16.9 C
Yerevan

Երնեկ, թե Այս Նոր Տարին…

Արա­յիկ Մկրտումյան

Հենց այս երգի բառերն էլ այս տարի ամե­նա­շա­տը հնչե­ցին ու հենց այդ երգով էլ մարդիկ փորձում էին ինչ որ մխի­թա­րանքներ գտնել ու հուսալ, որ որ այս տարին ավե­լի լավը կլի­նի, կամ գոնե յնքան սարսա­փե­լի չի լինի, ինչքան, որ 2020‑ը: Իսկ անցած տարին, իրոք, որ աղե­տա­լի էր՝ բոլոր առումնե­րով: Վաղուց էր ինչ միանգա­մից այսքան փորձանք միա­ժա­մա­նակ չէին կուտակվել մեր գլխին: Եվ եթե նախորդ տարի­նե­րում մենք գտնում էին լոկալ անհա­ջո­ղություններ, ապա 2020‑ը պարզա­պես ցնցեց մեզ իր դաժա­նությամբ ու հրե­շա­վո­րությամբ, որ չենք կարո­ղա­նում ուշքի գալ, թեև դա ամե­նա­շատն է պետք:

Բայց նախ մի քանի հարց: Ինչով էր պայմա­նա­վորված 2020թ. սարսա­փե­լիությունը: Եկեք չոր նայենք, եկեք էմո­ցիան դնենք մի կողմ, եկեք հասկա­նանք:

Նախ՝ համաշխարհա­յին պանդե­միան: Դա ինչ որ աստվա­ծա­յին վճիռ չէր, ու եթե մենք ի վիճա­կի լինեինք երկաթյա կարգա­պա­հություն ու վճռա­կա­նություն ցույց տալ, ապա առա­վել քան վստահ եմ, որ համա­ճա­րա­կը ՀՀ-ում այդպես չէրշ մոլեգնի, իսկ հիմա այն ուղղա­կի բարգա­վա­ճում է ու մենք հիմա սպա­սում ենք երրորդ ալի­քին: Հիմա չեմ խորա­նա պետա­կան մարմիննե­րի ու անհատ քաղա­քա­ցի­նե­րի բացթո­ղումնե­րի պահով, այլ միայն կնշեմ, որ կորո­նան այդքան դաժան եղավ հատկա­պես մեր անհոգ ու արհա­մա­րա­կան վերա­բերմունքի պատճա­ռով:

Պատե­րազմ: Սա իհարկե շատ մեծ թեմա է: Արդյունքի մասին բոլո­րը գիտեն, ուստի զերծ կմնամ ևս մեկ անգամ բոլո­րին հիշեցնե­լու այդ ողջ սարսա­փի չափե­րի փորձից ու կասեմ միայն մի բան: Այն ինչ կատարվեց, մեղա­վոր ենք միայն ու միայն մենք: Մենք և ուրիշ ոչ ոք: Իհարկե մեծ է գայթակղությունը մեղա­վորներ փնտրել ուրիշ տեղ, բայց կեղծ մխի­թա­րանք է: Մենք ենք մեղա­վոր և՛ կորսված հողե­րի, և՛ հազա­րա­վոր զոհե­րի, և՛ ավերված քաղաքնե­րի, և՛ հենց հիմա շարունակվող ներքա­ղա­քա­կան այս ողջ այլանդա­կության համար: Եթե մենք որպես ժողո­վուրդ ու հասա­րա­կություն ավե­լի վճռա­կան ու կամա­յին գտնվեինք հենց 1991թ. սկսած, ապա առա­վել քան համոզված եմ, որ այս պատե­րազմը լրիվ ուրիշ ընթացք կունե­նար: Ու նույնիսկ հարց է, թե այս պատե­րազմը կլի­ներ, թե չէ:

Եվ այսպես: Ինչո՞ւ չպետք է 2020‑ը վատ տարի լիներ: Հասկա­նում ենք, որ ոչ մի պատճառ չկա, որ այն վատը չլի­ներ: Ի վերջո հասկա­նում ենք, որ պարապ նստել և արդյունքի սպա­սե­լը ոչ մի հրա­շա­լի հետև­անքի չի հասցնե­լու: Մենք դա տեսանք, համոզվե­ցինք, բայց հասկացա՞նք: Վստահ չեմ: Վստահ չեմ, որովհետև կրկին ցանկություններ, մաղթանքներ…ու ոչ մի կոնկրետ քայլ, ոչ մի գործ, այլ միայն հույս: Հույս որն ուղղված է չգի­տես՝ ում: Ու այդ հույսը, որը չունի ոչ մի գործնա­կան տրա­մադրվա­ծություն, վերջում սուտ ու կեղծ է դուրս գալիս ու մենք հերթա­կան
անգամ խաբված ենք դուրս գալիս:

Այս տարի մենք էլի կենացներ խմե­ցինք, որ այս տարին ավե­լի լավը կլի­նի: Չեմ ուզում սկեպտի­կո­րեն մոտե­նալ ու ասել, որ կենցաը վատ բան է, բայց եթե միայն կենաց է, ապա վատ հետև­անքից խուսա­փելն ուղղա­կի անհնար է:

Եվ այդ խնդիրն այնքան մեծ ու արտա­հայտված է, որ նույնիսկ Րաֆֆին է իր ժամա­նա­կին անդրա­դարձել դրան: Մի փոքր մեջբե­րում՝
«.քանի՜֊քանի՜ հազա­րա­վոր այսպի­սի դեկտեմբերներ յուրյանց հրա­ցաննե­րով արտաքսել են հայոց ռամիկնե­րը, քանի՜֊քանի՜ նոր տարիք սիրով ու ուրա­խությամբ ընդունել են նոքա։ Բայց նոցա­նից և ոչ մինը չէ բերել նոցա համար մի նոր բախտ։

Արդարև, հոլո­վա­կան տարի­քը ոչինչ չեն ներգործում հայե­րի տխուր և տրտում
վիճա­կի վերա։ Պատճառն, որ թեպետ բնության նախա­սահմանյալ օրենքնե­րին համա­ձայն տարի­քը փոփոխվում են֊ գնում է հինը, գալիս է նորը, բայց հայե­րը, անդարդ կենա­լով յուրյանց գերեզմա­նա­կան անշարժության մեջ, երբեք չեն մտա­ծում փոխել յուրյանց մեռե­լա­յին դրությունը։ Հայե­րը յուրյանց կյանքը չեն չեն համա­ձայնեցնում տարի­նե­րի ընթացքի հետ, և ժամա­նա­կի պիտույքնե­րի հետ։ Հայե­րի համար թե՛ անցյա­լը, թե՛ ներկան, և թե՛ ապառնին ունեն միևնույն կորստա­բեր նշա­նա­կությունը։

Միով բանիվ, հայե­րի համար չկա Նոր տարի»:

Այո՛, դառն է ընդունել այդ ամե­նի իրա­կան ծանրությունը, բայց ի վերջո մենք պիտի ուշքի գանք թե ոչ: Մենք պիտի հասկա­նանք, որ դեկտեմբե­րից անցում հունվար՝ չի նշա­նա­կում ինչ որ կախարդա­կան ու լավ բան: Ի վերջո մի քանի հազար տարի է, որ նոր տարին մենք այդ օրերն ենք նշում: Նշել ենք նաև օգոստո­սի 11-ին: Նույն տրա­մա­բա­նությամբ չինա­ցի­նե­րը պիտի հույս ունե­նան, որ հենց այնպես տնտե­սություն կվե­րա­կանգնվի կամ նման մի բան: Ծիծա­ղե­լի է մտա­ծել, որ 2021‑ը ավե­լի լավը կլի­նի, եթե մենք կենացնե­րից այն կողմ չգնանք: Իրոք ծիծա­ղե­լի ու նունիսկ տխուր:

Եվ մնում է միայն նորից ու նորից դառնա­նալ, որ «հայե­րի համար չկա Նոր տարի», որովհետև մենք մի կաթիլ անգամ պրագմա­տիզմ չունե­ցանք ու այնպես ինչպես սպա­սում էինք, որ մեզ ինչ որ մեկը պիտի գա փրկե­լու, այնպես էլ սպա­սում ենք, որ դեկտեմբե­րից հունվար անցումը մեզ համար հրաշք կատա­րի:

Նոր տարի չկա և չի կարող լինել: Մեզ ոչ ոք այն չի նվի­րե­լու, մենք ինքներս պետք է այն ստեղծենք ու բերենք և այնժամ, երբ ի վիճա­կի կլի­նենք խոսքից գործի անցնե­լու ու զգանք, տեսնենք, հասկա­նանք մեր արա­ծի հետև­անքն ու արդյունքը, տարվա ցանկա­ցած օր կարող ենք ասել. «Շնորհա­վոր Նոր Տարի», իսկ մինչ այդ, մեզ գործել է պետք, միայն և միայն գործել, հակա­ռակ դեպքում «Նոր տարին երբեք չի գա»:

Առնչվող Հոդվածներ