ՄԵՐ ՈՒՂԻՆ

«Արթնացի՛ր Ընկեր Հրայր, Նրանք Խելագարվել են» (Մաս Բ)

Եվ ուրեմն խնդիրը ո՞րն է: Խնդիրը կայանում է նրանում, որ ինչպես իր մակարդակի առաջնորդների մոտ է լինում, ոչ բոլոր աշակերտներն են հետևում հրահանգներին, ինչպես օրինակ՝ երբ Հրայր Մարուխյանը ցույց է տալիս թիկնոց, իսկ շրջապատողները նայում են մատին: Արդյունքում՝ Դաշնակցության վերադարձը Հայաստան անկառավարելի աղետ էր կուսակցության պատմության մեջ, որովհետև այն մարդիկ կամ «թագավորական տեսուչները», ովքեր պատասխանատու էին կուսակցության՝ Կովկասում վերականգնման համար, ինչպես օրինակ Հրանտ Մարգարյանը, Խաժակ Տեր-Գրիգորյանը, Էդիկ Հովհաննիսյանը և նրա որդի Վահան Հովհաննիսյանը, աղավաղեցին Դաշնակցության պատգամներն ու գործեցին առանց Հերթապահի հրահանգների, կամ ընդամենը մասնակիորեն տեղյակ պահելով սոցիալական ու երկրի քաղաքական վիճակի մասին: Օրինակ՝ 1991թ. Երիտասարդ Հանրապետության նախագահական ընտրություններում, Հայաստանում Դաշնակցության բյուրոյի գործիչ Խաժակ Տեր-Գրիգորյանը հայտարարեց, որ Դաշնակցության «թեկնածու» Սոս Սարգսյանի հաղթանակն անվերապահորեն երաշխավորված է հենց առաջին փուլում: ժպիտը դեմքերին և անհավատությունով, սփյուռքի բոլոր դաշնակցական շարքերը նշում են այդ մասին, ներառյալ Հրայր Մարուխյանը, ով կարծում է, որ Հայաստանն այստեղ նորից պատմություն է կերտում: Արդյունքում Սոս Սարգսյանը ստացավ ձայների ընդամենը չորս տոկոսը, Լևոն Տեր-Պետրոսյանը առաջին փուլով ընտրվեց Հայաստանի առաջնորդ: Առողջ բանականությունը ենթադրում էր, որ Խաժակ Տեր-Գրիգորյանը կթողնի իր դիրքը և կուսակցության ղեկավարությունն ամեն ինչ կանի ամրանալու համար: Բայց այդպես չեղավ․ կուսակցական «ակտիվիստները» ընտրություններում տապալման բացատրությունների իրենց սեփական ցանցն ունեին՝ խախտումները շատ մեծ են եղել ու 1991թ. հայկական սփյուռքը ՀՅԴ-ի Հայաստանյան խղճուկ գործունեության միայն մեկ պատճառ կստանա, ականջներից կախված «ընտրակեղծիք»: 1991թ. սկսած ընտրություններում բոլոր պարտություններն ընդհանուր արմատ ունեն՝ քվեարկության արհամարման պրակտիկա, հետևելով խորհրդային սովորույթներին, որի դեմ ճակատագրական հանցանք էր ոչինչ չանելը, կամ օգուտ քաղել, երբ ժամանակը գա: 1991թ. սկսած Հայաստանի ընտրազանգվածի մասին մտածումները միանգամից անհետանում են կուսակցական էջերից, քանի որ փաստացի Երևանում տիրում էր քաղաքական կոռուպցիա… դրա համար էլ ցանկացած այլ բացատրություն բացառված էր: Որովհետև դա կարող էր ճակատագրական լինել մայրաքաղաքում բնակավորված դաշնակցական «ակտիվիստների համար»: Հայաստանում, ուր քաղաքական գործիչները « կոմիսարների » էին վերածվել, ուր կուսակցության ներսում տեռոր էր տեղի ունենում, սկսած Հրանտ Մարգարյանից ու Վահան Հովհաննիսյանից, առաջինը՝ ռազմական գործերի առաջնորդն էր, երկրորդը՝ քաղաքական:

 Մեկ այլ օրինակ՝ երբ Հրանտ Մարգարյանը, Վահան և Էդիկ Հովհաննիսյանները Աթենքում հաստատված կամ Երևան ժամանած Հրայր Մարուխյանին ներկայացնում են Հայաստանում 1990թ. հաստատված ՀՅԴ ապարատը, մասնավորապես, որ կուսակցությունը հարաբերություններ ունի մտավորականների հետ, այնպես ինչպես Ռազմիկ Դավոյան, Մուշեղ Միքաելյան Ռուբեն Հովսեփյան, Սփյուռքի Դաշնակցության ճյուղերը դրանում տեսնում են Քրիստափորյան մտքերի գնահատումը հետխորհրդային Հայաստանում ու Հրայր Մարուխյանը ինտեգրացիան ավելի քիչ քաոսային էր տեսնում, քան դա ակնկալվում էր դաշնակցական արժեքների համար հետխորհրդային երկրում: Արդյունքը եղավ այն, որ պարտիզանական ցանցը տարածվեց ողջ երկրով մեկ, բայց շարքերը կայացան նախկին կոմունիստ առաջնորդներից ու բարոյալքված ՀՀՇ-ից ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Բյուրոյի օրգան օրաթերթը «Ազատամարտը», որ հրատարակվում էր Երևանում և ղեկավարվում է Մուշեղ Միքայելյանը, նախկին «Սովետական Հայաստան»-ի փոխ-գլխավոր խմբագրի կողմից ու նմանվում է նախկին կոմունիստական կուսակցության ապարատիկների (apparatchikner) միկրոարկղի: Կոմունիստ՝ Խորհրդային Միությունից, «լրագրողներ»՝ նախկին կոմկուսի անդամներ ու նրանց համար շատ հեշտ է «պրոլետարիատի պայքարը» փոխարինել «ազգային ազատագրական պայքարով»՝ Սփյուռքի միամիտ դաշնակցականներին թմրեցնելու համար: «Ազատամարտի» խմբագրությունը, որ աշխատում էր իբրև թե Քրիստափորի, Ռոստոմի ու Զավարյանի հայացքների ներքո, բայց իրականում կուսակցության շտաբի պատերը կանգնած դեմքերը ավելի շատ նման են Մարքսի, Էնգելսի և Լենինի դեմքերին, քան ՀՅԴ-ի երեք հիմնադիրների : Այլ կերպ ասած, «սովետականություն» բառը վերանում է, կոմունիստական հռետորաբանությունը մնում է: 

Հրայր Մարուխյանը գիտե այդ դեմոկրատական անցման տապալման մասին ու դա խոստովանում է ՀՕՄ-ի գլխավոր առաջնորդներից մեկին, որ. «ՀՅԴ-ի Հայաստանում վերականգնելը լինելու է շատ դժվար, դանդաղ ու երկար»: Հրայր Մարուխյանը նաև գիտե, որ այդ պահից սկսած ինքը միայնակ է: Նա, ով միշտ ընկած է բյուրոկրատական հարցերի հետևից, չի տեսնում, որ կուսակցական ապարատը հետզհետե սայթաքում է: Մեկը մյուսի հետևից ՀՅԴ ղեկավարները նկատում են, որ ՀՅԴ վերադարձը Հայաստան ստրատեգիան մեծ փառասիրությամբ է օծում քաղաքական չորս քաղաքական կոմիսարների խումբը (Խաժակ, Հրանտ, Էդիկ, Վահան) և վնասում է մյուս, ավելի սկեպտիկորեն տրամադրված գործիչներին (Արա Սիսեռյան, Ապո Պողիկյան, Վարանդ Փափազյան): Հենց նրանք են, ովքեր Հայաստանում արգելափակում են կուսակցությունը, բաց կթողնեն 25-րդ Ընդհանուր Ժողովում հաղթելու համար: Այն տեղի ունեցավ հոկտեմբերին, Տուրում՝ Ֆրանսիա, որն ընդհատվել էր հունիսին Երևանում՝ Բյուրոյի ներկայացուցիչի արտաքսումից հետո. 25-րդ Ժողովը ճակատագրական եղավ: Հրայր Մարուխյանը բախվեց այդ ժողովին: Մեկ ամիս բանավեճից, անհաջողություններից և հիասթափությունից հետո Հրայր Մարուխյանը չկարողացավ համաձայնվել իր հին ընկեր Հրաչ Դասնաբեդյանի հետ ապագա Բյուրոյի միասնական ցուցակում: Նա դիտմամբ բացակայեց ղեկավարության ընտրություններին ու մեկուսացած էր իր սենյակում ու նրա՝ երկրորդ փուլում ընտրվելու տխրահռչակ լուրը առավոտյան նրան է հասնում: Անհաջողություն, որը նա ընդունեց որպես նվաստացում: Բայց մարդը իրեն թույլ չի տալիս պարտվել, քանի որ իր փիլիսոփայության մեջ մարդը չի տառապում իր ճակատագրով, նա է ընտրում այն: Նա գիտի, որ դրա համար հարկավոր է ազատվել կուսակցական արմատականներից, կամ նման մի բան, որ կարող ենք անվանել «Դաշնակցական Հեղափոխական պահակները» կամ « ՀՅԴ մաքսիմալիստական կարգի պահակները »: Նա հեռանում է իր նախկին ընկերներից Ֆրանսիա, Հայաստան կամ էլի ինչ որ տեղ ու քանի որ եկել էր բացահայտումների ժամանակ, դա հանգեցնում է այնպիսի ղեկավարների, ինչպիսիք են Աղվան Վարդանյանն ու Գևորգ Կեպենեկյանը: Բայց արդեն ուշ է: 1994թ. հուլիսի 17-ին Աթենքի Վարկիզա ծովափում կաթվածահար է լինում և ընկնում խորը կոմայի մեջ: Չորս ու կես տարի կոմայի մեջ մնալուց հետո նա մահացավ իր բնակման վայրում՝ 1998թ. դեկտեմբերի 21-ին: Մինչ այդ Տեր-Պետրոսյանի ռեժիմը, որ փորձում էր անկայունացնել ՀՅԴ-ն ներսից, հաջողությամբ արգելում է կուսակցության գործունեությունը 1994թ. կապված Դրոյի գործի սկանդալի հետ (Հրանտ Մարգարյան), որից կես տարի հետո հաջորդեց 30 դաշնակցականների ձերբակալությունը (Վահան Հովհաննիսյան), որոնք կասկածվում էին պետական հեղաշրջման մեջ: Ինչ վերաբերվում է մյուս երկուսին, ապա սակավախոս Խաժակ Տեր-Գրիգորյանը մահացավ երկարատև հիվանդությունից հետո, ում շուտով հետևեց նաև անկանխատեսելի Էդիկ Հովհաննիսյանը:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *