26.4 C
Yerevan

2020թ․ պատե­րազմ՝ կատարյալ փոթո­րիկ թե՞ շախ և մատ (Մաս 1- Ճգնա­ժա­մեր)

Նորայր Էպլի­ղա­թեան

2020թ․ արցախյան պատե­րազմի հենց սկզբից ես զբաղված էի Արցա­խում հսկա­յա­կան տարածքներ կորցնե­լու սկզբնա­պատճառնե­րը հասկա­նա­լով։ Տեղե­կատվա­կան փնտրտուքն ինձ երկու խմբի կամ երև­ույթնե­րի առաջ կանգնեցրեց՝

  • Պատե­րազմն ու դրա հետև­անքնե­րը կարե­լի է բնութագրել որպես «կատարյալ փոթո­րիկ»
  • Երկա­րատև կամ ժամա­նա­կա­յին տեսա­կետն այն է, որ պատե­րազմը «մատ» էր։

Սրանցից ամեն մեկը շատ լուրջ հետև­անքներ ունի, այնպես որ կարև­որ է ճիշտ ախտո­րո­շում տալ։

Տեղե­կատվա­կան անբա­վա­րա­րություն՝

Մենք ունենք հավաստի տեղե­կատվության պակաս և բազմա­թիվ կեղծ տեղե­կություններ։ Հայաստա­նում ընդա­մե­նը մեկ երկու լուրջ լրագրող-հետաքննողներ կան, իսկ մնա­ցածն ընդա­մե­նը իրենց սենյակնե­րում նստած ու էժանագին/սիրողական լուրեր տարա­ծող խմբագրություններ են։

Հավաստի ու ստուգված տեղե­կատվության բացա­կա­յությունը հասա­րա­կության ու ԶԼՄ-ների միջև վստա­հության լիա­կա­տար կորստի հանգեցրեց։ Մի այնպի­սի իրա­վի­ճակ է ստեղծվել, որ ամեն մի պարտի­զա­նա­կան խումբ պնդում է իր տեսա­կետներն՝ իր իսկ «մեդիա­հարթակնե­րով»։ Այո՛, ճշմարտությունը պատե­րազմի առա­ջին զոհե­րից է, բայց ճշմարտությունը դեռևս պատե­րազմից առաջ էլ գոյություն ուներ։ Պատե­րազմի ժամա­նակ հայե­րի մի մասը ստիպված էր աչքի անցկացնել նաև հակա­ռա­կորդի մամուլը՝ սեփա­կան աղբյուրնե­րը հավա­սա­րակշռե­լու համար։ Թավշյա հեղա­փո­խությունը հետև­անք էր մի բանի՝ Արև­ելյան Հայաստա­նի ձևա­վո­րումը որպես արդյունք ռուսա­կան երկու համա­կարգե­րի ճգնաժամի(ցարականը՝ 1918թ․ և խորհրդա­յի­նը՝ 1991թ․)։ Երկա­րատև ազգա­յին ազա­տագրա­կան պատե­րազմի արդյունքում ազգա­յին էլի­տա չձև­ա­վորվեց։ Դրա արդյունքում ձևա­վորվե­ցին կայսե­րա­կան սահմա­նա­յին ադմինստրա­ցիա և քաղա­քա­ցիա­կան ոստի­կա­նություն։  Հայե­րը հպարտա­նում են, որ աշխարհին ուժեղնե­րի են տվել ԽՍՀՄ-ում(նաև Բյուզանդա­կան կայսրե­րին), բայց այդ մարդիկ պատկա­նել են արտա­սահմանյան էլի­տա­յին։  1991թ․ անկա­խության արդյունքում նախկին տեղա­կան խորհրդա­յին հեղի­նա­կություննե­րը վերածվե­ցին կուսակցա­կան օլի­գարխիկ համա­կարգի, որոնք իրենց գույնը փոխա­րի­նե­ցին ազգա­յին երագնե­րով։

Թավշյա հեղափոխությունը(էֆեմիզմ՝ մեղմա­սա­ցություն, թույլե­րի կամ երկչոտնե­րի համար) հայկա­կան օլի­գարխիա­յից ու նրա կառա­վարման համա­կարգից ազատվե­լու փորձ էր։ Բայց նոր հաստա­տությունը չէր կարող օգտա­գործել ադմի­նիստրա­տիվ ռեզերվի ողջ տաղանդը(դա այնքան էլ շատ չէր)։ Ավե­լին, նոր ադմի­նիստրա­ցիան բոլոր կողմե­րից հարձակման ենթարգվեց օլի­գարխիա­յի կողմից, որը փորձում էր իշխա­նության վերա­դառնալ, կամ խուսա­փել երկա­րատև բանտարկությունից ու ունեցվածքի բռնագրա­վումից։ Նոր ղեկա­վա­րությունը շատ մեծ ուժ/էներգիա ծախսեց պաշտպա­նության վրա, փոխա­նակ իր օրվա առա­քե­լությունն իրա­կա­նացնե­լու։

Արդյունքը՝

Հայստա­նում իշխա­նության հիմքե­րը մակե­րե­սա­յին են։

Քաղա­քա­կան անկա­յություն՝ եկեք համե­մա­տենք Ադրբե­ջա­նի քաղա­քա­կան անկա­յունության հետ՝ Արցախյան պատե­րազմի  ու Մութա­լի­բով-Էլչի­բե­յի անհանգիստ տարի­նե­րին։ Իշխա­նության կայունությունն ու հաստա­տունությունը Ադրբե­ջա­նում վերա­կանգնե­ցին այն բանից հետո, երբ Ալիևները(հայր և որդի) 1993թ․ վերցրին իշխա­նությունը։ Եվ ընդհա­կա­ռա­կը, օլի­գարխնե­րը վատնե­ցին հայկա­կան ղեկա­վա­րության օրի­նա­կա­նությունն ու թավշյա հեղա­փո­խությունը զբաղված էր ապրե­լու համար մաքա­ռե­լով։ Այդ երկու երկրնե­րի քաղա­քա­կան դատարկությունը (տարբեր ժամա­նակնե­րում) շատ մեծ ազդե­ցություն ունե­ցավ այդ ամե­նին հետև­ած պարտության վրա։

Covid-19‑ի համա­վա­րակ՝

2020‑ը ուժեղ ցնցումնե­րի տարի էր։ Համա­վա­րա­կը ծանր հարված հասցրեց Հայաստա­նի առողջա­պա­հա­կան համա­կարգին ու տնտե­սությա­նը։ Օլի­գարխիա­յի ճնշման տակ հայտնված կառա­վա­րությունը ստիպված էր վարա­կի դեմ պայքա­րել նաև չպահպանվող սահմա­նա­փա­կումնե­րով։ Համա­վա­րակն իր դերն ունե­ցավ այս փոթորկա­լից իրա­դարձություննե­րում։

Ստրա­տե­գիա՝ հայկա­կան ստրա­տե­գիան պաշտպա­նա­կան էր, իսկ ադրբե­ջա­նա­կա­նը՝ հարձակվո­ղա­կան։ Այս երկու տարբեր ստրա­տե­գիա­նե­րի հաջո­ղության գրա­վա­կաննե­րը տարբեր են։ Պաշտպա­նա­կան ստրա­տե­գիա­յի նպա­տա­կը հակա­ռա­կորդի հարձա­կումը թուլացնելն ու կանգնեցնելն է, իսկ հարձակվո­ղա­կա­նը ձգտում է խորտա­կել պաշտպա­նությունը։ Ավե­լին, հայե­րի պաշտպա­նությունը ձգվում  էր  արցախյան բուն հողե­րից այն կողմ։ Դա քաղա­քա­կան հաղթա­թուղթ էր համարվում «հողե­րը խաղա­ղության դիմաց» բանակցություննե­րում, որը տեղի չունե­ցավ հայկա­կան կողմի սխալ հաշվարկնե­րի պատճառով(չես կարող ուտել այն, ինչը չունես)։

Այդ հաշվարկն արված էր այն բանի հիման, որը որը ենթադրում էր, թե ուժե­րի հավա­սա­րակշռությունը կպահպանվի։  Ըստ ժողովրդա­կան ասույթի․ «անհա­վա­սար պատե­րազմում պաշտպանվո­ղը պիտի պաշտպա­նի իր տարածքը հարյուր, իսկ հարձակվո­ղը հաղթի մեկ անգամ»։  Հենց այդ պատճա­ռով էլ Ադրբե­ջա­նը մեծ ներդրումնե­րի ծրա­գիր սկսեց ռազմա­կան ոլորտում։  Հայկա­կան կողմը ի վիճա­կի չէր համե­մատվե­լու նման ծավա­լի­նե­րի հետ, ուստի հույսը դրել էր իր մարտիկնե­րի ոգու ու խիզա­խության վրա։

Անհա­ջո­ղություն դիվա­նա­գի­տության մեջ՝

Ռազմա­կան մրցա­վազքին զուգա­հեռ ընթա­նում էր նաև ադրբե­ջա­նա­կան դիվա­նա­գի­տության ծրա­գի­րը։ Հայե­րը դա օրվա խոչնդոտ էին պատկե­րացնում՝

  • Խողո­վա­կա­շա­րեր և էներգիա­յի բաշխում
  • Գլո­բալ ենթա­կա­ռուցվածքնե­րի զարգացում(մեկ գոտի մեկ ճանա­պարհ սկզբունքով, ճանա­պարհներ և այլն)։

Այդ դիվա­նա­գի­տության նպա­տա­կը Արևմտյան Եվրո­պան և Ռուսաստանն էր՝ առա­ջի­նը ադրբե­ջա­նա­կան նավթի խոստումնե­րով, իսկ երկրորդը՝ գործընկե­րա­կան ձևա­չա­փով։

Բոլոր թերա­հա­վատնե­րի ուշադրությունը մի բանի վրա եմ ուզում հրա­վի­րել՝

  • Ադրբե­ջա­նա­կան գազը Իտա­լիա է գնա­լու պատե­րազմի ավարտվե­լուց անմի­ջա­պես հետո
  • Ռուսա­կան սկզբունքը հարավկովկասյան միջանցքնե­րի նկատմամբ։

Սերգեյ Լավրո­վը մեկ անգամ չէ, որ Հայաստա­նի ղեկա­վա­րությա­նը զգուշացրել է վերա­հաս վտանգի ու Ռուսաստա­նի՝ ադրբե­ջա­նա­կան դիվա­նա­գի­տության հետ համա­ձայնվե­լու մասին։

Հայերը(բոլոր առումնե­րով) անուշադրության մատնե­ցին դա։ 

 Եվ վերջում՝ պատճա­ռը, թե ինչու մինչև հիմա չեմ անդրա­դարձել ԵԱՀԿ Մինսկի խմբին, կայա­նում է նրա­նում, որ դա ուշադրություն ստեղծե­լու համար է ստեղված, որպեսզի ոչինչ չանի ու շատ լավ կատա­րեց դա։

Չարժե դրա վրա ժամա­նակ վատնել։

Առնչվող Հոդվածներ