սոց ցանց

Խելքի Եկեք…

Գարեգին Միսկարյան

Ամուլսարի շահագործումը կլինի Նիկոլի կողմից հայկական պետականության դագաղի վերջին մեխը։

Չնայած ՇՄԱԳ-ի վերաբերյալ էլարդի տված ծայրահեղ բացասական եզրակացությանը և ջերմուկցիների իրավունքների ոտնահարման ակնհայտ փաստին, խոսակցություններ կան, որ Նիկոլը որոշել է ապրիլից շահագործել հանքը։

Ես էլ հույս չունեմ, որ կոչը կամ հորդորը Նիկոլն ի վիճակի է լսելու, դրա համար դիմում եմ քաղաքական թիմին։ Հանրային կարծիքի վրա ազդելու այլ հիմնավորում, քան տնտեսականն է, չի լինելու, մի անգամ էլ եմ ասում, որ էդ քայլը տնտեսական առումով ավելի շատ, ավելի մեծ վնաս է հասցնելու Հայաստանի Հանրապետությանը, քան օգուտ։

Այո, բորսաներում ոսկու գինը ավելացել է, բայց արդարության գինը դրանից չի նվազել ու ձեզ և Նիկոլին հայերը կարգել են, ոչ թե, որ ոսկին քերեք ու վաճառեք, այլ արդար միջավայր ստեղծելուն ուղղված քայլեր կատարեք, որ երկիրը դուրս բերեք ճգնաժամից, իսկ ճգնաժամը տնտեսական է ամենավերջում։

Խելքի եկեք… մարդ չի կարող էդ աստիճան ատել իր երկիրն ու իր ժողովրդին և մնալ անպատիժ։ Հանքի շահագործման ուղղված ցանկացած քայլի պատասխանատվությունը կրում է ամբողջ քաղաքական թիմը և անմիջականորեն ձեզանից յուրաքանչյուրը, եթե դրա դեմ չի պայքարում։

Facebook.com

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *