24.7 C
Yerevan

2020թ․ պատե­րազմ՝ կատարյալ փոթո­րիկ թե՞շախ և մատ (Մաս 2‑շախմատային տախտակ)

Նորայր Էպլի­ղա­թեան

Ահա իմ տեսա­կետն Ադրբե­ջա­նի քայլե­րի մասին, որոնք էլ մատի (պարտություն շախմա­տում) հանգեցրին․

1․ Օդա­յին գերա­կա­յություն: Ադրբե­ջա­նը հայկա­կան օդուժի չեզո­քացմա­նը ձեռնա­մուխ էր եղել դեռևս 2014թ․(Հայաստանի սահմա­նին ռազմա­կան ուղղա­թիռ խփվեց)։

Թուրքիան իր հերթին հայկա­կան СУ-25 խփեց ռազմա­կան գործո­ղություննե­րը սկսվե­լուց ընդա­մե­նը երեք օր հետո ու կրկին Հայաստա­նի տարածքում (2020թ․ սեպտեմբե­րի 29-ին) ու հասկա­նա­լի էր, որ ավանդա­կան օդուժն արդեն ոչ արդյունա­վետ է դարձել։ 

2016թ․ պատե­րազմի ընթացքում ներկա­յացրեց   IAI Harop աթս-ներ։ Հայե­րը հակազդե­լու արդյունա­վետ միջոցներ չունեին։ Նրանք աթս-ների դեմ հրա­ցա­նով էին պայքա­րում (վիետնա­մա­կան տակտի­կա՝ ԱՄՆ օդուժի դեմ, նայել արխի­վում)։ Թեև հայերն իրոք սկսե­ցին աթս-ներ գնել, դրանց գինն ու քանա­կը ոչնչացվե­ցին՝

  • թուրքա­կան տարբեր ձևի ու դերե­րի աթս-ների կողմից
  • թուրքե­րը տեխնի­կա­կան գիտե­լիքներ տվե­ցին ադրբե­ջանցի­նե­րին

2020թ․ սեպտեմբե­րին օդա­յին գերակշռությունն անշուշտ ադրբե­ջանցի­նե­րի կողմն էր։

ԱԹՍ-ներից բացի կային նաև այլ տեխնի­կա­ներ, որոնք նպաստե­ցին ուժե­րի հարա­բե­րակցության փոխմա­նը՝ ռադիո­լո­կա­ցիոն տեխնի­կա, որը հսկում էր տարածքը, վրի­պումնե­րը գրանցող համա­կարգ, փոքր մարտագլխիկնե­րով խելա­ցի հրթիռներ, БПЛА Bayraktar tb2, դրան գումա­րած, որ թուրքա­կան ռազմա­կան խորհրդա­կաննե­րը ամրապնդում էին Ադրբե­ջա­նի ուժը։ Այս ամե­նի հեգնանքը կայա­նում է նրա­նում, որ թուրքերն այս ամբողջ համա­կարգե­րում հմտա­ցան ռուսնե­րի դեմ պայքա­րե­լով Լիբիա­յում ու Սիրիա­յում, իսկ ռուսնե­րը հակա­մի­ջոցնե­րի վրա էին աշխատում։Հայերը անգործության էին մատնված՝ հիմնվե­լով «հաղթե­լու ենք» կարգա­խո­սի վրա։

2․ Ճակա­տա­յին գծի ոչնչա­ցումը: Ադրբե­ջանցի­նե­րի ցուցա­կում հաջորդը ճակա­տի գծի խախտումն էր։ Առա­ջի­նը՝ երկու տեսա­կե­տից։  Առա­ջին անգամ դա իրա­կա­նացվեց ջերմա­լա­զե­րա­յին զենքի (ТОС 1А) օգնությամբ, 2016թ․ Հայաստա­նի պաշտպա­նա­կան գծում։ Այդ զենքն ու տակտի­կան հասցվե­ցին առա­վե­լա­գույնս արդյունա­վե­տության՝ 2020թ․ սեպտեմբե­րի 28-ին կիրա­ռե­լու համար։ Ու նորից, այդ զենքն ու տակտի­կան մշակվել էին թուրքե­րի կողմից՝ Սիրիա­յում ու Լիբիա­յում, իսկ ռուսներն էլ աշխա­տում էին բաց թողնվա­ծը լրացնե­լու վրա։ Հայե­րը Սիրիա­յում մեծ ու զարգա­ցած, ուժեղ համայնք ունեին, բայց այդ համայնքի ու ՀՀ կառա­վա­րության վատ կապի պատճա­ռով այդ կենսա­կան կարև­որ նշա­նա­կության տեղե­կություններն այդպես էլ Հայաստան չհա­սան։

3․ Պաշտպա­նության հիմնա­կան ուժե­րի ոչնչա­ցում: Հաջորդը՝ երկու հարվածնե­րից մեկը որ եղավ, սահմա­նից այս կողմ գտնվող պաշտպա­նա­կան հիմնա­կան ուժե­րի (թիկունքա­յին) ոչնչա­ցումն էր։ 2016թ․ պատե­րազմի ժամա­նակ այդ զորքե­րը գործի չդրվե­ցին առա­ջին գծի խիզախության/ինքնազոհության շնորհիվ։ Բայց 2020թ․սեպտեմբերին հիմնա­կան ուժե­րը տեղա­շարժվե­ցին առա­ջին գծին օգնություն ցուցա­բե­րե­լու նպա­տա­կով ու հայտնվե­ցին հրե­տա­նու ու բարձր ճշգրտության աթս-ների կրա­կի տակ։  Ժամա­նա­կա­կից, կատա­րե­լա­գործված ստրա­տե­գիա՝ «հայտնա­բե­րել ու ոչնչացնել»։ Ու վերջա­պես, հասանք հայկա­կան ուժե­րի պաշտպա­նության աքիլլեսյան գարշա­պա­րին։ Ժամա­նա­կա­կից ուժե­րը (պաշտպա­նություն և հարձա­կում) պետք է ինտեգրված լինեն օդա­յին հստակ, համա­կարգա­յին պաշտպա­նությա­նը։  Այդ օդա­յին էշե­լոննե­րը (մոտ, միջին, հեռու հեռա­վո­րության) հետև­ա­կի, ծանր զրա­հա­տեխնի­կա­յի և օդա­յին միջոցնե­րի՝ հակա­ռա­կորդից պաշտպա­նե­լու դերն են տանում։ Արցախ ժամա­նած ռուսա­կան զորքե­րը իրենց հետ բերել են այդ ռազմա­կան վահաննե­րը, որոնք փորձարկվել էին Սիրիա­յում։ Ի դեպ, շատ զարմա­նա­լի է այն արա­գությունը, որով ռուսնե­րը ժամա­նե­ցին, երբ նրանց անցավ Արցա­խի մի մասը (արագ արձա­գանքման ուժեր)։

4․Դիվերսիոն տակտի­կա: Մի քանի ուշադրություն շեղող հնարքներ եղան, ուզում եմ ընդգծել երկուսը՝

  • Պայքար սահմա­նի ողջ երկայնքով։ Դա արվեց ադրբե­ջա­նա­կան իրա­կան հարձակման ուղղությունը թաքցնե­լու համար, իսկ հայե­րից շատ ժամա­նակ պահանջվեց դա հասկա­նա­լու համար, իսկ անգին ժամա­նակն ու ռեսուրսնե­րը վատնվե­ցին։ Նախա­պես կարծում էին, որ հարա­վից կատարվող խոշոր հարձակմա­նը հնա­րա­վոր է դեմ կանգնել հակա­հարձակմամբ, որը կարող է փակել ու մեկուսացնել ադրբե­ջա­նա­կան ուժե­րը՝ դրանք երկու մասի բաժա­նե­լով։ Բայց անսպա­սե­լիո­րեն պարզ դարձավ, որ հարձա­կումը թեքվել է դեպի հյուսիս ու հասել Շուշի։  Սահմա­նա­յին զորքե­րը Արցա­խի ներքին շրջաննե­րը անպաշտպան էին թողել։ Ոչ մի գծա­յին պաշտպա­նություն (ռուսա­կան ավանդա­կան ստրա­տե­գիա, որը հաջո­ղությամբ պսակվեց գերմա­նա­կան բլից-կրի­գի ժամա­նակ)։ Հետա­խուզության այդ տապա­լումը որո­շիչ դեր կատա­րեց պատե­րազմի ելքի համար։
  • Ջիհա­դիստնե­րի ուժե­րը երբեք էլ նախա­տեսված չէին  ադրբե­ջա­նա­կան հողե­րը ազա­տագրե­լու համար։ Դա ադրբե­ջա­նա­կան զորքե­րի առա­ջադրանքն էր։ Ջիհա­դիստնե­րի ուժե­րը հայկա­կան հրե­տա­նուն շեղե­լու համար էին, որն էլ ակտի­վա­նա­լով հայտնա­բերվեց ու ոչնչացվեց։

5․Հրադադար՝ պարտությունից հետո: Բավա­կան շատ քննարկումներ են ծավալվել, որ Հայաստա­նի վարչա­պե­տը չպի­տի հրադադարի/կապիտուլյացիայի փաստա­թուղթ ստո­րագրեր։ Դա այսպես ասած, սիրո­ղա­կան մակարդակ է, քանի որ բոլոր նրանք, ովքեր եղել են Շուշիում կամ կարդա­ցել են 1990-ականնե­րի պատե­րազմի մասին, շատ լավ գիտեն, որ Շուշիի բարձունքնե­րը գրա­վե­լուց հետո Ստե­փա­նա­կերտն անհնար է պաշպա­նել նույնիսկ միջին ու փոքր տրա­մա­չա­փի հրե­տա­նուց։ Առանց օդա­յին օժանդա­կության ու ճանա­պարհից կտրված Ստե­փա­նա­կերտում (այն Շուշիի մոտով է անցնում) մարդիկ նստած էին միանգա­մայն թևատված վիճա­կում։ Նախա­գահ Ջ․ Ֆ․ Քենե­դին «Խոզե­րի ծովա­ծո­ցից» հետո ասել է․ «Հաղթա­նա­կը 100 հայր ունի, իսկ պարտությունը՝ որբ է»։

6․Հետևանքներ ու մատնա­ցույց: Եվ ի՞նչ հիմա։ Թուրքե­րը առա­ջին համաշխարհա­յի­նում պարտությունից հետո՝ 1918թ․ հոկտեմբե­րի 30-ին ստո­րագրե­ցին Մուդրո­սի զինա­դա­դա­րը։ Դրա­նից հետո անկա­խության համար մղած թուրքե­րի պատե­րազմում Թուրքա­կան Հանրա­պե­տությունը հռչակվեց 1923թ․ հոկտեմբե­րի 29-ին (ընդա­մե­նը հինգ տարի հետո)։ Ադրբե­ջանցի­նե­րը  պարտվե­ցին Արցախյան պատե­րազմում 1994թ․ մայի­սի 14-ին։ Նրանց անհրա­ժեշտ եղավ մինչև 2020թ․-ը, որպեսզի 2020թ․ նոյեմբե­րին հետ բերեն կորցրած հողե­րի մի մասը։ Իսկ ի՞նչ են անե­լու հայե­րը։

Վերջա­բա­նում տանք այն նույն հարցը, որով և սկսել էինք՝ արդյո՞ք 2020թ․ պատե­րազմը կատարյալ փոթո­րիկ էր, թե շախմա­տա­յին մատ։ Հավա­նա­բար և՛ մեկը, և՛ մյուսը։ Թվում է ՝ երկուսն էլ նման են Վիեննա­յի դիագրա­մի, որի վրա տեղադրված են 2 գծեր‘  փոխա­դարձ մեծ հատումով:

Իմ երկու սենթը —  Պատե­րազմում՝ Բանաձև, Պարտությունում՝ Անհնա­զանդություն, Հաղթա­նա­կում՝ Մեծա­հո­գություն, Խաղա­ղության մեջ՝ Բարի կամք։

Առնչվող Հոդվածներ