16.9 C
Yerevan

Կրթությունը Զարգացման Հիմքե­րում

Անկա­խության Սերունդ

Կրթություն՝ անձի, հասա­րա­կության և պետության շահե­րից ելնող ուսուցման և դաստիա­րա­կության գործընթաց, որը նպա­տա­կաուղղված է գիտե­լիքնե­րը պահպա­նե­լու ու սերունդնե­րին փոխանցե­լու համար։

Երկրի զարգացման հիմնա­կան գերա­կա­յությունը կրթության առա­ջանցիկ զարգացման ապա­հո­վումն է կրթության որա­կի, արդյունա­վե­տության և մատչե­լիության բարձրացման միջո­ցով: Կրթությունը կարև­որվում է որպես պետա­կան ռազմա­վա­րա­կան հիմնախնդիրնե­րի՝ ազգա­յին անվտանգության, կայուն տնտե­սա­կան զարգացման,աղքատության հաղթա­հարման, ժողովրդա­վա­րա­կան հասա­րա­կության զարգացման, գիտե­լի­քա­հեն տնտե­սության զարգացման լուծման առանցքա­յին գործոննե­րից մեկը:

Հայաստա­նում կրթության ոլորտը կարև­որվում է որպես երկրի կայուն զարգացման, ինչպես նաև մարդկա­յին կապի­տա­լի պահպանման նախա­պայմաննե­րից մեկը, ուստի կրթության բնա­գա­վա­ռում Հայաստա­նի Հանրա­պե­տության որդեգրած քաղա­քա­կա­նությունը պետք է մշտա­պես նպա­տա­կաուղղված լինի պետա­կա­նության հզո­րացմա­նը:

Կրթության համա­կարգի ներկա փուլի ռազմա­վա­րա­կան նպա­տակն է՝ ընդունե­լով ժամա­նա­կա­կից մարտահրա­վերնե­րը, արձա­նագրել հիմնախնդիրնե­րի լուծման և առա­ջընթա­ցի այնպի­սի արդյունքներ , որոնք կնպաստեն կրթության և գիտե­լի­քի վարկա­նի­շի մեծացմա­նը և կամրապնդեն Հայաստա­նի՝ որպես գիտակրթա­կան տարածքի հեղի­նա­կությա­նը:

Կրթության բնա­գա­վա­ռի գերխնդիրն է կրթության որա­կի բարձրա­ցումը՝ ապա­հո­վե­լով համա­կարգի արդյունա­վետ գործունեությունը: Ամեն մարդ ունի կրթության իրա­վունք։ Հայ ժողո­վուրդը մշտա­պես մեծ է գնա­հա­տել կրթության դերն ու իմաստը մարդու և պետության իրա­կա­նության մեջ։ Կրթությունն այն միջոցն ու հիմքն է, որն ապա­հո­վում է լուսա­վոր ու հաստատված ապա­գա։

Որակյալ կրթությունը ոչ միայն օգնում է մարդուն կատա­րե­լա­պես զարգա­նալ ու կայա­նալ, այլև ավե­լի խոհեմ ու սթափ միջոցնե­րով հզո­րացնել ու կայացնել հայրե­նիքն ու պետությունը՝ որպես մարդու անխախտ իրա­վուքնե­րի պահա­պա­նի։

Առնչվող Հոդվածներ