ՄԵՐ ՈՒՂԻՆ

Արթնացիր ընկեր Հրայր, նրանք խելագարվել են (Մաս Գ)

Հ.Յ.Դաշնակցության երկփեղկումը սկսվեց Արցախյան Հարցից

Կայծ Մինասյան

Հրայր Մարուխյանն այլևս չկա: Հայաստանում ՀՅԴ-ն ցրված է ու մինչ փորձեր են արվում Լևոն Տեր-Պետրոսյանի գործողությունների հետևանքով հարմարվել իրականությանը, Համաշխարհային Բյուրոյի կենտրոնը 1995թ. 26-րդ ժողովից հետո հաստատվում է Բեյրութում: Երեք տարի անց Հայաստանը նորից է ցնցվում՝ Լևոն Տեր Պետրոսյանը հրաժարական է տալիս Ռոբերտ  Քոչարյանի օգտին 1998թ փետրվարին, որն էլ շտապում է բանտից ազատել  Հրանտին ու Վահանին ու վերականգնել ՀՅԴ-ն, որն էլ լեվոնա-հարմարվողականությունից անցնում է ռոբերտա-հարմարվողականության:

Հենց այդ ժամանակ էլ գժտություն է տեղի ունենում Հրայր Մարուխյանի ժառանգորդների միջև:  Ոմանք՝ ինչպես օրինակ Վիգեն Հովսեփյանը, Աբո Պողիկյանը, Գևորգ Կեպենկյանը, Նազարեթ Բերբերյանը, հավատարիմ են իրեն հանգուցյալ առաջնորդի ճկունությանը, նրա՝ քաղաքական տեխնիկայի հոտառությանը, նրա պրագմատիզմին(գործնական) ու ցանկացած տեսակի նվիրվածությունից հրաժարվելուն, որը հուսալի կամք է հանդիսանում ու ՀՅԴ ժամանակակից ու բաց այլընտրանքը՝ կուսակցությանն ազատելով ցանկացած իշխանության ստրուկը դառնալուց:

Նրանք հանդիսանում են պետական համակարգի մի մասը, հարգում ինքնուրույնության սկզբունքը, սոցիալական առաջընթացը, ժողովրդավարությունը ու պայքարում կաշառակերության դեմ, բոլորը ձգտում են ազատագրել մարդուն ու հայ ժողովրդին ստրկության շղթաներից: Մյուսները, ինչպես օրինակ Հրանտն ու Վահանը, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ դաշինքում իշխանություն ստանալու շանս են տեսնում, նաև պետականության վերականգնման, մասնակցություն պետական կառավարմանը՝ հայդատականությունը ռազմականացնելու համար(հայ դատ, Հայոց Հարց) ու տարածաշրջանում Իրանի ու ՌԴ-ի շահերը պաշտպանելու համար:

Նրանք իրենց երջանկությունն են գտնում այդ տարօրինակ  դաշինքում ու ձևավորում են  իր տեսակի «Արցախյան կուսակցությունը», քանի որ Ղարաբաղի երկու նախագահները նրանց դեմ էին տվել տարածքային ամբողջականության սկզբունքը, ղարաբաղյան հարցի  ու ստատուս-քվոյի լուծման հարցի ռուսական կողմնորոշումը, ամեն ինչ անել հայկական տարածքներն ազատագրելու համար: Բայց ազգային ինքնորոշման սկզբունքը հակասում է տարածքային ամբողջականության սկզբունքին ու պետության և հայդատականության միջև առկա դիլեման դառնում է այն, ինչ պատճառով էլ ըստ էության գժտվեցին Մարուխյանի ժառանգորդները՝ 2000-ականների շեմին՝ դաշնակցության համաշխարհային ու տարածաշրջանային էկոհամակարգերի ժողովներում:

«Սուվերենիստների (ինքնավարականներ)» համար կոալիցիոն կառավարությունը (Հանրապետական Կուսակցություն- ՀՅԴ), կամ Ռոբերտ-Հրանտ առանցքը, (այն դեպքում երբ Սերժ-Հրանտ առանցքը պարզապես ռմբակոծիչ ինքնաթիռ է հիշեցնում) ղեկավարներ էին, որոնք ձգտում են որոշակի հետաքրքրություններ պաշտպանել, կառուցել ռեժիմ ոչ թե պետությունը ու պահպանել հետխորհրդային տարածքներում արդեն սովորական դարձած բնորոշ պրակտիկան ու չհրաժարվելով նեոպատրիմոնիալիզմից (իշխանության ձև, որտեղ միախառնված են ավանդականն ու ժամանակակիցը), եթե չասենք կլեպտոկրատիայից (գողապետություն): «Տարածքային ամբողջականության» սիրահարների մասնակցությունը պետական գործերում ուղղված է, հետխորհրդային Հայաստանում այնպիսի ինտեգրացիայի, որը նշանակում է իշխանության գործադրմամբ ապարատի «դաշնակցայնացում», մեկ այլ քաղաքական մշակույթի պարտադրում ու տարածքային ամբողջականությունը պահպանելու սկզբունք:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *