20 C
Yerevan

Իշխա­նություն և Ընդի­մություն

Ողբամ ձեր նման քաղա­քա­կաննե­րին, որ նույնիսկ էս պահին նույն վերքի համար տարբեր պատճառնե­րով եք գոռում

Արա­յիկ Մկրտումյան

Չորրորդ ամիսն է անցնում

Հայկա­կան ներքա­ղա­քա­կան պայքա­րը աչքի է ընկնում արտա­սո­վոր բթությամբ ու դանդաղկո­տությամբ։ Ու սա վիրա­վո­րանք չէ, այլ ախտո­րո­շում։

Ի՞նչ է կատարվում հիմա։ Ըստ էության չկարգա­վորվող քաոս։ Հասա­րա­կա­կան լայն զանգվածնե­րը լրիվ դուրս են մղված պայքա­րից, որովհետև հասա­րա­կությունն ինքն էլ չի հասկա­նում, թե ինչ է կատարվել, ինչ է կատարվում, ինչ է կատարվե­լու։ Ու նաև չի հասկա­նում, թե ով իրե­նից ինչ է ուզում։

Իսկ վիճակն ավե­լի վատ է քաղա­քա­կան դաշտում։ Ի՞նչ են անում կուսակցություննե­րը բացի իրար մեղադրե­լուց։ Ոչինչ, գրե­թե ոչինչ։ Իշխա­նա­կաննե­րը պաշտպա­նում են իշխա­նությա­նը, իսկ ընդդի­մա­դիրնե­րը՝ ընդդի­մությա­նը։ Ասես ոչինչ էլ չի եղել ու արդեն չորրորդ ամիս է ինչ քաղաքական֊հուզական հրմշտո­ցից այն կողմ չենք անցել։ Չո՛րս ամիս հասկանո՞ւմ եք։ Գրե­թե կես տարի է հայհո­յանքից բացի էն կողմ չենք անցել։

Բացի փոխա­դարձ մեղադրանքնե­րից չկա ո՛չ մի խոսք, ոչ մի ժեստ, ոչ մի գործո­ղություն։ Ընդա­մե­նը պրի­մի­տիվ բազառ, թե ով ավե­լի ճարտար արդա­րա­ցումներ կգտնի իր ապի­կա­րության ու անճա­րության համար։ Ոչ ոք իրեն ոչնչում մեղա­վոր չի համա­րում։ Համա­տա­րած սրբեր են

Նախկին, ներկա.…համատարած անբա­նություն է։

Ի՞նչ են անում ընդդի­մա­դիրնե­րը։ Ձու են շպրտում, հավաքվել գոռգո­ռում են, ինչ որ ակցիա­յանման հավաքներ, քաշքշուկ, հոխորտանք, սպառնա­լիք, հայհո­յանք ու ամեն օր նույն սցե­նարն է։

Ի՞նչ են անում իշխա­նա­կաննե­րը։ Ամեն ինչում մեղադրանք նախկիննե­րին, արդա­րա­ցումնե­րի փնտրտուք իրենց համար, կուսակցությունից փախուստ, մանդա­տը պահե­լու ինչ որ ճռճռան բառեր, հոխորտանք, քարո­զի տոն, կիսաարհա­մա­րա­կան մունաթ։

Մի խոսքով քցո­ցի։ Կարև­որ է, թե ով ում ավե­լի շատ քաշեց ու ում են շշին հանե­լու, որ հասա­րա­կությանն էլ համո­զեն ու իրենց էլ, թե բա ճիշտը մենք էինք։

Ողբամ ձեր նման քաղա­քա­կանննե­րին, որ նույնիսկ էս պահին նույն վերքի համար տարբեր պատճառնե­րով եք գոռում։

Ու էս բոլո­րը ժողովրդի անունից են հանդես գալիս ու ժողովրդին ոչխար անվանում։Իսկ հասա­րա­կությունն էլ չի հասկա­նում, որ միայն Արցա­խը չի կորցրել այլև ինքն իրեն։ Արցա­խը կարե­լի է ազա­տագրել, իսկ այ հոգե­կան էս դիզբա­լանսի վերա­կանգնումը ահա­վոր խնդրա­հա­րույց է։

Ու որոշներն էլ լավ օգտա­գործում են հուզա­կան պահը։ Զոհվա­ծի ու անհետ կորա­ծի, գերու պահը, կորցրած հայրե­նի­քի պահը։ Հասկանո՞ւմ եք ինչ է կատարվում։ Էսօր իշխա­նությունն ու ընդդի­մությունը իրար վրա աչոկ են հավա­քում էս ցավա­լի թեմայով։Ու ոչ ոքի տանձին չի, թե ինչ է կատարվում միջազգա­յին իրադրությունում ու էդ ամե­նը ոնց է ազդե­լու մեր վրա։ Որովհետև մենք քոռ ենք, ամե­նաիսկա­կան քոռ։ Կամ ապուշ ենք։ Կամ էլ մեզ դուր է գալիս էս ամե­նը։

Հասա­րա­կությա­նը շատ բան չունեմ ասե­լու, լոկո­մո­տիվն է շատ հարցե­րում մեղա­վոր։

2011թ. սկսկած տարա­ծաշրջանն ուղղա­կի եռում էր։ Մեր պետա­կան գործիչնե­րը խրտվի­լա­կի չափ էլ չեղան, որ հասկա­նան, թե էդ ամե­նը ուր է տանում։ Ամբողջ աշխարհը վիճե­լի հողե­րի հարցով իրար քիթ մռութ էր ջարդում, մերոնք զբաղված էին իրար փչացնե­լով։

Ռուսն ու թուրքը սիրիա­կան օպե­րա­ցիա­նե­րով էին զբաղված, իսկ մեր հոտա­ռությունը կորցրած կառա­վա­րություննե­րը իրար վրա բոչկա էին գլո­րում, թե որ պաշտո­նի հարցով ով ում ինչքան պիտի մուծվի։

Ու չտե­սանք, ոչինչ չտե­սանք, չհասկա­ցանք։ Է հա բա։ Բա նստած կզցնում էին իրար ու մեկը մեկին բոզ հանում, էլ ժամանա՞կ կար, որ մի հատ էլ քթնե­րը սրբեն ու պատե­րազմի հոտը զգան։

Ու էդ կերած թալան մալան դա դեռ հեչ։ Փող գտնելն ամե­նա­հեշտ է։ Միջին կարգի կլյաուզիկն անգամ գրանտ է ճարում։

Բա քաղա­քա­կան ապագա՞ն։ Բա էս ներկա նախկին նարդու առաջնությունը, որ սկսել են, ոչ ոք չէր նկա­տում, որ փոթո­րի­կը էլ տեսա­կան հալյուցի­նա­ցիա չի, այլ ռեալ վտանգ։

Ու հիմա էլ, հենց էս պահին էլ, այ հենց հիմա, հենց հիմա զբաղված են իրար վրա մեղադրանք սաղացնե­լով ՝«Չէ դու ես մեղա­վոր, չէ դու ես մեղա­վոր, դու սենց ասիր, դու նենց ասիր, դու էնքան գողա­ցար, դու էլ պրե­միա ես ստա­ցել, քո ժամա­նակ սենց էր, քո ժամա­նակ էլ տենց ա»։

Է հա հետո՞։ Չեք հասկա­նում, որ փողո­ցի անվա­նա­փո­խություն չի, որ չորս ամիս է ցույց ենք անում, անհոգ, մենք մեզնից գոհ ու հպարտ, որ հերթա­կան անգամ կարող ենք դիմա­ցի­նի աչքը մի բան կոխել։

Ու էնքան ահա­վոր է վիճա­կը, որ հայ հասա­րա­կությունը նույնիսկ հնա­րա­վոր է ոչ ապա­գա պատե­րազմին պատրաստվի, որը քթնե­րիս տակ է, ոչ էլ միութեա­նա­կա­նի վտանգին պատրաստվի

։Ինչ ներկա, ինչ նախկին։ Չեք հասկանո՞ւմ, որ էսպես շարունակվեց Հայաստանն է նախկին դառնա­լու։ Ամեն մեկն իր մամուլի թևե­րը քշտած իրար վրա գործ են տալիս, հոդված գրում, ֆիլմ նկա­րում։ Ապրեեեեք, շատ ապրեք։ Էսպես ժրա­ջան որ հանուն հայրե­նի­քի միասնա­բար հող կրեիք, երևի Մարսի վրա արդեն շաուրմա­յա­նոց բացած կլի­նեինք։

«Եվ առհա­սա­րակ սերն ու ամո­թը ամենքից վերա­ցած»֊ ասել է Խորե­նա­ցին։

Չգի­տեմ էլ ի՞նչ պիտի լինի, որ ուշքի գանք։

Առնչվող Հոդվածներ