­կա­նացնում՝ դաշնակցության համա­կարգը դարի ավանդույթնե­րի հավա­տա­րիմ պահե­լու համար:

Խարիզմա­տիկ և ուրախ, սովո­րեցնող և ջերմ, մոտ երի­տա­սարդնե­րին և ուշա­դիր ավագնե­րի նկատմամբ, քաղա­քա­կան առաջնորդը ունակ էր հարմարվե­լու ցանկա­ցած իրադրության, քանի դեռ դրանք պահպա­նում են իրենց հետև­ո­ղա­կա­նությունը:

Ժառանգե­լով Ռոստո­մից իր ինտերնա­ցիո­նալ համոզմունքներն ու Դրո­յա­կան պրագմա­տիզմը, Հրայր Մարուխյա­նը լայնացնում էր իր մտա­հո­րի­զո­նը՝ ծածկե­լու համար սոցիալ-դեմոկրատ Սիմոն Վրացյա­նին կա ամբոխավար(պոպուլիստ) Վահան Նավա­սարդյա­նին: Այդ ճկունությունը ոչ թե կամքի բացա­կա­յություն է, այլ ավե­լի շուտ նորը ստեղծե­լու ունա­կություն և ցանկա­ցած դիա­լեկտի­կա­կան երև­ույթն ինտեգրացնե­լու և մարսե­լու հնա­րա­վո­րություն, յուրա­քանչյուրին ուժ տալով վերա­կանգնե­լու հավա­սա­րակշռությունն ու ՀՅԴ‑ն նոր մարտա­կարգի
բերե­լու, նոր մարտահրա­վերնե­րին դիմա­կա­յե­լու:

Նրա ողջ քաղա­քա­կան կարիե­րան համընկավ մի ողջ կույտ խնդիրնե­րի հետ՝ նա խթա­նում է սառը պատե­րազմյան Դաշնակցա­կա­նությունից անցում երրորդ աշխարհի Դաշնակցա­կա­նությա­նը 1960–1970- ականնե­րին, նա 1980-ականնե­րին ձեռնարկում է աշխարհասփյուռ Դաշնակցա­կա­նությունը դարձնել «Դաշնակցությունը դեպի երկիր» խնդրի լուծմա­նը, Մարուխյա­նը նաև խորհրդանշում է անցումը պատե­րազմա­կան վիճա­կի դաշնակցությունից մինչև համաշխարհա­յա­ցած դաշնակցություն 1988 և 1994թ՝ արցախյան ազա­տա­մարտի Հայաստա­նի անկա­խության տարի­նե­րին:

Նրա աշխարհա­հա­յացքը ոչ իդե­լա­կան ազգայնա­կա­նությունն է, ոչ էլ սոցիա­լիստա­կան մարգա­րեությունը: Ինչպես նշում էր հենց ինքը. «ՀՅԴ‑ն հարա­բե­րություններ ունի բոլոր նրանց հետ, ովքեր հետաքրքրված են հայկա­կան հարցե­րի պաշտպա­նությամբ»: Նա ճամփորդել է Մերձա­վոր Արև­ելք, ԽՍՀՄ, Եվրո­պա, Ամե­րի­կա՝ չմո­ռա­նա­լով հարա­վա­յին կիսագնդի երկրնե­րը, որտեղ հայկա­կան հարցը կարող է հաշվի առնվել, ոչ միայն զուտ ստրա­տե­գիա­կան
հաշվարկ, այլև որպես մարդկա­յին արժա­նա­պատվության ու սոցիա­լա­կան արդա­րության կողմնա­ցույց: Նա ոչ թե թույլ էր տալիս, որ Հայկա­կան Հարցը մի կողմ մղվի ու օգտա­գործվի Արևմուտքի կամ Արև­ելքի, Հյուսի­սի կամ Հարա­վի կողմից, այլ նա փորձում էր գտնել ինչ որ բան, որը կօգներ նաև ամե­րի­կա­ցի­նե­րին, եվրո­պա­ցի­նե­րին, ԽՍՀՄ-ին ու արև­ելքի երկրնե­րին՝ ի շահ հայոց հարցի:

Օրի­նակ, երբ նա մերձե­ցում նկա­տեց կապի­տա­լիստա­կան ու կոմունիստա­կան բլո­կի մեջ 1980- ականնե­րին, Հրայր Մարուխյանն օգտա­գործեց այդ պահը՝ հնա­րա­վո­րություններն ավե­լի մեծացնե­լու համար: Բանակցություններ ԱՄՆում, ԽՍՀՄ հետ խաղա­ղության պահպանման պատրաստա­կա­մություն, հրա­շա­լի առիթ էր ազատվե­լու խորհրդա­յին ճամբա­րից, որը թուլա­ցել էր սառը պատե­րազմից:

Հենց այդ ժամա­նակ էր, որ Արև­ելքի ու Արևմուտքի մերձեցման ժամա­նակ նա նախընտրություն տվեց Ֆրանսիա­յին, որն ԱՄՆ դաշնա­կից էր, բայց ոչ հետև­որդ ու տեղե­կացրեց Ֆրանսուա Միտե­րա­նին 1985թ,(որի հետ մնա­յուն կապի մեջ էր 1970-ականնե­րի սկզբից): Նա Միտե­րա­նին հասկացրեց, թե ինչ նշա­նա­կություն պիտի ունե­նա Գորբա­չո­վի հայտնվե­լը գալիք ռազմա­քա­ղա­քա­կան իրադրության մեջ: Եվ նա այս ամե­նի պտուղնե­րը սկսեց քաղել այն պահից ի վեր, ինչ Ֆրանսուա Միտե­րա­նը 1986թ. մարտին ընդունեց ՀՅԴ պատվի­րա­կությա­նը Ելի­սե­յան պալա­տում և Փարի­զը ձեռնարկեց հայե­րի ցեղասպա­նության ճանա­չումը
Եվրո­պա­յի պառլա­մենտի կողմից 1987թ հունի­սի 18-ին:

Նա նաև օգտվեց Արև­ելքի ու Արևմուտքի մերձե­ցումից՝ ամրապնդե­լու համար Եվրո­պա­կան ուղերձը՝ հաստատվե­լով Հունաստա­նում, որը ԵՄ նորա­թուխ անդամ էր և որից նա ՀՅԴ գործունեության թույլտվություն է ստա­նում Սոցիա­լիստա­կան Ինտերնա­ցիո­նա­լում:

1992թ. հունի­սին Հայաստա­նից վտարվե­լուց հետո Մարուխյա­նը շատ արագ շարք վերա­դարձավ. Ճառով՝ ընդդեմ Լևոն Տեր-Պետրոսյա­նի, ով իրեն կեղծ մեղադրանքնե­րով «անցանկա­լի անձ»(Persona non grata) էր հայտա­րա­րել: Հրայր Մարուխյա­նը շատ լավ հասկա­նում էր, որ հետ սովե­տա­կան երկրում նա բախվե­լու էր գլո­բա­լի­զա­ցիա­յի և ինտեգրա­ցիոն խնդիրնե­րին, բայց և գիտեր ինտեգրա­ցիա­յի իր փորձով կարող էր վրեժ լուծել Հայաստա­նի նախա­գա­հի արարքնե­րի համար:

Ավե­լին, այն բանից հետո, երբ նա ոտք Դրեց Ռուասսի-շառլ դը Գոլ օդա­նա­վա­կա­յա­նում, վայրէջքի հենց հաջորդ օրը՝ հունի­սի 29-ին արդեն նա արդեն նոր, հստակ որո­շում է ընդունում կտրա­կա­նա­պես հեռու մնալ ՀՅԴ արմա­տա­կան թևե­րից, մասնա­վո­րա­պես Ֆրանսիա­յում ու Հայաստա­նում, որոնք աչքի էին ընկնում համա­պա­տասխա­նա­բար, առա­ջի­նը՝ ֆրանսիա­կան ճգնա­ժա­մե­րին խառված լինե­լով, իսկ երկրորդը՝ կրե­լով խորհրդա­յին ժառանգությունը:

Առնչվող Հոդվածներ