Սփիւռք

Ռեալիզմ, Տեսլական ու Պարտություն

Ճիշտ ու սխալ դասեր պատերազմից

Հայաստանի ու Արցախի ջախջախիչ պարտությունը 44-օրյա պատերազմում լրիվ հասկանալի պատճառներով հանգեցրեց վերլուծությունների կույտի, մատնանշումների, ապատեղեկատվության, հակընդդեմ և փոխադարձ մեղադրանքների անվերջ պտույտի։ Պատերազմի ողջ ընթացքում շուտափույթ հաղթանակի մտքով մոլորված ժողովուրդը խորը ցնցումների մեջ է գտնվում։ Չնայած ո պատերազմի հստակ մանրամասների մասին քիչ բան է հայտնի, այնուամենայնիվ ամեն կողմից հորդող բացատրությունների քանակի պակաս չկա ո՛չ սոցցանցերում, ոչ՛ ԶԼՄ-ներում։

Բայց, թերևս ավելի վտանգավոր է նկատելի դարձած հին մտածելակերպը, որն ավելի բնորոշ է նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ու նրա նախկին խորհրդական Ժիրայր Լիպարտյանի կողմնակիցներին։ Կարճ ասած՝ նման մտածելակերպը պահանջում է, որ Հայաստանը ռեալ նայի իր ուժեղ ու թույլ կողմերին, հատկապես հակառակորդի հետ հարաբերություններում, ցանկալին չշփոթի իրականության հետ ստրատեգիայում, հրաժարվի այն ամբիցիաներից, որոնց հասնելը ուժերից վեր է, ընդունի խաղաղությունն ու գոյակցությունը հարևանների հետ՝ առևտրային տարածք՝ տնտեսական ու ֆիզիկական անվտանգության համար, խուսափի ռազմական ու դիվանագիտական բնույթի ամենաչնչին պրովոկացիա հրահրելուց (օրինակ` Սևրի պայմանագիրը հիշելուց), Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ և հուսա, որ նրանց գոհացնելով, խաղաղություն ու զարգացում ձեռք կբերի։ Մտածողության ձևը ցույց է տալիս, որ հայերը տառապում են երազանքների վրա հիմնված քաղաքական մշակույթից ու, որ մենք թույլ ենք տալիս` իլյուզիան ղեկավարի մեր գործողությունները։

 Վերջերս Անկարայում գործող Avim թուրքական վերլուծական կենտրոնը նյութ էր հրապարակել, որտեղ շարադրված էին Լիպարիտյանի տեսակետները՝ դրանք անվանելով սթափ և բարձր գնահատելով խաղաղասիրությունը, հեռատեսություն ու նրա կանխատեսումների ճշգրտությունը։ Պարզ է, որ նման մտածելակերպը շոյում է թուրքերի ականջը և ոչ իզուր։

Տեր-Պետրոսյանի/Լիպարիտյանի մտածելակերպն այսօր ավելի վտանգավոր է դարձնում այն, որ վերածնվում է կրկնակի ուժով, դրան ավելացրած` <<մենք ձեզ զգուշացրել էինք>>, որը, հաշվի առնելով պատերազմում կրած ահռելի վնասները, արձագանք են գտնում հուսալքված, հիասթափված ու ճանապարհից շեղված հասարակության մեջ։ Ի վերջո մենք հենց նոր պարտվել ենք մի պատերազմում, որի մասին նրանք ասել են` երբեք չենք հաղթի, որ անուշադիր մարդուն ցույց է տալիս  նրանց ոչ միայն իրական, այլև ճշմարտացի լինելը։ Բայց դա վտանգավոր է, քանի որ չկա ճշմարտությունից ավելի հեռու բան։

Թույլ տվեք սկսեմ ռեալիզմից։ Ճիշտ գնահատել տվյալ իրավիճակը, այնպես ինչպես իրականում կա, առանց նախապաշարմունքների ու հույզերի ու փաստերն ընդունել՝ դա ռեալիզմ է։ Բայց ենթադրել, որ այսօրվա իրականությունը  իրական կլինի նաև վաղը, որ մենք ձևավորելու ու փոփոխելու ուժ չունենք, որ արտաքին գործոնները կամ չեն փոխվում, կամ  հնարավորություն չեն տալիս ինչ որ բան փոխելու՝ սխալ է։ Դա աշխարհի հանդեպ քարացած դիրքորոշում է։ Քարացած մտածողությունը պարզապես երևույթ չէ, այլ նաև իրականության ակնթարթին ենթարկվելն է։ Կարճ ասած, պարտվողական է։  Չի բավարարում ցանկությունն ու հայացքը, որպեզի  ներկայից  տարբերվող ապագա ձևավորել ու ստեղծել։  Ոչ մի քաղաքական ուժ չի կարող քարացած մտածելակերպով  ծառայել ժողովրդին, քանի որ ապագայի իրատեսական տեսլական ունենալը և այդ տեսլականը հետապնդելու վճռականությունը արդյունավետ քաղաքական ղեկավարման նախապայմաններ են:

Այո՛, մենք պատերազմը տանուլ ենք տվել, բայց ոչ այն պատճառներով, որ մատնանշում են  նման մտածելակերպի կողմնակիցները։  Մենք պարտվեցինք պատերազմում, որովհետև հաղթանակից ու 1994թ․ Բիշքեքում զինադադարի համաձայնագրի ստորագրումից հետո մենք մեր ձեռքբերումները չենք ամրապնդել միջազգային իրավական դրույթներով ու կանոններով, նպատակաուղղված քաղաքականությամբ Արցախի կարգավիճակն ապահովելու համար ու չենք փորձել փոխել միջազգային հաստատված կարծիքն  այն մասին, որ այդ հողերը Ադրբեջանի անբաժանելի մասն են։  Որովհետև մենք երկար ժամանակ հարբած էինք մեր հաղթանակով ու չկարողացանք արդիականացնել բանակը։  Որովհետև մենք վերջին 26 տարին անցկացրինք հանգստության ու կաշառակերության մեջ։  Որովհետև մենք տնտեսական զարգացման պարզ ու հստակ նպատակ չունեցանք, պաշտպանողական ռազմական մեխանիզմներով զարգացող Արցախ ու Հայաստան, ու նաև չկար պետության հանդեպ բավարար նվիրվածություն՝ նման տեսլականն իրականություն դարձնելու համար։ Որովհետև Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ուրախությամբ հարմարվեց այն տհաճ մտածողությանը, որ Հայաստանը միշտ էլ կարող է հենվել անվտանգության արտաքին երաշխավորի վրա ու արհամարեց այն ճանապարհները, որով փոփոխվում էր աշխարհը, տարածաշրջանն ու այդ ենթադրված երաշխավորի իրականությունը։  Քանի որ մենք ներդրումներ չենք կատարել մեր կարողությունների և երկրի ամրապնդման մեջ, և մեր քաղաքական ղեկավարությունը, անկախության ողջ ընթացքում և գերակշռող ստատուս-քվոն ընդունելով ուղղակի, ինքնաբերաբար, ավելի շատ շահագրգռված լինելով հարստանալով, քան պետության կառուցմամբ և Հայաստանի վերահսկողության տակ գտնվող բոլոր տարածքների բնակեցմամբ։

Քարացած մտածողության կողմնակիցներն ամեն ինչում չէ, որ ճիշտ էին։ Նրանց հավատը, որ եթե Հայաստանը բավարարի Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջները, ապա կունենա խաղաղություն, ներդաշնակ ու փոխշահավետ բարիդրացիական հարաբերություններ այդ երկու երկրների հետ, եղել է ու մնում է սխալ։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանի տարածքային տենչն ավելի շատ ու մեծ է, քան այն, ինչի հասել է այս պատերազմի ընթացքում։  Թուրքիան, մեծ մասամբ այն պատճառով, որ դեռ պետք է ընդունի և հաշտվի Հայոց ցեղասպանության հետ, դեռ բացահայտորեն ցույց է տալիս ցեղասպան  մտադրություններ՝ առանց միջազգային հանրության կողմից հատուցման և հանդիմանության արժանանալու: Նույնքան կարևոր է իրատես լինել` մեր հարևանների ինչպես իրական մտադրությունները, այնպես էլ հնարավորությունները գնահատելիս:

Սխալ ու ամենավտանգավոր դասը, որ կարող ենք քաղել պատերազմից, կայանում է նրանում, որ այն անհնար էր հաղթել ու հետևաբար այն անհնար է հաղթել նաև ապագայում, և ըստ այդմ, Հայաստանը պիտի ընդունի իր ճակատագիրը, շարունակի զիջումների գնալ, եթե նրան խնդրեն, հարմարվի նոր իրականությանն ու այդ ամենն ընդունի որպես ոչ միայն այդ օրվա այլև հաջորդ սերունդերին պարտադրված իրականություն։

Ճիշտ դասը լրիվ հակառակն է. մենք կարող էինք հաղթել պատերազմը, եթե վերջին 26 տարին ծախսեինք դրան պատրաստվելու վրա։  Ճակատագրի հեգնանքով պատերազմից նույնիսկ կարելի էր խուսափել, եթե մենք իրոք պատրաստ լինեինք դրան, որովհետև եթե իրոք պատրաստ լինեինք դրան, ապա կհաղթեինք պատերազմը ավելի շուտ, քան այն կսկսվեր։

Հայաստանի ցանկացած քաղաքական ղեկավարություն պարտավոր է ռեալ, սթափ ու ճիշտ գնահատական տալ այն իրավիճակին, որում գտնվում է հիմա։ Քաղաքական ղեկավարությունը  պարտավոր է նաև է այդ իրատեսությունը տարածել երկրի առավել հավակնոտ ներուժի գնահատման վրա և ունենալ կամք, վճռականություն և անձնուրաց նվիրվածություն՝ այդ ամենին ամեն գնով հասնելու համար: Ընդհակառակը, այդ  բնութագրիչները այժմյան ռեալիզմի անբաժան մասն են կազմում։

<<Ռեալիստ լինելու համար հարկավոր հավատալ երազանքներին>>,- ասում էր Դեվիդ Բեն-Գուրիոնը՝ Իսրայելի առաջին վարչապետը։ 73 տարի առաջ ստեղծված պետությունը հաղթահարեց գոյատևելու պայմանները ոչ ավելի լավ քան Արցախը և բարգավաճում է այսօր։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *