ՄԵՐ ՈՒՂԻՆ

Ընկեր Հրայր Արթնացիր, Նրանք Խելագարվել են (Մաս Ա)

Չկա ավելի տհաճ բան, քան հանգուցյալին ստիպել խոսել: Նման բան անելու կարիք չկա, բայց պարզ է, որ Հայ Յեղափոխական Դաշնակցության պատմությունը հայկական Երկրորդ Հանրապետության տարիներին (1991-2015թթ) հատկանշվում է Հրայր Մարուխյանի ղեկավարությամբ ու հատկապես նրա թողած ժառանգությամբ:


Կայծ Մինասյան

Ծնունդով Հայաստանից, իսկ հետո Իրան, այնուհետև Լիբանան և Հունաստան, ՀՅԴ-ի նախկին գլխավոր քարտուղարի ջանքերն ամբողջապես ներդրված են եղել հայկական հարցի համաշխարհային տարածման, միջազգային բեմերում ու հարթակներում հայ ժողովրդի իրավունքների ամրապնդման, ՀՅԴ-ի վերադարձ գորբաչովյան, իսկ հետո նաև հետխորհրդային Հայաստան:

ՀՅԴ գլխավոր քարտուղարը, կամ ինչպես նրան կոչում էինք՝ «Ընկեր Հրայրը», 1972թ. մինչև 1994թ. հուլիսի ինսուլտը, այսինքն ավելի քան 20 տարի, թերևս ՀՅԴ վերջին չորս տասնամյակի վերջին իրական քաղաքական առաջնորդն էր։

Ընդ որում առաջնորդ, որի քաղաքական միտքը երբեք չէր մթագնել: Ընդհակառակը, նրա հիշատակը մինչև հիմա վառ է դաշնակցականների հուշերում ու դժվար է նրան փոխարինել, հատկապես երբ տեսնում ենք, թե ինչպես է զարգանում քաղաքական գործընթացը որոշ դպրոցներում, որոնք ըստ էության իրավունք ունեն Մարուխյանական կոչվելու:

Այդ բանավեճերում ոչ մի տարօրինակ բան չկա և նրանք, ովքեր գիտեն կարող են ասել, որ դա շատ հայտնի է և այդ պատճառով էլ այդ անօրինակ մարդու բնութագիրը բազմազան ու հարուստ է: Սրտով ինտերնացիոնալիստ ու պրոգրեսիվ Հրայր Մարուխյանը՝ ինժեների կրթությամբ ու ուժերի հավասարակշող:

Պրագմատիկ, ճկուն, հնարավորության դեպքում համառ, ՀՅԴ-ի առաջնորդն օժտված էր քաղաքական մեծ հոտառությամբ, ինչպես ասացվածքն է ասում՝ իսկական քաղաքական գիշատիչ: Հրայր Մարուխյանը հաճույք է ստանում ֆլորենտիստական կոլորիտով՝ միախառնելով այդ մշակույթ ու իր ինքնության բազմազանությունը: Նա անցնում է ոլորապտույտներով, թակարդներով, քաղաքական կյանքի ծուղակներով և նոր ասպարեզներ էր գրավում միջազգային քաղաքական բեմերում, իսկ հետո նաև յուրացնում դրանք, նյութականացնում՝ դաշնակցության համակարգը դարի ավանդույթների հավատարիմ պահելու համար:

Խարիզմատիկ և ուրախ, սովորեցնող և ջերմ, մոտ երիտասարդներին և ուշադիր ավագների նկատմամբ, քաղաքական առաջնորդը ունակ էր հարմարվելու ցանկացած իրադրության, քանի դեռ դրանք պահպանում են իրենց հետևողականությունը:

Ժառանգելով Ռոստոմից իր ինտերնացիոնալ համոզմունքներն ու Դրոյական պրագմատիզմը, Հրայր Մարուխյանը լայնացնում էր իր մտահորիզոնը՝ ծածկելու համար սոցիալ-դեմոկրատ Սիմոն Վրացյանին կա ամբոխավար(պոպուլիստ) Վահան Նավասարդյանին: Այդ ճկունությունը ոչ թե կամքի բացակայություն է, այլ ավելի շուտ նորը ստեղծելու ունակություն և ցանկացած դիալեկտիկական երևույթն ինտեգրացնելու և մարսելու հնարավորություն, յուրաքանչյուրին ուժ տալով վերականգնելու հավասարակշռությունն ու ՀՅԴ-ն նոր մարտակարգի
բերելու, նոր մարտահրավերներին դիմակայելու:

Նրա ողջ քաղաքական կարիերան համընկավ մի ողջ կույտ խնդիրների հետ՝ նա խթանում է սառը պատերազմյան Դաշնակցականությունից անցում երրորդ աշխարհի Դաշնակցականությանը 1960-1970- ականներին, նա 1980-ականներին ձեռնարկում է աշխարհասփյուռ Դաշնակցականությունը դարձնել «Դաշնակցությունը դեպի երկիր» խնդրի լուծմանը, Մարուխյանը նաև խորհրդանշում է անցումը պատերազմական վիճակի դաշնակցությունից մինչև համաշխարհայացած դաշնակցություն 1988 և 1994թ՝ արցախյան ազատամարտի Հայաստանի անկախության տարիներին:

Նրա աշխարհահայացքը ոչ իդելական ազգայնականությունն է, ոչ էլ սոցիալիստական մարգարեությունը: Ինչպես նշում էր հենց ինքը. «ՀՅԴ-ն հարաբերություններ ունի բոլոր նրանց հետ, ովքեր հետաքրքրված են հայկական հարցերի պաշտպանությամբ»: Նա ճամփորդել է Մերձավոր Արևելք, ԽՍՀՄ, Եվրոպա, Ամերիկա՝ չմոռանալով հարավային կիսագնդի երկրները, որտեղ հայկական հարցը կարող է հաշվի առնվել, ոչ միայն զուտ ստրատեգիական
հաշվարկ, այլև որպես մարդկային արժանապատվության ու սոցիալական արդարության կողմնացույց: Նա ոչ թե թույլ էր տալիս, որ Հայկական Հարցը մի կողմ մղվի ու օգտագործվի Արևմուտքի կամ Արևելքի, Հյուսիսի կամ Հարավի կողմից, այլ նա փորձում էր գտնել ինչ որ բան, որը կօգներ նաև ամերիկացիներին, եվրոպացիներին, ԽՍՀՄ-ին ու արևելքի երկրներին՝ ի շահ հայոց հարցի:

Օրինակ, երբ նա մերձեցում նկատեց կապիտալիստական ու կոմունիստական բլոկի մեջ 1980- ականներին, Հրայր Մարուխյանն օգտագործեց այդ պահը՝ հնարավորություններն ավելի մեծացնելու համար: Բանակցություններ ԱՄՆում, ԽՍՀՄ հետ խաղաղության պահպանման պատրաստակամություն, հրաշալի առիթ էր ազատվելու խորհրդային ճամբարից, որը թուլացել էր սառը պատերազմից:

Հենց այդ ժամանակ էր, որ Արևելքի ու Արևմուտքի մերձեցման ժամանակ նա նախընտրություն տվեց Ֆրանսիային, որն ԱՄՆ դաշնակից էր, բայց ոչ հետևորդ ու տեղեկացրեց Ֆրանսուա Միտերանին 1985թ,(որի հետ մնայուն կապի մեջ էր 1970-ականների սկզբից): Նա Միտերանին հասկացրեց, թե ինչ նշանակություն պիտի ունենա Գորբաչովի հայտնվելը գալիք ռազմաքաղաքական իրադրության մեջ: Եվ նա այս ամենի պտուղները սկսեց քաղել այն պահից ի վեր, ինչ Ֆրանսուա Միտերանը 1986թ. մարտին ընդունեց ՀՅԴ պատվիրակությանը Ելիսեյան պալատում և Փարիզը ձեռնարկեց հայերի ցեղասպանության ճանաչումը
Եվրոպայի պառլամենտի կողմից 1987թ հունիսի 18-ին:

Նա նաև օգտվեց Արևելքի ու Արևմուտքի մերձեցումից՝ ամրապնդելու համար Եվրոպական ուղերձը՝ հաստատվելով Հունաստանում, որը ԵՄ նորաթուխ անդամ էր և որից նա ՀՅԴ գործունեության թույլտվություն է ստանում Սոցիալիստական Ինտերնացիոնալում:

1992թ. հունիսին Հայաստանից վտարվելուց հետո Մարուխյանը շատ արագ շարք վերադարձավ. Ճառով՝ ընդդեմ Լևոն Տեր-Պետրոսյանի, ով իրեն կեղծ մեղադրանքներով «անցանկալի անձ»(Persona non grata) էր հայտարարել: Հրայր Մարուխյանը շատ լավ հասկանում էր, որ հետ սովետական երկրում նա բախվելու էր գլոբալիզացիայի և ինտեգրացիոն խնդիրներին, բայց և գիտեր ինտեգրացիայի իր փորձով կարող էր վրեժ լուծել Հայաստանի նախագահի արարքների համար:

Ավելին, այն բանից հետո, երբ նա ոտք Դրեց Ռուասսի-շառլ դը Գոլ օդանավակայանում, վայրէջքի հենց հաջորդ օրը՝ հունիսի 29-ին արդեն նա արդեն նոր, հստակ որոշում է ընդունում կտրականապես հեռու մնալ ՀՅԴ արմատական թևերից, մասնավորապես Ֆրանսիայում ու Հայաստանում, որոնք աչքի էին ընկնում համապատասխանաբար, առաջինը՝ ֆրանսիական ճգնաժամերին խառված լինելով, իսկ երկրորդը՝ կրելով խորհրդային ժառանգությունը:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *