16.9 C
Yerevan

Երեք Սերունդ (Մաս Առա­ջին)

Արա­յիկ Մկրտումյան

Ավագ Սերունդը

Ներկա­յիս իրադրությունն ավե­լի հաճախ է ստի­պում հետհա­յացք նետել դեպի անցյալ ու փորձել հասկա­նալ, թե ինչ է կատարվում ներկա­յում։ Նիցշեն ասում էր, որ պատմա­բանն անընդհատ հետ նայե­լով ի վերջո սկսում է հետ հավա­տալ, բայց երբ ներկան այսքան անմխի­թար է, այսքան լի անհա­ջո­ղություննե­րով ու տապա­լումնե­րով, ուզած-չուզած հետ ես նայում հասկա­նա­լու համար, թե մի՞շտ է այսպես եղել։ Որտեղի՞ց է սկսվել սխալնե­րի այս շարքը։ Հայոց պատմության ո՞ր կետում ինչ որ բան սխալ գնաց ու այդպես էլ շարունակվում է մինչև այսօր։ Որովհետև եթե հիմա ինչ որ բան սխալ է, ուրեմն դա սկսվել է անցյա­լում, սկսվել է որոշ ժամա­նակ առաջ ու հենց դա էլ հիմա կփորձենք հասկա­նալ, որովհետև այս ամե­նը չի կարող ճիշտ լինել։ Ու հիմա մենք կփորձենք հետ գնալ ու հասկա­նալ, թե որտե­ղից ու երբ սկսվեց, արդյո՞ք կա նման չարա­բաստիկ կետ, թե պատճառներն այլ են։

Առա­ջարկում եմ հետ գնալ դեպի 1877թ․՝ շատ կարև­որ ու շրջա­դարձա­յին կետ հայոց պատմության համար։ Եվ այսպես. 1877թ․ սկսվում է պատե­րազմ Ռուսաստա­նի ու Թուրքիա­յի միջև։ Պատե­րազմն ավարտվում է մեկ տարի անց՝ 1878թ․ և սկսվում են հաշտության բանակցություննե­րը ու հենց այդ պահից էլ պարզ է դառնում, որ այդ հաշտությունը սկիզբ է դնե­լու մի խառնի­ճա­ղանճ իրա­վի­ճա­կի, որը վաղ թե ուշ պայթե­լու է։ 1878թ․  փետրվա­րի 19 (մարտի 3) Կ․Պոլսի Սան-Ստեֆա­նո արվարձա­նում կնքվում է մի պայմա­նա­գիր, որով ըստ էության դրվում է Օսմանյան Կայսրության մասնատման ու ոչնչացման սկիզբը։ Դա մի զարմա­նա­լի պայմա­նա­գիր էր, ըստ որի՝

1․Չեռնոգորինա, Սերբիան և Ռումի­նիան անկախ էին ճանաչվում

2․ Բոսնիա և Հերցո­գո­վի­նան ինքնա­վա­րություն էին ստա­նում

3․ Բուլղա­րիան (Արև­ելյան Ռումե­նիա­յով, Մակե­դո­նիա­յով և Թրա­կիա­յի մի մասով՝ մինչև Սալո­նիկ և Էգե­յան ծով) հռչակվում էր ինքնա­վար իշխա­նություն՝ տերություննե­րի համա­ձայնությամբ և Բարձր դռան կողմից հաստատվող իշխա­նությունով։

4․ Թուրքա­կան զորքե­րը դուրս էին բերվում Բուլղա­րիա­յից, իսկ ռուս զորքե­րը մնում էին այնտեղ՝ 2 տարի ժամկե­տով։

5․ Թուրքիան պարտա­վորվում էր Ռուսաստա­նին վճա­րել 1410 միլիոն ռուբլի ռազմա­տուգանք, որի մեծ մասը (1100 միլիոն ռբլ.) փոխա­րինվում էր տարածքա­յին զիջումնե­րով. եվրո­պա­կան մասում՝ Տուլչա­յի սանջա­կի դիմաց Ռուսաստա­նը ստա­նում էր 1856թ․ Փարի­զի պայմա­նագրով իրե­նից անջատված Հարա­վա­յին Բեսա­րա­բիան, ասիա­կա­նում՝ Արդա­հա­նը, Կարսը, Բաթումը, Բայա­զե­տը և մինչև Սողանլուղ ընկած տարածքը։

Եվ այսպես, ըստ այդ պայմա­նագրի ըստ էության լուծվեց Բալկաննե­րի հարցը, եվրո­պա­կան տերություննե­րը ստա­ցան իրենցը, իսկ Ռուսաստանն օգտվեց առա­վե­լա­գույն չափով։ Բոլո­րի հարցե­րը լուծվեց, բացի հայե­րի, այն դեպքում, երբ արև­ե­լա­հա­յե­րը մեծա­պես աջակցել էին ու մարտնչել  ռուսնե­րի կողմից, իսկ արևմտա­հա­յե­րը՝ խուսա­փել թուրքա­կան բանա­կի շարքե­րում հայտնվե­լուց և հրա­ժարվել կռվել ռուսնե­րի դեմ։ Հայերն այս անգամ հույս ունեին էապես լուծել իրենց հարցե­րը, բայց շուտով կտեսնենք, որ դա ամենև­ին էլ այդպես չեղավ։ Այդ պայմա­նագրում հատուկ հոդված կար՝ 16-րդ հոդվա­ծը, որով նախա­տե­սում էր  վարչա­կան բարե­նո­րո­գումներ անցկացնել արևմտյան Հայաստա­նում և չբա­վա­րա­րեց հայե­րի պահանջը։ Ռուսնե­րը դա բացատրում էին միջազգա­յին դիվա­նա­գի­տա­կան ճնշմամբ, թեև բազում այլ հարցեր էլ կային՝ ինչպես օրի­նակ արևմտա­հա­յոց պասի­վությունն ու Պոլսո հայոց պատրիարքա­րա­նի անհասկա­նա­լի ու անո­րոշ պահվածքը։ 

Մի քանի ամիս անց Անգլիա­յի ու Ավստրո-Հունգա­րիա­յի ջանքե­րով տեղի ունե­ցավ այդ պայմա­նագրի կետե­րի վերա­նա­յումը, որի ժամա­նակ հայե­րի վերա­բերվող 16-րդ հոդվա­ծը վերա­փոխվեց 61‑ի, ըստ որի թուրքե­րը պարտա­վորվում էին զուտ ապա­հո­վել հայե­րի անվտանգությունը, բայց իրադրությունը ոչ մի երաշխիք չէր տալիս 61-րդ հոդվա­ծի կենսա­գործման համար։ Բացի այդ, «Հայաստան» բառը փոխա­րինվում էր «Հայկա­կան մարզեր» և «Հայաբնակ վայրեր» բառա­կա­պակցություննե­րով։ Այսինքն՝ օսմանյան կողմն ազատվում էր այդ երկրա­մա­սը հայե­րի հայրե­նիք ընդունե­լու Սան-Ստեֆա­նո­յի պայմա­նագրի ձևա­կերպումից։

Ռուսաստա­նին էր անցնում Կարսի մարզը, իսկ Ալաշկերտն ու Բայա­զե­տը հանձնվում էին Թուրքիա­յին։

Եվ այսպես հուսա­խաբված հայե­րը կրկին փաստի առաջ կանգնե­ցին։ Առա­ջին անգամ միջազգայնացված «Հայկա­կան հարցը» այդպես էլ չլուծվեց։

Այդ մասին բավա­կան հանգա­մա­նա­լից իր ժամա­նա­կին անդրա­դարձել է Րաֆֆին՝ նշե­լով, որ հայե­րի իրադրության անփո­փոխ մնա­լու գլխա­վոր պատճա­ռը հայե­րի «գերեզմա­նա­յին լռությունն է», ֆատա­լիզմը, անփո­փոխ իրա­կա­նությա­նը հարմարվե­լու դժբախտ ունա­կությունը։ Րաֆֆին խիստ քննա­դա­տա­բար է մոտե­նում հարցին՝ նշե­լով, որ հայոց դժբախտության միակ ու գլխա­վոր պատճառն իր մեռե­լա­յին հանգստությունն է։ Այն համբե­րությունը, որն ունի հայը,- գրում է Րաֆֆին,- սազա­կան է միայն դիա­կին, հայի համբե­րա­տա­րությունը՝ մեռյա­լի համբե­րությունն է։

Այս խոսքե­րը հաստա­տեց նաև կաթո­ղի­կոս Մկրտիչ Խրիմյա­նը՝ առաջ քաշե­լով «Երկա­թե շերեփ»-ի գաղա­փա­րը, որը թեև ուշա­ցած, բայց կարև­որ քայլ էր հայոց մտքի մեջ։

Անշուշտ Րաֆֆու տողե­րում բավա­կան դառը ճշմարտություն կա, բայց կա նաև մի բան, որ պակա­սում է այսօր։ Կար Րաֆֆի։ Եվ ոչ միայն Րաֆֆին։ Կային Շիրվանզա­դեն, Գրի­գոր Արծրունին, Ղազա­րոս Աղա­յա­նը, Նար-Դոսը, Ալեքսանդր Ծատուրյա­նը, Խրիմյան Հայրի­կը և էլի բազում բազում վառ անհա­տա­կա­նություններ, որոնք մի ողջ գիտակրթա­կան, մտա­վո­րա­կան խավ էին ձևա­վո­րել: Ավե­լի ուշ հանդես եկան Մուրա­ցա­նը, Հովհաննես Թումանյա­նը, Կոմի­տա­սը, Լևոն Շանթը, Դեմիրճյա­նը, Տերյա­նը, Զորյա­նը, Ավ․ Իսա­հակյա­նը և բազում այլոք, որոնց ներկա­յությունն իսկ բավա­կան էր, որպեսզի մի ողջ ազգ կրթվի ու դաստիա­րակվի։ Բացի նրանցից հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան դաշտում հայտնվե­ցին հայոց ազգա­յին ազա­տագրա­կան գործում երեք կուսակցություններն ու առանձին գործիչներ, որոնք այնպի­սի մի հզոր դիա­լեկտի­կա­կան ուժ էին ներկա­յացնում, որը ի վիճա­կի էր հիմքից քանդել ու նորից սարքել աշխարհը։ Բոլո­րին չեմ հիշա­տա­կի, բայց Անդրա­նի­կի, Հրայր Դժոխքի, Դրո­յի, Սեպուհի, Նժդե­հի, Մկրտիչ Փորթուգալյա­նի, Արամ Մանուկյա­նի, Ավե­տիսյա­նի, Քաջազնունու, Ահա­րոնյա­նի և բազում մտքի ու գործի այլ հսկա­ներ էին մրրկում դաշտում՝ պայքա­րե­լով ու մաքա­ռե­լով։ Անշուշտ ժամա­նակնե­րը դաժան էին։ Բեռլի­նի կոնգրեսն այդպես էլ չգործեց, ավե­լին՝ հետա­գա­յում թուրքա­կան սահմա­նադրության՝ Թանզի­մա­թի ընդունումն այդպես էլ մնաց մի թղթի կտոր և երբևէ իրա­կան ռեալ ուժ չդարձավ։ Հայե­րի նկատմամբ ճնշումներն ավե­լի ուժե­ղա­ցան‘ հասնե­լով նախ 1890-ականնե­րի զարհուրե­լի կոտո­րա­ծին, ապա նաև 1915թ․ Մեծ Եղեռնին։

Եվ հանկարծ այդ ողջ քաո­սի, համաշխարհա­յին պատե­րազմի, կոտո­րա­ծի, գաղթի, սովի ու հիվանդության բոցե­րից վեր ելավ մի անհա­վա­տա­լի հրաշք՝ հայոց անկա­խությունը։

Այստեղ շատ չեմ խորա­նա առա­ջին հանրա­պե­տության ստեղծման, կայացման պատմության մեջ, միայն կնշեմ, որ դա հնա­րա­վոր եղավ հայոց ռազմա­քա­ղա­քա­կան ու մտա­վո­րա­կան տիտաննե­րի շնորհիվ, և որ ավե­լի կարև­որ է, նրանց առկա­յության շնորհիվ։ Վերը թվարկված մարդիկ ու նրանց գաղա­փա­րա­կիցներն այն մարդիկ էին, որոնց տաժա­նա­գին աշխա­տանքնե­րի շնորհիվ հնա­րա­վոր եղավ հասնել անկա­խության մտքի իրա­կան դարձնե­լուն։ Րաֆֆու բնո­րո­շած «մեռե­լա­յին հանգստությունը» ցրվեց, հօդս ցնդեց ու հայոց անկա­խությունը խորհրդանշեց այդ կատա­ղի դարաշրջա­նի թեժ պայքա­րի արդյունքը։  

Կարև­որ է հասկա­նալ, որ 1800-ականնե­րի երկրորդ կեսն արդեն իսկ տվել էր գաղա­փա­րա­կիր մարդկանց հզոր ալիք, որ նշմարվում էր դեռևս 1700-ականնե­րից, իսկ 1900-ականնե­րի սկզբում արդեն կար և՛ մտա­վո­րա­կան, և՛ քաղա­քա­կան, հասա­րա­կա­կան, և՛ ռազմա­կան էլի­տա, որոնք թեև հակա­սություննե­րով, բայց ունեին մեկ միացյալ գաղա­փար, որ վերա­բերվում էր հայ ժողովրդի ու Հայաստա­նի ապա­գա­յին։ Հարկ եմ համա­րում նշել, որ այդ ալի­քը չմա­րեց երկրորդ սերնդի մոտ, թեև նրանցից շատե­րը զոհ գնա­ցին Ստա­լինյան ռեպրե­սիա­նե­րին, համաշխարհա­յին պատե­րազմին ու այլա­խո­հա­կան շարժման հետապնդման տարի­նե­րին։

Այս առա­ջին սերունդը այսպի­սին էր ոչ միայն Հայկա­կան լեռնաշխարհում, այլև Սփյուռքում։ Անհնար է չխո­սել այն մասին, թե ինչ խնամքով ու հոգա­տա­րությամբ էին կառա­վարվում հայկա­կան գաղթօ­ջախնե­րը, որոնք ձևա­վորվել էին 1915թ․ կոտո­րածնե­րից առաջ, թե ինչ հզոր ուժ էին ներկա­յացնում դրանք։ Տեղին է նշել Ռուսաստա­նի, Լեհաստա­նի, Իտա­լիա­յի, Հնդկաստա­նի գաղթօ­ջախնե­րը։ Դրանք մեծա­պես աչքի ընկան ոչ միայն խիստ ու կայուն կազմա­կերպվա­ծությամբ, այլև գիտակրթա­կան, հոգև­որ-մշա­կութա­յին հարուստ կյանքով։ Միայն Վենե­տի­կի ու ս․ Ղազար կղզում մինչ օրս գործող Մխի­թարյաննե­րի Միա­բա­նությունն անգե­րա­զանցե­լի ավանդ ունի հայոց մեջ, դրա­նից առաջ Ամստերդա­մում հիմնված հայկա­կան տպա­րա­նը վկա­յությունն էր տեղի հայության կազմա­կերպվա­ծության։ Ռուսաստա­նում գործող Լազարյան ճեմա­րանն ու հայկա­կան այլ կազմա­կերպություններ վկա­յում էին, որ այստեղ էլ հայությունը մի մեծ ու կազմա­կերպված ուժ է, իսկ հնդկա­հայ գաղութը այն ինչ արեց 17-րդ դարում, համարվում է բացա­ռիկ մի երև­ույթ՝ ներկա­յացնե­լով Հայաստա­նի ազա­տագրման մի քանի ծրագրեր, ունե­նա­լով սեփա­կան տպա­րաններ ու Հնդկաստա­նում վայե­լել ոչ միայն հնդիկ ժողովրդի, այլև անգլիա­կան վերնա­խա­վի հարգանքը։

Ահա այսպի­սին էր Առա­ջին Սերունդը։ Այսպի­սի հզոր դոկտրի­նա էր միա­վո­րում նրանց բոլո­րին։ Բնա­կա­նա­բար կային հակա­սություններ, կային տարբե­րություններ, վեճեր ու անհա­մա­ձայնություններ, ինչպես օրի­նակ հայկա­կան երեք քաղա­քա­կան կուսակցություննե­րի միջև առկա գժտություններն ու երբեմն ատե­լության հասնող անհա­մա­ձայնություննե­րը, հայոց լրա­գիրնե­րի՝ մեկը մյուսի նկատմամբ ունե­ցած թունա­վոր չարա­կա­մությունը, բայց հստակ է մի բան։ Նրանք բոլո­րը կարող ու կազմա­կերպված ուժ էին։ Ուժեղնե­րը մրցում էին ուժեղնե­րի հետ, ուժեղներն աշխա­տում էին ուժեղնե­րի հետ։

[շարունա­կե­լի]

Առնչվող Հոդվածներ