14.7 C
Yerevan

Ստեղծա­գործա­կան Որակնե­րի Անկումը

Հակոբ Բադալյան

Նոյեմբե­րի 9‑ից հետո առա­ջին պլան եկավ մշա­կույթի, ժամանցի, շոու բիզնե­սի գործիչնե­րի մի «պլեա­դա», որոնք հատկա­պես աշխույժ էին հումա­նի­տար հարցե­րում, թեեւ բավա­կա­նին դրսեւորվում են նաեւ քաղա­քա­կան հարթությունում: Իհարկե նրանց իրա­վունքն է, ինչպես գործունեությունը, այդպես էլ դրա բովանդա­կությունը, հատկա­պես ողբերգա­կան պարտությունից հետո: Չեմ ուզում մտնել էն քննարկման դաշտ, թե նրանցից ով ում «մարդն» է, ինչ մոտի­վա­ցիա ունի եւ այլն: Ինձ համար էական է թվում մեկ այլ հարց՝ այդ շրջա­նա­կի մարդկանց պատասխա­նատվությունը հայկա­կան պետա­կա­նության որա­կի եւ մասնա­վո­րա­պես արցախյան առա­ջին հաղթա­նա­կի, դրա հանդեպ հանրա­յին վերա­բերմունքի, ընդհանրա­պես հանրա­յին մտա­ծո­ղության, ինչպես նաեւ քաղա­քա­կան-քաղա­քա­ցիա­կան մտա­ծո­ղության համար:

Ինչի մասին է խոսքը: Այդ մարդկանց գերակշռող մեծա­մասնությունը տարի­ներ շարունակ, թող ներվի ասել՝ ստեղծա­գործա­կան իմաստով «մակա­բուծել» է առա­ջին հաղթա­նա­կի վրա: Մատնե­րի վրա է հնա­րա­վոր հաշվել արցախյան հաղթա­նա­կին, հայկա­կան բանա­կին, հայ զինվո­րի ու սպա­յի բարձ եւ չափա­զանց կարեւոր առա­քե­լության վերա­բերյալ իրա­պես արժե­քա­վոր եւ արդիա­կան մտա­ծո­ղություն ձեւա­վո­րող ֆիլմե­րի, ներկա­յա­ցումնե­րի, անգամ երգե­րի ու հոլո­վակնե­րի թիվը: Գերակշռել են ցածրա­ճա­շակ, թշնա­մու վտանգը ծիծա­ղե­լիության աստի­ճան անլրջացնող ստեղծա­գործություննե­րը: Տեղից ելնո­ղը կամուֆլյաժ է հագել, զենք է վերցրել ու մի երգ կամ հոլո­վակ մոգո­նել «զինվոր ջան ցավդ տանեմ» կամ «բանակ ջան ցավդ տանեմ» տրա­մա­բա­նությամբ: Էդ տրա­մա­բա­նության նկա­րա­հանվել են ֆիլմեր եւ այլն:

Տարի­ներ առաջ մի հոդվա­ծով նույնիսկ կարծիք էի հայտնել, որ պետք է արգե­լել տեղից ելնո­ղին բանա­կի համազգեստ հագնելն ու համերգ տալը կամ հոլո­վակ նկա­րե­լը: Հիմա էս մարդիկ լավ են անում, որ բարձրա­նում են իշխա­նության առաջ ամե­նա­տարբեր հարցեր: Բայց նաեւ իրենք իրենց առաջ պետք է հարցեր բարձրացնեն, կապված ստեղծա­գործա­կան որակնե­րի ու էդ համա­տեքստում պետա­կա­նության որա­կի իրենց բաժին պատասխա­նատվության խնդրի հետ:

Facebook.com

Առնչվող Հոդվածներ