16.2 C
Yerevan

Քաղա­քա­կան Օրա­կարգով՝ Շուտով Ստվար շարքեր Փողոցնե­րում

Հանրությունը պատանդ է մնա­ցել երկու բևեռնե­րի միջև

Սուրեն Սահակյան

Երեկ Մաշտո­ցի պուրա­կում տեղի ունե­ցավ «Քաղա­քա­ցու որո­շում» (ՔՈ) կուսակցության հրա­վի­րած հավաք-քննարկումը։

Հավա­քի նպա­տակն էր ազդա­րա­րել մի գործընթա­ցի մեկնարկ, որի ավարտին մենք կունե­նանք պակաս քաղա­քա­կան ապա­տիա և իրենց քաղա­քա­կան օրա­կարգը պարտադրող քաղա­քա­ցի­նե­րի ստվար շարքեր փողոցնե­րում։ Գործընթա­ցի ավարտին երկու բևեռնե­րի պարտադրած օրա­կարգն իրենցը չհա­մա­րող քաղա­քա­ցի­նե­րը հարթակ կունե­նան՝ արտա­հայտե­լու իրե՛նց մտքերն ու պահանջնե­րը։ Մյուս քաղա­քա­ցի­նե­րը սրա-նրա միտինգնե­րին «այո» կամ «ոչ» գոռա­ցող քաղա­քա­կա­նության օբյեկտից կվե­րածվեն իրենց օրա­կարգը պարտադրող քաղա­քա­կա­նության սուբյեկտի։

Այս նպա­տա­կով կիրա­կա­նացվեն գործո­ղություններ, որոնք իրենց բնույթով նման կլի­նեն նախկի­նում Հայաստա­նում տեղի ունե­ցած քաղա­քա­ցիա­կան նախա­ձեռնություննե­րի գործե­լաո­ճին։ Իհարկե, նախկի­նում, հին քաղա­քա­կան համա­կարգի դեմ կիրառվող գործի­քա­կազմը այսօր արդյունա­վետ կիրա­ռե­լի չէ և նոր գործիքնե­րի համար ստեղծա­գործա­կան մոտեցման անհրա­ժեշտություն է առա­ջա­նա­լու, ինչի փորձը մենք ունենք։ Նախա­ձեռնող խումբը, ներա­ռե­լով, համա­գործակցե­լով այլ քաղա­քա­ցի­նե­րի, քաղա­քա­ցիա­կան խմբե­րի հետ, կլուծի այդ հարցը։ Եթե գործընթա­ցում մասնակցության ցանկություն լինի, դիմեք ինձ կամ ՔՈ ցանկա­ցած անդա­մի։

Պետք է նաև հասկա­նալ, որ հավա­քի ֆորմա­տը քաղա­քա­կան ավանդա­կան, կարծրա­տի­պա­յին հանրա­հա­վա­քի ֆորմա­տը չէր, որտեղ խնդիր էր դրված հնա­րա­վո­րինս շատ մարդ կուտա­կել մի կետում և նրանց գործընթա­ցից դուրս թողնե­լով, պատմել, թե ինչ են մտա­ծում «ավե­լի կարև­որ» մարդիկ։ Ընդհանրա­պես, ժամա­նակն է վերջ դնել քաղա­քա­կան գործընթացնե­րի մասին այդ նախնա­դարյան պատկե­րա­ցումնե­րին։ Նրանց, որոնք հավաքնե­րի բովանդա­կությունը մի կողմ թողած, դրա մասին դատում են մասնա­կիցնե­րի քանա­կով, ուզում եմ ասել՝ դուք այդպես էլ չհասկա­ցաք, թե ինչ տեղի ունե­ցավ 2018-ին։ Դուք չհասկա­ցաք, թե ինչպես 15 հոգա­նոց քայլող խումբը մեկուկես ամսում վերածվեց 150.000-անոց Հանրա­պե­տության հրա­պա­րա­կի։ Քանի որ դա չէիք հասկա­նում, «մեղքը» բարդե­ցիք մասոննե­րի, սորո­սի ու այլմո­լո­րա­կա­յիննե­րի վրա։ Չհասկա­ցաք նաև, թե պատե­րազմում պարտությունից հետո հրա­վիրված բազմա­հա­զար հանրա­հա­վաքնե­րը ինչպես մի քանի օրում մաշվե­ցին, վերջա­ցան։ Դե ինչ, ձեր այդպի­սի մտա­ծո­ղությունը կարող է նախանշված գործընթա­ցին մեծ օգուտ տալ, քանի որ մինչև դուք հասկա­նաք, թե ինչ է կատարվում, գործընթացն արդեն ավարտված կլի­նի։

Առնչվող Հոդվածներ