14 C
Yerevan

Ազդե­ցիկ Ընդդի­մություն՝ Ուժեղ Իշխա­նության Համար

Պետության և իշխա­նության շահե­րից է բխում ունե­նալ ազդե­ցիկ ընդդի­մություն, քանի որ ակնհայտ է, որ որքան ուժեղ է ընդդի­մությունը, նույնքան ուժեղ է իշխա­նությունը:

Էդմոն Վարդանյան

Ընդդի­մություն՝ ժամա­նա­կա­կից քաղա­քա­կան համա­կարգե­րի բնութագրիչնե­րից մեկը, գործող իշխա­նության կողմից անտեսված խնդիրնե­րի արտա­հայտո­ղը։ Այն տարբեր քաղա­քա­կան համա­կարգե­րում տարբեր կերպ է ընկալվում։

Քաղա­քա­կան ընդդի­մությա­նը վերա­պահված է ուրույն և կարև­ո­րա­գույն դերա­կա­տա­րություն ժողովրդա­վա­րա­կան քաղա­քա­կան համա­կարգի ձևա­վորման և զարգացման գործընթա­ցում:

Քաղա­քա­կիրթ երկրնե­րում ընդդի­մությունը հանդի­սա­նում է քաղա­քա­կան համա­կարգի բաղկա­ցուցիչ մասը: Մեծ Բրի­տա­նիա­յում գոյություն ունի «Ձերդ գերա­զանցության ընդդի­մություն» ինստի­տուտը:

Ամե­րի­կա­ցի հայտնի քաղա­քա­գետ Ռոբերտ Դալն իր «Քաղա­քա­կան ընդդի­մությունը Արևմտյան դեմոկրա­տիա­նե­րում» աշխա­տության մեջ նշում է, որ ընդդի­մության ձևա­վորման համար անհրա­ժեշտ են հետևյալ յոթ պայմաննե­րը, որոնք են՝ պետության սահմա­նադրա­կան կարգի և ընտրա­կան համա­կարգի գոյությունը, քաղա­քա­կան մշա­կույթի առանձնա­հատկություննե­րը, հասա­րա­կության մեջ հատուկ ենթամշա­կույթնե­րի գոյությունը, կառա­վա­րության նկատմամբ հասա­րա­կության մեջ առկա դժգո­հության աստի­ճա­նը, հասա­րա­կության մեջ սոցիա­լա­կան և տնտե­սա­կան բաժա­նումը, զանգվա­ծա­յին գիտակցության առանձնա­հատկություննե­րը, որը պայմա­նա­վորված է ընդդի­մություն-կառա­վա­րություն փոխհա­րա­բե­րություննե­րի բնույթով և հասա­րա­կության բևեռվա­ծության աստի­ճա­նը:

Շվեյցա­րիա­յում գործող ընդդի­մության մոդե­լը ուղղա­կի անվանվում է դեմոկրա­տա­կան: Այս երկրի քաղա­քա­կան համա­կարգին բնո­րոշ է իշխա­նության՝ ժամա­նա­կա­վոր կոա­լի­ցիա­նե­րում հնա­րա­վո­րինս մեծ քանա­կությամբ ընդդի­մա­դիր ուժեր ներգրա­վե­լու ձգտումը՝ այս կամ այն խնդի­րը լուծե­լու համար:

Ըստ ամե­րի­կա­ցի քաղա­քա­գետ Խուան Լինցի գոյություն ունի լոյալ և ոչ լոյալ ընդդի­մություն :

Լինցը բավա­կա­նին մանրա­մասն և ամբողջա­կա­նո­րեն մշա­կել է այն հատկա­նիշնե­րը, որոնք, ըստ նրա, հատուկ են լոյալ ընդդի­մությա­նը: Դրանք են՝

· Միայն ընտրություննե­րի ճանա­պարհով իշխա­նության հասնե­լու պարտա­վորվա­ծության ամրագրում հանրության առաջ

· Հստակ հրա­ժա­րում իշխա­նության ձեռք բերման կամ պահպանման գործում բռնի մեթոդնե­րի կիրա­ռումից

· Հրա­ժա­րում իշխա­նության նվաճման կամ լոյալ ժողովրդա­վա­րա­կան ընդդի­մության սահմա­նա­փակման նպա­տա­կով բանա­կին դիմե­լու հակա­սահմա­նադրա­կան կոչե­րից

· Հրա­ժա­րում բռնությամբ իշխա­նությունը զավթե­լու նպա­տա­կով սեփա­կան կողմնա­կիցնե­րի համախմբմանն ուղղված հռե­տո­րա­բա­նությունից

· Մասնակցություն քաղա­քա­կան գործընթացնե­րին, ընտրություննե­րին և խորհրդա­րա­նա­կան գործունեությա­նը՝ առանց առաջ քաշե­լու ժողովրդա­վա­րա­կան քաղա­քա­կան գործընթա­ցին անհա­րիր պայմաններ

· Պատրաստա­կա­մություն ամբողջությամբ իր վրա վերցնե­լու կառա­վա­րա­կան պատասխա­նատվությունը կամ կազմե­լու կառա­վա­րող մեծա­մասնության մաս, երբ համա­կարգա­յին կուսակցություննե­րը հնա­րա­վո­րություն չունեն կազմե­լու կառա­վա­րություն

· Գաղա­փա­րա­խո­սա­կան առումով հակա­դիր, բայց ժողովրդա­վա­րա­կան քաղա­քա­կան կարգի պահպանմա­նը կողմնա­կից մրցա­կիցնե­րի հետ միա­վո­րե­լու պատրաստա­կա­մություն (այս պահանջն էլ ավե­լի խիստ է և հավա­նա­բար դժվար կիրա­ռե­լի)

· Հրա­ժա­րում անլո­յալ ընդդի­մության հետ գաղտնի կապե­րից և նրան սատա­րե­լուց

· Իշխա­նության տապալման նպա­տա­կով հետապնդող ընդդի­մության կամ զինված ուժե­րի գործունեության մասին լեգի­տիմ ժողովրդա­վա­րա­կան կառա­վա­րությա­նը տեղե­կացնե­լու պատրաստա­կա­մություն:

Ոչ լոյալ ընդդի­մությա­նը բնո­րոշ են տրա­մագծո­րեն հակա­դիր բնութագրիչնե­րը:

Այսպես ոչ լոյալ ընդդի­մության հիմնա­կան բնութագրի­չը ոչ միայն իշխա­նության ղեկին գտնվող կուսակցություննե­րի և ուժե­րի հանդեպ անհանդուրժո­ղա­կա­նությունն է, այլև գոյություն ունե­ցող սոցիալ-տնտե­սա­կան և քաղա­քա­կան համա­կարգի մերժումը: Ոչ լոյալ ընդդի­մությունը փաստա­ցիո­րեն մերժում է այն ամե­նը, ինչը կապված է գործող իշխա­նության և նրա քաղա­քա­կա­նությա­նը, ինչպես նաև այն համա­կարգի հետ, որի շրջա­նակնե­րում նա գործա­ռում է:

Երկրում առողջ քաղա­քա­կան համա­կարգ ունե­նա­լու համար անհրա­ժեշտ է ունե­նալ այնպի­սի որակնե­րով օժտված ընդդի­մություն, որը սնուցվում է հասա­րա­կության համար ընդունե­լի սկզբունքնե­րով ու արժեքնե­րով:

Պետության և իշխա­նության շահե­րից է բխում ունե­նալ ազդե­ցիկ ընդդի­մություն, քանի որ ակնհայտ է, որ որքան ուժեղ է ընդդի­մությունը, նույնքան ուժեղ է իշխա­նությունը:

Այս առումով իշխա­նության խնդիրն ահռե­լի է:

Հրա­պա­րակ բերե­լով ինստի­տուցիո­նալ ընդդի­մության կայացման հարցը, ժողովրդի կողմից տրված մանդա­տի հիման վրա գալով իշխա­նության՝ քաղա­քա­կան այդ ուժի պարտա­վո­րությունն է դառնում ձևա­վո­րել այնպի­սի ինստի­տուցիո­նալ քաղա­քա­կան համա­կարգի կառուցում, որում հակադրվող քաղա­քա­կան ուժե­րի, քաղա­քա­կան համա­կարգի սուբյեկտնե­րի՝ իշխա­նության ու ընդդի­մության զինա­նո­ցում առկա կլի­նեն առա­վե­լա­պես ծրագրա­յին ու գաղա­փա­րա­կան լուծումներ, որոնք կապա­հովվեն ավե­լի կառուցո­ղա­կան քայլե­րի իրա­կա­նա­ցումը:

Ընդդի­մությունը պետք է արտա­հայտի շահեր, կապակցի դրանք, և եթե անհրա­ժեշտ է՝ լայն աջակցություն մոբի­լի­զացնի, ինչը թույլ կտա նրան ավե­լի մեծ ազդե­ցություն ունե­նալ հասա­րա­կա­կան կարծի­քի և իշխա­նություննե­րի վրա: Այն կունե­նա նաև հանրայնացված գործա­ռույթ՝ կրթե­լով քաղա­քա­ցի­նե­րին և ներա­ռե­լով նրանց քաղա­քա­կան համա­կարգի ու քաղա­քա­կան գործընթացնե­րի մեջ:

Կառա­վա­րությունը պետք է բավա­կան ուժեղ լինի, որպեսզի երաշխա­վո­րի ազատ, արդար և ապա­հով մրցակցա­յին դաշտ:

Առնչվող Հոդվածներ