26.4 C
Yerevan

Հայաստան-ԵՄ Համա­ձայնագրի և ՌԴ Արձա­գանքնե­րի Շուրջ:

Նրանք չե՞ն տեսել, թե ինչ է տեղի ունե­ցել 1915, 1920 և 2020 թվա­կաննե­րին: Ռուսաստա­նը լքեց հայե­րին Թուրքիա­յում, ապա Կովկա­սում, իսկ վերջերս էլ‘ Արցա­խում

Հարցազրույց Կայծ Մինասյա­նի հետ

Պարոն Մինասյան, Հայաստան-ԵՄ համա­պարփակ և ընդլայնված համա­ձայնա­գի­րը վավե­րացվեց: Հայաստանն ի՞նչ կարող է ստա­նալ պատե­րազմից հետո ստեղծված իրա­վի­ճա­կում, հատկա­պես որ համա­ձայնագրում Արցա­խի հարցի լուծման հետ կապված ամրագրումներ կան:

Այս համա­ձայնա­գի­րը կարև­որ է, քանի որ այն հիմք է դնում տնտե­սա­կան և առևտրա­յին համա­գործակցության Հայաստա­նի և ԵՄ միջև, ամրապնդում է Հայաստա­նի ինքնիշխա­նությունը, որը դառնում է Բրյուսե­լի արտոնյալ գործընկե­րը: Այս պահի դրությամբ Հայաստա­նի համար շատ կարև­որ է ամրապնդել իր ինքնիշխա­նությունը: Հիշեցնում եմ, որ եթե Սերժ Սարգսյա­նը չդա­վա­ճա­ներ Եվրա­միության առջև իր ստանձնած պարտա­վո­րություննե­րին ՝ ընտրե­լով 2013-ին Եվրա­սիա­կան տնտե­սա­կան միություն (ԵԱՏՄ), մինչ ամեն ինչ պատրաստ էր ԵՄ‑ի և Հայաստա­նի միջև ասո­ցացման համա­ձայնագրի համար, Երև­անն այսօր այստեղ չէր գտնվի:

Որքանո՞վ սա կարող է շարժել Կրեմլի հակազդե­ցությունը

Ռուսաստանն արդեն ստա­ցել է իր ուզա­ծը: Հայաստա­նը ԵԱՏՄ անդամ է, և Երև­ա­նը կամուրջ է դարձել Ռուսաստա­նի և Եվրո­պա­յի միջև, չնա­յած որ հիմա էլ եվրո-ռուսա­կան հարա­բե­րություննե­րը վատն են: Եվրո­պա­ցի­ներն ու ամե­րի­կա­ցի­նե­րը պետք է ամեն ինչ անեն, որպեսզի ամրապնդեն Արև­ելյան գործընկե­րության պետություննե­րի ինքնիշխա­նությունը, որոնք այս պահին շատ վատ վիճա­կում են:

Հայաստա­նի իշխաննությունն այդ համա­ձայնագրի կյանքի կոչման հետ կապված անե­լիք ունի, որքանո՞վ է պատրաստ դրան:

Հայաստա­նը պետք է դնի ինքնիշխան, ազատ, արդար և թափանցիկ պետության հիմքե­րը: Դա կյանքին սպառնա­ցող արտա­կարգ իրա­վի­ճակ է: Մենք պետք է դուրս գանք սիրո­ղա­կա­նությունից և ամուր կտրվենք հետսո­վե­տա­կա­նությունից: Բայց արդյո՞ք Հայաստանն ունի կամք և միջոց:

Համա­ձայնագրի վավե­րացման օրը հիշում ենք, թե ինչ հակա­հայկա­կան գրոհ իրա­կա­նացրին ռուսա­կան ԶԼՄ-ները: Մտա­վա­խություն չկա՞, որ նույն սցե­նա­րը կկրկնվի, որի նախանշանն են վերջերս Հայաստա­նը ՌԴ կազմի մեջ մտնե­լու կոչե­րը:

Ես վրդովված եմ Ռուսաստա­նին Հայաստա­նի ինտեգրման կոչե­րից: Ես փորձում եմ հասկա­նալ այս հետամնաց մտա­ծո­ղությունը: Նրանք, ովքեր ցանկա­նում են միա­նալ Ռուսաստա­նի Դաշնությա­նը, գաղութա­տի­րության կողմնա­կիցներ են և չեն պատկե­րացնում Հայաստա­նը որպես ինքնիշխան պետություն: Պատկե­րացնում են պարզա­պես Ռուսաստա­նի գաղութ, այն հիմնա­վորմամբ, որ Ռուսաստա­նը երաշխա­վո­րում է հայե­րի անվտանգությունը: Նրանք չե՞ն տեսել, թե ինչ է տեղի ունե­ցել 1915, 1920 և 2020 թվա­կաննե­րին: Ռուսաստա­նը լքեց հայե­րին Թուրքիա­յում, ապա Կովկա­սում, իսկ վերջերս էլ‘ Արցա­խում: Եվ դեռ կան հայեր, որոնք ստրկությունից ու միջա­կությունից համբուրում են ռուսի ձեռքը: Զգույշ եղեք: Ես դեմ չեմ Ռուսաստա­նի հետ լավ հարա­բե­րություննե­րին, և պետք է խենթ լինես Մոսկվա­յին դիմա­կա­յե­լու համար: Բայց այնտե­ղից դեպի ծնկի իջնե­լը և ինքնիշխա­նությունից հրա­ժարվե­լը կա մի քայլ, որը ես երբեք չեմ անի: Ահա թե ինչու եմ կարծում, որ ԵՄ‑ի հետ Արև­ելյան գործընկե­րությունը նախկին Խորհրդա­յին Հանրա­պե­տություննե­րի համար ցանկա­լի կլի­ներ: Ցանկա­լի կլի­ներ, որ այս տարի, 2021‑ի օգոստո­սին կամ դեկտեմբե­րին, կազմա­կերպեն իրենց ինքնիշխա­նության համա­տեղ ցույցը՝ ԽՍՀՄ անկման 30-ամյա­կի կապակցությամբ:

Աղբյուրը‘ Lragir.am

Առնչվող Հոդվածներ