15.1 C
Yerevan

Արտա­հերթ Խորհրդա­րա­նա­կան Ընտրություննե­րի Անցկացման Հրա­մա­յա­կա­նը

Թրանսփա­րենսի Ինթերնեշնլ հակա­կո­ռուպցիոն կենտրոն (ԹԻՀԿ)

2021թ․ փետրվա­րի 7‑ին ՀՀ Ազգա­յին ժողո­վի «Իմ քայլը» խմբակցությունը վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի հետ ունե­ցած հանդիպման արդյունքում արձա­նագրել է, որ արտա­հերթ խորհրդա­րա­նա­կան ընտրություններ անցկացնե­լու մասին առա­ջարկը դրա­կան արձա­գանք չի ստա­ցել խորհրդա­րա­նա­կան ընդդի­մության կողմից և հասա­րա­կության լայն շերտե­րի շրջա­նում չկա արտա­հերթ ընտրություննե­րի պահանջ:

Պնդումը, թե լայն շերտե­րի շրջա­նում չկա արտա­հերթ ընտրություննե­րի պահանջ, նույնքան մանի­պուլյա­տիվ է, որքան խորհրդա­րա­նա­կան և արտա­խորհրդա­րա­նա­կան ընդդի­մության պնդումը, թե գործող կառա­վա­րության կողմից կազմա­կերպված ընտրություննե­րը անպայմա­նո­րեն լինե­լու են իրենց օգտին կեղծված։

Քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության և քաղա­քա­կան ուժե­րի բազմա­թիվ ներկա­յա­ցուցիչներ հայտա­րա­րել են, որ տեսնում են արտա­հերթ ընտրություննե­րը՝ որպես ներկա­յիս վստա­հության ճգնա­ժա­մի հաղթա­հարման միակ միջոց։

Ստեղծված իրա­վի­ճա­կում արտա­հերթ ընտրություննե­րից հրա­ժարվե­լը  հիմք է տալիս ենթադրել, որ խորհրդա­րա­նա­կան մեծա­մասնությունը փաստա­ցի իր նեղ կուսակցա­կան շահից դրդված է շահարկում հանրա­յին պահանջի գաղա­փա­րը‘ իրա­պես չցանկա­նա­լով իմա­նալ կամ հաշվի առնել այն: Կառչե­լով մանդա­տից և արտո­նություննե­րից՝ կուսակցա­կան շահը հանրա­յի­նին գերա­դա­սե­լու անպա­տասխա­նատվությամբ այն որևէ կերպ չի տարբերվում նախորդ՝ 2018թ. ժողովրդա­կան հեղա­փո­խության արդյունքում մերժված իշխա­նություննե­րից:

Հարկ է արձա­նագրել, որ որոշ քաղա­քա­կան շրջա­նակնե­րի կողմից 2020 թվա­կա­նի նոյեմբե­րի 10-ից մինչ օրս կազմա­կերպվող բողո­քի ցույցե­րին հանրա­յին լայն աջակցության բացա­կա­յությունը պայմա­նա­վորված է երկու հիմնա­կան գործոննե­րով.

նախկին ոչ ժողովրդա­վա­րա­կան ու կոռումպացված համա­կարգի վերա­կանգնման սպառնա­լի­քով, և

այն հույսով, որ քաղա­քա­կան մեծա­մասնությունն, այնուա­մե­նայնիվ, կգի­տակցի պահի լրջությունը և կկազմա­կերպի արտա­հերթ, ազատ և մրցակցա­յին ընտրություններ՝ նոր իրո­ղություննե­րի պայմաննե­րում ժողովրդի կամարտա­հայտմամբ իշխա­նություն ձևա­վո­րե­լու համար:

Ծանր պատե­րազմից հետո Հայաստա­նի Հանրա­պե­տության ժողովրդա­վա­րա­կան վերա­կանգնմանն ուղղված համա­կարգա­յին փոփո­խություննե­րը չեն կարող երաշխա­վորված լինել առանց հանրա­յին վստա­հություն ունե­ցող իշխա­նություննե­րի: Հանրության զգա­լի մասը չունի որևէ վստա­հություն, որ ներկա իշխա­նություններն կարո­ղունակ են ոչ միայն դիմագրա­վել պատե­րազմի հետև­անքով ստեղծված ներքին և արտա­քին նոր մարտահրա­վերնե­րին, այլև՝ ապա­հո­վել Հայաստա­նի խաղաղ զարգացման երաշխիքներ։

Վերա­հաստա­տե­լով արտա­հերթ ընտրություննե­րի անցկացման անհրա­ժեշտությունը՝ մենք, քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության ներքոստո­րագրյալ ներկա­յա­ցուցիչներս, պահանջում ենք «Իմ քայլը» խմբակցությունից՝ գիտակցել սեփա­կան պատասխա­նատվությունը ՀՀ քաղա­քա­ցի­նե­րի ու պետության առջև և 2021 թվա­կա­նի քաղա­քա­կան օրա­կարգ վերա­դարձնել  արտա­հերթ ընտրություննե­րի կազմա­կերպման հարցը՝ մինչ այդ սեղմ ու հստակ ժամա­նա­կա­ցույցով ապա­հո­վե­լով ընտրա­կան ու հարա­կից օրենսդրության բարե­փո­խումը և նախա­պատրաստե­լով ընտրա­կան հանձնա­ժո­ղովներն ու դատաի­րա­վա­կան համա­կարգը ընտրա­կան օրենսդրության նվա­զա­գույն պահանջնե­րի ապա­հովմա­նը:

Հայտա­րա­րությունը բաց է միա­նա­լու համար՝ [email protected]

Թրանսփա­րենսի Ինթերնեշնլ հակա­կո­ռուպցիոն կենտրոն

Հելսինկյան քաղա­քա­ցիա­կան ասամբլեա­յի Վանա­ձո­րի գրա­սենյակ

Ժուռնա­լիստնե­րի «Ասպա­րեզ» ակումբ

Իրա­վունքի զարգացման և պաշտպա­նության հիմնադրամ

Համայնքա­յին համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ

Իրա­զեկ քաղա­քա­ցի­նե­րի միա­վո­րում

Խտրա­կա­նության դեմ պայքա­րի և հանուն հավա­սա­րության կոա­լի­ցիա

Հելսինկյան ասո­ցիա­ցիա իրա­վա­պաշտպան ՀԿ

Խաղա­ղության երկխո­սություն ՀԿ

Փինք իրա­վա­պաշտպան ՀԿ

Սոնա Մանուսյան, հոգե­բան

Իրա­վունքնե­րի պաշտպա­նություն առանց սահմաննե­րի ՀԿ

«Հանուն հավա­սար իրա­վունքնե­րի» ՀԿ

Կանանց իրա­վունքնե­րի տուն

Առնչվող Հոդվածներ