16.2 C
Yerevan

Հեղա­փո­խությունը Երբեք Խաղաղ Չէ

Սա Ռոբերտ Քոչարյա­նի եւ Հրանտ Մարգարյա­նի մերձեցման հստակ նշան է

Հարցազրույց ֆրանսա­հայ քաղա­քա­գետ Կայծ մինասյա­նի հետ

Ինչպե՞ս եք գնա­հա­տում Հայաստա­նում ստեղծված իրա­վի­ճա­կը:

Կա ուժեղ բևե­ռա­ցում և անհանդուրժո­ղա­կա­նության ձև, որը տպա­վո­րություն է ստեղծում, որ երկու ճամբարնե­րը ունե­նում են մի տեսակ «դիրքի պատե­րազմ»: Մեծա­մասնությունն ավե­լի համա­սեռ է թվում, բայց ցնցված է ռազմա­կան պարտությունից, մինչդեռ ընդդի­մությունը կարծես տարա­սեռ լինի, բայց միա­վորված է Նիկոլ Փաշինյա­նին մերժե­լու ցանկությունից:

«Հանրա­պե­տության հրա­պա­րա­կում» և «Բաղրամյան պողո­տա­յում» բախումը երկու դիտո­ղություն է առա­ջացնում իմ մեջ, մեկը հանգա­մանքա­յին, մյուսը ՝ հիմնա­րար:

Հանգա­մանքա­յին մակարդա­կում մենք ունենք այն զգա­ցումը, որ ընդդի­մության մեջ միասնությունը միայն ֆասա­դա­յին է, կարծես Վազգեն Մանուկյա­նին չի հանգստացնում Ռոբերտ Քոչարյա­նի և Սերժ Սարգսյա­նի խեղաթյուրված խաղը: Նա զգուշա­նում է միմյանց չսի­րող երկու նախկին նախա­գահնե­րից: Նա նաև գիտի, որ հանրա­յին անվտանգության շարժումը միա­տարր չէ, քանի որ ՀՅԴ‑ի նման կուսակցություննե­րը խաղադրույքներ են կատա­րում մի քանի սցե­նա­րի վրա: Դաշնակցություն կուսակցության մեջ կա մի միտում, որը կցանկա­նար մարմնա­վո­րել երրորդ ճանա­պարհի մի ձև («ոչ Նիկոլ, ոչ Վազգեն»), բայց այս մոտե­ցումը դեռ հասուն չէ, կարծես կուսակցությունում շատ ուշ է ծագել կամ շատ շուտ, քան ներկա­յիս ճգնա­ժա­մը: Մեկ այլ միտում շարունա­կում է հավա­տալ Վազգեն Մանուկյա­նին, մինչդեռ երրորդ միտումը վերա­բե­րում է Ռոբերտ Քոչարյա­նին: Եթե Աղվան Վարդանյա­նը և Ռուբեն Հակոբյա­նը՝ երկու նախկին դաշնակցա­կան պատգա­մա­վորնե­րը, որոնք պաշտոններ են զբա­ղեցրել Քոչարյա­նի վարչա­կազմում, չափա­զանց մոտ են հայտնվում ՀՅԴ-ին, սա Ռոբերտ Քոչարյա­նի և Հրանտ Մարգարյա­նի մերձեցման հստակ նշան է: Մեծա­մասնության կողմից, Նիկոլ Փաշինյանն իր դիրքերն առաջ տանե­լու համար ունի կարև­որ քաղա­քա­կան և ինստի­տուցիո­նալ գործիքներ: Վարչա­պե­տը իր կողմը միա­վո­րե­լու համար թավշյա հեղա­փո­խության շունչը վերա­փո­խում է մարդկանց հետ ուղիղ կապով և անում է հնա­րա­վոր ամեն ինչ, որպեսզի կանխվի երրորդ ճանա­պարհը, որը կարող էր մարմնա­վո­րել նախա­գահ Արմեն Սարգսյա­նը:

Սկզբունքո­րեն, երկու ճամբարներն իրա­կա­նում մարմնա­վո­րել են հայկա­կան քաղա­քա­կան սոցիո­լո­գիա­յի երկու հիմնա­կան միտումնե­րը 150 տարի շարունակ: Ո՞վ է հաղթում ազա­տագրման մեջ: Քաղա­քա­ցի­նե­րի պահանջը՝ հօգուտ անհա­տա­կան («Հանրա­պե­տության հրա­պա­րակ») և հիմնա­րար ազա­տություննե­րի, թե հողա­յին պահանջ‘ հօգուտ Հայաստան-Արցա­խի միա­վորման («Բաղրամյան պողո­տա­յում»): Այս երկու հակումնե­րը կազմում են Հայդա­տիստ (Հայ դատ) համա­կարգի հիմքը ՝ անհատնե­րի ազատագրու՞մ, թե՞ տարածքնե­րի ազա­տագրում: Քննարկման ակունքնե­րը կարե­լի է գտնել 19-րդ դարի վերջին հեղա­փո­խա­կան շարժման մեջ, և այն պարբե­րա­բար վերա­դառնում է քաղա­քա­կան օրա­կարգ:

Ինչպե՞ս եք գնա­հա­տում զինվո­րա­կա­նության, հատկա­պես Գլխա­վոր շտա­բի հայտա­րա­րությունը, ԳՇ պետի վարքա­գի­ծը և հրա­ժա­րա­կա­նի պահանջը: Արդյո՞ք զինվո­րա­կա­նությունը իրա­վունք ուներ խառնվել քաղա­քա­կա­նությանն առհա­սա­րակ:

Չեմ ուզում շատ մեկնա­բա­նել այս ճգնա­ժա­մում զինվո­րա­կաննե­րի դերը: Խորհրդա­յին ավանդույթի համա­ձայն՝ զինվո­րա­կա­նությունը միշտ էլ քաղա­քա­կան դեր է խաղա­ցել, հայկա­կան ավանդույթի մեջ նույնպես: Բայց ամե­նից առաջ մենք պետք է հարգենք Սահմա­նադրությունը: Ես ամե­նա­մեծ հարգանքն եմ տածում մեր զինվորնե­րի նկատմամբ, բայց բանա­կի ղեկա­վա­րությունը պետք է ամե­նից առաջ մտա­ծի բարե­փո­խումնե­րի, արդիա­կա­նացման և պաշտպա­նության խորհրդա­յին մոդե­լից դուրս գալու մասին:

Վերջին հանրա­հա­վա­քի ժամա­նակ Նիկոլ Փաշինյա­նը հայտա­րա­րեց վերջ թավի­շին: Որքա­նո՞վ իրա­կա­նում վերջ կտրվի թավի­շին:

Հեղա­փո­խությունը երբեք խաղաղ չէ: Անհրա­ժեշտ կլի­ներ 2018‑ի գարնա­նից ավե­լի ամուր լինել հին ռեժի­մի, Սահմա­նադրա­կան դատա­րա­նի և դատա­կան համա­կարգի հետ: Նիկոլ Փաշինյանն ընտրել է մեկ այլ ճանա­պարհ՝ նա այժմ վճա­րում է իր չափա­վո­րության համար: Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյա­նի և Սերժ Սարգսյա­նի միջև «համա­ձայնությունը» խզված է: Մարտի 1‑ին ունե­ցած իր ելույթում Նիկոլ Փաշինյա­նը մեկ անգամ չնշեց Ռոբերտ Քոչարյա­նի անունը, բայց նա երեք անգամ սուլեց Սերժ Սարգսյա­նի անունը: Ամեն ինչ ասված է:

Եթե լինեն արտա­հերթ ընտրություններ, արդյո՞ք Հայաստա­նի հասա­րա­կությունն ուե­նա­լու է իրա­կան ընտրության հնա­րա­վո­րություն, թե՞ հիմնա­կան պայքա­րը կրկին ծավալվե­լու է նախկիննե­րի ու ներկա­նե­րի միջև:

Կա տարածք երրորդ ճանա­պարհի համար, բայց այդ տարա­ծության մեջ զուրկ է մարդն ու այն գրա­վե­լու ունակ ուժը: Եթե այսօր ընտրություններ անցկացվեին, ապա Նիկոլ Փաշինյանն այս պահին լավա­գույն դիրքում է դրանք շահե­լու համար, բայց նախկին ժողովրդա­կա­նությունը չի ունե­նա: Ընդդի­մությունը հաղթե­լու քիչ շանս ունի և անկախ ամեն ինչից, կդա­տա­պարտի արդյունքնե­րը: Նիկոլ Փաշինյա­նը հնա­րա­վո­րություն ունի փոփո­խել ընտրա­կան օրենքը՝ Ազգա­յին ժողով մուտքի շեմը 5‑ից 3‑ի կամ 1% իջեցնե­լու համար: Այս կերպ նա ցույց կտար, որ հարգանքով է վերա­բերվում փոքրա­մասնություննե­րի ձայնե­րին, քանի որ բոլոր հակումնե­րը ներկա­յացված կլի­նեին խորհրդա­րա­նում: Բայց միևնույն ժամա­նակ, նա գիտի, որ առանց իրեն ընդդի­մությունը չի կարող խորհրդա­րա­նա­կան մեծա­մասնություն կառուցել: Ուստի դա ձեռնտու է նրան, անգամ լրիվ համա­մասնո­րեն (proportionnelle intégrale):

Չպետք է մոռա­նալ Ռուսաստա­նի խաղը, որն այս պահի դրությամբ չի սատա­րում ընդդի­մությա­նը: Բայց քանի որ «17‑ի դաշինքը» չի կարող քննա­դա­տել Մոսկվա­յին, ուրեմն Նիկո­լին համա­րում է «թուրքե­րի մարդ»:

Սփյուռքն արդյոք որևէ մասնակցություն, դերա­կա­տա­րություն պե ՞տք է ունե­նա այս իրա­վի­ճա­կում:

Անհրա­ժեշտ է սփյուռքի հայե­րի համար դյուրացնել քաղա­քա­ցիության հասա­նե­լիությունը: Եթե սփյուռքը մասսա­յա­բար մասնակցի Հայաստա­նի ընտրություննե­րին (նախա­գա­հա­կան, օրենսդրա­կան), ամեն ինչ փոխվում է: Բայց Հայաստա­նի «քաղա­քա­կան էլի­տա­նե­րը» չեն ցանկա­նում: Քանի որ նրանք չեն ցանկա­նում կորցնել իրենց ունե­ցած քիչ ուժը: Մենք պետք է գլո­բալ մտա­ծենք և դադա­րենք տեսնել սփյուռքն ավանդա­կան կազմա­կերպություննե­րում և մարդա­սի­րա­կան գործո­ղություննե­րում: Մենք նաև սփյուռքում պետք է տեսնենք սկլե­րո­տիկ կազմա­կերպություննե­րից, քաղա­քա­կան, տնտե­սա­կան և այլ ոլորտնե­րից դուրս գտնվող իրա­վա­սու անհատներ: Հիմա շտա­պո­ղա­կա­նություն կա:

Առնչվող Հոդվածներ