20 C
Yerevan

Արթնա­ցիր Ընկեր Հրայր, Նրանք Խելա­գարվել են (Մաս 5 և Վերջ)

«Ոչ Լեւոն, ոչ Ռոբերտ-Սերժ, ոչ Նիկոլ»…

Կայծ Մինասյան

2020թ. Արցախյան պատե­րազմում հայե­րի պարտությունն արա­գացրեց ՀՅԴ‑ի անկումը Հայաստա­նում, Արցա­խում և Սփյուռքում։ Դա նաև մեծա­պես, էլ ավե­լի հեղի­նա­կազրկեց կուսակցությա­նը, որի ղեկա­վա­րությունն արդեն ոչ մի կապ չուներ իր հիմնա­դիրնե­րի ու Մարուխյա­նի հետ։ Համաշխարհա­յին առաջնորդնե­րը միշտ ամրապնդում ու հաստա­տում են իրենց գործը, քանի դեռ նրանք հողի տակ չեն հայտնվել…Հրայր Մարուխյա­նի մահվա­նից ավե­լի քան քսան տարի է, ինչ ՀՅԴ‑ն իր կողմնա­ցույցը կորցրած թափա­ռում է գլո­բա­լի­զացվող ու անկա­յունա­ցող Կովկա­սում։

Դժվար է անգամ պատկե­րացնել, թե ինչպես կնա­յեր ընկեր Հրայրը դաշնակցության աստվածնե­րին իր մահվա­նից երկու տասնամյակ անց։ Արդյո՞ք նա կընդուներ «հեղա­փո­խության պահա­պան» Հրանտի ու «անվտանգության խորհրդի անդամ» Վահա­նի գազա­նա­յին մեթոդնե­րը 1995թ. պետա­կան հեղաշրջման ժամա­նակ։ Հավա­նա­բար ոչ, համե­նայն դեպս ելնե­լով հանուն համընդհա­նուր բարօ­րությունից։ Բացի դրա­նից, 1992թ. նախա­գահ Լևոն Տեր-Պետրոսյա­նը հեռուստա­ցույցով երե­կո­յան ելույթը, որտեղ նա կդի­մեր Հրայր Մարուխյա­նին՝ ակնարկե­լով, որ Հրանտ-Վահան զույգն իրեն առա­ջարկում է հիմնա­վորվել Արցա­խում և դիմագրա­վել նրանց։ «Ո՛չ»,- կպա­տասխա­ներ Հրայր Մարուխյա­նը, քաղա­քա­ցիա­կան պատե­րազմի նման հեռանկարն անգամ բացառված է։ Արցա­խում պատե­րազմող Հայաստա­նը չի կարող իրեն թույլ տալ մի նոր ու ավե­լի վատ պատե­րազմ։ Ու Արցախն էլ չի կարող ՀՅԴ-Լևոն Տեր Պետրոսյան ռեժիմնե­րի քաղա­քա­կան պայքա­րի պատանդը դառնալ։

Արդյո՞ք նա կմասնակցեր 1998–1999թթ. կառա­վա­րա­կան կոա­լի­ցիա­յին ու կմիա­նար Ռոբերտին ու Սերժին ՀՅԴ վերա­կանգնումից հետո։ Հավա­նա­բար, ոչ, նա կհասկա­նար երրորդ ճանա­պարհի հնա­րա­վո­րությունը՝ «Ո՛չ Լևոն, ո՛չ Ռոբերտ-Սերժ»։

Իսկ արդյո՞ք կմասնակցեր Սերժ Սարգսյա­նի, հանրա­պե­տա­կաննե­րի հետ կառա­վա­րա­կան կոա­լի­ցիա­յին 2017թ. պառլա­մենտա­կան ընտրություննե­րից հետո։ Ակներև է, որ ոչ, մի շատ պարզ ու հասա­րակ պատճա­ռով, նախ և առաջ ընտրա­կան արդյունքնե­րից ելնելով(հանրապետականները ստա­ցել էին ձայնե­րի բացարձակ մեծա­մասնություն) ու 2015թ. սահմա­նադրա­կան բարե­փո­խումնե­րը, որոնք ՀՀ‑ն դարձնում էին պառլա­մենտա­կան երկիր, իսկ նման պարա­գա­յում ՀՅԴ‑ի մասնա­կա­ցությունը բացարձակ մեծա­մասնա­կան հանրա­պե­տա­կաննե­րի հետ անօ­գուտ է ու, որ ժամա­նակն է ընդհա­նուր կուրսը փոխել ու հրա­ժարվել կոա­լի­ցիոն կառա­վա­րության փոքրա­մասնության դերից։

Եվ վերջա­պես կմասնակցե՞ր 2018թ. Թավշյա Հեղա­փո­խությա­նը։ Հավա­նա­բար այո, որովհետև այդ պահին դաշնակցա­կա­նի կերպա­րում կար ազգա­յին ոգև­ո­րո­ղը, նվիրվա­ծություն պետությա­նը ոչ թե ռեժի­մին ու «ալ կը բաւէ» կոչը կաշա­ռա­կե­րությանն ու «հերի՛ք է» ճակա­տագրա­պաշտությա­նը, որոնք հանդի­սա­նում են հետխորհրդա­յին խուլի­գա­նա­կան պրակտի­կա­յի ու անհամ իշխա­նա­պե­տության շարունա­կությունը։
Չնա­յած երի­տա­սարդ իշխա­նության ունե­ցած անհա­ջո­ղություննե­րին, նա կօգտա­գործեր տարածված «նիկոլիզմ»-ը՝ հօգուտ ՀՅԴ‑ի, կիրա­ռե­լով Երև­ա­նում առկա էնտուզիազմը, երի­տա­սարդ վարչա­պե­տին Դաշնակցության փորձով օգնե­լու ու երբ ժամա­նա­կը գա, հայ ժողովրդին նոր ճանա­պարհ առա­ջարկե­լու՝ «ոչ Լևոն, ոչ Ռոբերտ-Սերժ, ոչ Նիկոլ», իսկ առողջ միտքը․․․

Բայց ավե­լի լավ է զերծ մնանք ցանկա­ցած փորձից ու հանգստություն պահպա­նել, որովհետև Հրայր Մարուխյա­նը հավա­նա­բար իր սեփա­կան մտքերն ու ծրա­գի­րը կունե­նար, հատկա­պես այն հմտություննե­րով, որ նա ուներ, որովհետև նա երբեք չէր մոռա­նում ու գիտեր, որ Հայկա­կան Հարցը հնա­րա­վոր է լուծել, բայց ոչ զուտ երա­զանքնե­րով կամ մաքսի­մա­լիզմով, ճակա­տագրա­պաշտությամբ և այլն։

Դրա­նից լավ էր հասկա­նում ուժե­րի հավա­սա­րակշռող Հրայր Մարուխյա­նը։ Չկա Քրիստա­փոր Միքաելյա­նը, իսկ այդ նույն ժամա­նակ Հրանտ-Վահանն և մյուս «հեղա­փո­խության պաշտպաններն ու անվտանգության խորհրդի անդամներն» այսօրվա ՀՅԴ‑ի համար դարձան ոչ թե գոտեպնդողներ, այլ գերեզմա­փորներ ու լուծա­րողներ, որոնք էլ թաղե­ցին այդ հրա­շա­լի Կանտյան գեղե­ցիկ նախա­գի­ծը, հումա­նիզմն ու պիտա­նիությունը՝ այսինքն համաշխարհա­յին դաշնակցությունը կամ Դաշնակցությա­նը։

Առնչվող Հոդվածներ