20 C
Yerevan

Պետք Է Հույսներս Մեր Վրա Դնենք

Ըստ էության, ոչ մի կառա­վա­րոպթյուն Սփյուրքի Ներուժը չօգտա­գործեց։

Հարցազրույց ֆրանսա­հայ բժիշկ, Լիո­նի փոխքա­ղա­քա­պետ Ժորժ Կեպե­նեկյա­նի հետ

Հայաստա­նում լարված ներքա­ղա­քա­կան իրա­վի­ճակ է։ Ինչպե՞ս եք գնա­հա­տում ստեղծված իրա­վի­ճա­կը, և ի՞նչ պետք է անի Սփյուռքը Հայաստա­նի համար այս օրե­րին

Իսկա­պես, իրա­վի­ճա­կը հանգիստ չէ, և այստեղ երկու մոտե­ցում կա. նախև­ա­ռաջ մենք պետք է շարունա­կենք Արցա­խին ուղղված օգնությունը, երբ վիրա­վորնե­րը հետ վերա­դառնան, նրանց համար պետք է լինեն կանո­նա­վոր հիվանդա­նոցներ, վերա­կանգնո­ղա­կան կենտրոններ և այդ օգնությունը մենք պետք է բերենք: Երկրորդը, 55 հազար արցախցի­ներ, որ վերա­դարձել են Արցախ, պետք է նրանց աջակցել, օգնել կացա­րա­նով, աշխա­տանքով, սոցիա­լա­կան օգնություննե­րով, բուժօգնություննե­րով: Բարե­բախտա­բար Հայաստա­նի ղեկա­վարնե­րը լավ են հասկա­ցել սա և արդեն գործի են անցել այս ուղղություննե­րով: Մենք էլ կարող ենք մեր ուժե­րով օգնություն բերել: Հաջորդն արտա­քին հարցերն են. գիտեք, որ առա­ջին օրը ռուսնե­րը մեզ թույլ չտվե­ցին մտնել Արցախ, ասե­լով, որ ադրբե­ջանցի­ներն ասել են իրենց, որ օտար մարդիկ չմտնեն Ղարա­բաղ: Հետ վերա­դարձանք Գորիս, իսկ հաջորդ առա­վոտյան արդեն Արցա­խի կառա­վա­րությունը մասնա­վոր թուղթ ուղարկեց, և կարո­ղա­ցանք մտնել Արցախ: Սա մեզ ցույց տվեց, որ եթե քաղա­քա­կան գետնի վրա Սփյուռքը զորա­վիգ չլի­նի Հայաստա­նին ու Արցա­խին, այս ճնշումնե­րը կարող են ուժե­ղա­նալ:

Հաջորդը վերա­բե­րում է Հայաստա­նի վիճա­կին. Մենք չենք կարող Արցա­խի հարցում հաջո­ղություններ ունե­նալ, եթե Հայաստա­նի կառա­վա­րությունն ավե­լի ուժեղ չլի­նի: Ինչ ազդակներ էլ գան Ռուսաստա­նից, Թուրքիա­յից, Եվրո­պա­յին ու Ամե­րի­կա­յից, բոլոր դեպքե­րում մենք պետք է ուժեղ կառա­վա­րություն ունե­նաք Հայաստա­նում: Հետև­ե­լով Հայաստա­նում տեղի ունե­ցող իրա­դարձություննե­րին, ցույցե­րին, ես հասկա­ցա, որ ժողո­վուրդը չի ուզում վերա­դառնալ հնին, հին կարգե­րին, որ դա արդեն պատմություն է: Սփյուռքում էլ հասա­րա­կությունը, կարծեք թե, համա­ձայն է, որ պետք է Նիկոլ Փաշինյա­նի հեղա­փո­խությունը շարունակվի և հաջողվի: Հիմա մի քիչ ձախո­ղել է, բայց չպետք է ամեն բան տապա­լենք: Չպետք է հետ գնանք, պետք է անընդհտ առաջ գնալ: Հետև­ա­բար, պետք է նոր ուժեր, նոր ուղղություններ ասպա­րեզ գան: Եվ կարծում եմ՝ այդ նոր ուժերն այս անգամ չպետք է լինեն միայն Հայաստա­նից: Սփյուռքում էլ կան մարդիկ, որոնք կարող են քաղա­քա­կան գետնի վրա իրենց աջակցությունը բերել: Պետք է ի մի բերել բոլոր կարող մարդկանց, որոնք ունակ են իրենց մասնա­գի­տա­կան հմտություննե­րով աջակցել Հայաստա­նին: Ֆրանսիա­յում էլ են տեղի ունե­նում քաղա­քա­կան վիճա­բա­նություններ տարբեր քաղա­քա­կան ուղղություննե­րի միջև, բայց դրան զուգա­հետ կառա­վա­րա­կան մարմիններն աշխա­տում են: Հայաստա­նում միայն խոսում են, վիճա­բա­նում են, իսկ կառա­վա­րա­կան մարմիննե­րը լավ չեն աշխա­տում: Հետև­ա­բար, կառա­վա­րության այս կազմը պետք է փոխվի:

Հայաստա­նում քաղա­քա­կան իրա­վի­ճա­կը ձեր կարծի­քով փակուղայի՞ն է, շանս կա՞, որ թեկուզ Սփյուռքի աջակցությամբ Հայաստա­նը կկա­րո­ղա­նա այս վիճա­կից դուրս գալ։

Այո, կարող է: Ես բժիշկ եմ և զբաղվում եմ ծանր, չարո­րակ հիվանդություննե­րով, երբ մի ժամա­նակ կարծես համոզմունք կար, որ հիվանդը չի կարող բուժվել, բայց եթե  հիվանդն ինքը համոզվի, իր ուժե­րը հավա­քի, ապա բժիշկնե­րի հետ միա­սին կարող է հաղթա­հա­րել հիվանդությունը: Ես սրա­նում համոզված եմ: Երկնքից չի գալու օգնություն, ոչ Ռուսաստա­նը, ոչ Ամե­րի­կան կամ Եվրո­պան մեզ չեն օգնե­լու: Բավա­կան է, պետք է հույսներս մեզ վրա դնենք, և մենք դրա համար ունենք ուժեր, ունենք հզոր կապի­տալներ: Ցավոք, Սփյուռքն ու Հայաստա­նը այդ հարցե­րում չեն գալիս կողք-կողքի: Ըստ էության, Սփյուռքի ներուժը ոչ մի կառա­վա­րություն չօգտա­գործեց: Մենք Սփյուռքի միայն 20 տոկոսն ենք կարո­ղա­ցել օգտա­գործել, մնա­ցած 80 տոկո­սը կորչում է: Բայց դրա համար պետք է նստել, խոսել, քննարկել: Նորից բժշկությունից օրի­նակ բերեմ. մի բժիշկը չի կարող բուժել հիվանդին, պետք է 5–6 մասնա­գի­տություններ ի մի բերվեն, այդ թվում տարբեր երկրնե­րի փորձը համադրե­լով:

Դուք Հայաստա­նում ստեղծված իրա­վի­ճակն ինչո՞վ եք պայմա­նա­վո­րումՌուսա­կան գործո­նը մեծ դեր ունի՞, և Հայաստանն իր զարգացման ուղին որքանո՞վ պետք է պայմա­նա­վո­րի Եվրո­պա­յով՝ հաշվի առնե­լով, որ այսօրվա­նից ուժի մեջ է մտնում Հայաստան-ԵՄ համա­ձայնա­գի­րը:

Աշխարհը կովի­դի հարցով է զբաղվում, մեր երկրներն ունեն տնտե­սա­կան, սոցիա­լա­կան մեծ դժվա­րություններ: Այս պայմաննե­րում օտար երկրնե­րի հարցե­րը մի քիչ երկրորդ պլան են մղվել, հետև­ա­բար Հայաստա­նի կառա­վա­րությունը ամեն ջանք պետք է գործադրի ու Հայաստա­նի և Արցա­խի հարցը միջազգա­յին հողի վրա կարև­որ հարց դառնա: Հարա­վա­յին Կովկա­սի տարա­ծաշրջա­նում ակտի­վա­ցել են թուրքե­րը, Ամե­րի­կան վերա­դառնում է միջազգա­յին ակտիվ քաղա­քա­կա­նության, պետք է նաև Ֆրանսիան, Գերմա­նիան տեղից շարժվեն: Պետք է Հայկա­կան հարցը դառնա կենտրո­նա­կան հարց: Սա շատ մեծ աշխա­տանք է պահանջում, որը կարող է տևել 5–6 տարի, բայց եթե հիմա չսկսենք, կարող է ուշ լինել:  Մենք մտա­ծե­ցինք, թե ռուսնե­րը մեծ կպաշտպա­նեն, հետո տեսանք, թե ինչ եղավ, եկան վերջին վայրկյա­նին: Մենք հիմա պետք է բոլորս մի կողմ թողնենք փոքր վիճա­բա­նություննե­րը, միա­վորվենք ու երկի­րը զարգացման ուղի դուրս բերենք, որովհետև այդ երի­տա­սարդնե­րը, որոնք մահա­ցան պատե­րազմում, մենք նրանց պարտք ունենք տալու:

Առնչվող Հոդվածներ