21.4 C
Yerevan

Որակնե­րի Արմա­տա­կան Փոփո­խություն

Ուժեղ եւ ինքնա­բավ Հայաստա­նը ռուսնե­րին թույլ է տալու ավե­լի վստահ խոսել Թուրքիա­յի եւ Ադրպե­ճա­նի հետ

Հակոբ Բադալյան

Ինչ է անում ուժեղ դաշնա­կի­ցը, եթե բացի դաշնակցի հետ հարա­բե­րությունից եւ պարտա­վո­րությունից, նաեւ աշխա­տե­լու եւ հարա­բերվե­լու խնդիր ունի այն սուբյեկտնե­րի հետ, որոնք սպառնա­լիք են դաշնակցին: Ուժե­ղացնում եւ հնա­րա­վո­րինս ինքնա­բավ է դարձնում դաշնակցի պաշտպա­նա­կան, անվտանգա­յին կարո­ղությունը այն սպառնա­լի­քին համարժեք, որ առկա է: Որպեսզի ստիպված չլի­նի հանուն դաշնակցի կռվել մյուս կողմի դեմ, որի հետ էլ չի ուզում փչացնել հարա­բե­րությունն ու ցանկա­նում է աշխա­տել, եւ միա­ժա­մա­նակ ստիպված չլի­նի հանձնել դաշնակցին եւ վարկա­բե­կել նաեւ սեփա­կան դաշնակցա­յին վարկը:

Բավա­կա­նին արտա­հայտիչ օրի­նակ կարող է լինել ԱՄՆ-Իսրա­յել դրությունը: ԱՄՆ նպաստել է Իսրա­յե­լի զգա­լի ինքնա­բա­վությա­նը, որպեսզի Իսրա­յե­լը ինքն իրեն կարո­ղա­նա պաշտպա­նել եւ ԱՄՆ ստիպված չլի­նի ակնհայտ թշնա­մա­նալ արա­բա­կան պետություննե­րի հետ: Մի քիչ ընդհանրացված օրի­նակ եմ բերում, բայց որպեսզի հասկա­նա­լի լինի, թե ինչի մասին է խոսքը:

Պարզ է, որ Ռուսաստա­նը հանուն Հայաստա­նի չէր ուզի թշնա­մա­նալ Ադրբե­ջա­նի ու Թուրքիա­յի հետ: Եվ սրա համար մեղադրել Ռուսաստա­նին, մեղմ ասած ռացիո­նալ ու սթափ չէ: Բայց Ռուսաստա­նը կարող էր այս տարի­նե­րի ընթացքում առա­վե­լա­գույնս նպաստել հայկա­կան անվտանգա­յին համա­կարգի, հայկա­կան պետության պաշտպա­նունա­կության ինքնա­բավ մակարդա­կի բավա­կա­նին բարձր լինե­լուն: Դա կնշա­նա­կեր, օգնել օրի­նակ Հայաստա­նում ռազմարդյունա­բե­րա­կան համա­լի­րի զարգացմա­նը: Բայց, Ռուսաստա­նից օրի­նակ, ձայն բարբա­ռո անա­պա­տի, երբ 2017 թվա­կա­նին Սերժ Սարգսյանն Իզվեստիա­յում հոդվա­ծով արտա­հայտել էր Գյումրիում ռազմաարդյունա­բե­րա­կան համա­լիր ստեղծե­լու միտք: ՄԻնչդեռ, առանց ուժեղ լոկո­մո­տի­վի, հնա­րա­վոր չէ ռազմարդյունա­բե­րա­կան համա­լիր ստեղծել: Մեզ համար շատ հաճախ օրի­նակ բերվող Իսրա­յելն էլ դա չէր կարող անել առանց ԱՄՆ:

Դա օբյեկտիվ խնդիր է, կան հզորներ, որոնք թույլ չեն տա կայա­նալ եւ խաղալ, եթե չի գտնվում գործակցության բանա­ձեւը: Հեքիաթնե­րով պետք չէ ապրել: Իսրա­յելն ու ԱՄՆ գտել են դա եւ դա զգա­լիո­րեն կախված է եղել ոչ միայն իսրա­յե­լա­կան էլի­տա­յի մտա­ծո­ղությունից, այլ նաեւ դաշնակցի՝ ԱՄՆ մտա­ծո­ղությունից եւ պատկե­րա­ցումնե­րից: Եվ այն, որ Հայաստա­նը դա չի գտել, միայն հայկա­կան էլի­տա­յի պատասխա­նատվությունը չէ, այլ նաեւ դաշնակցի, որը ինքնա­բավ Հայաստա­նի մեջ տեսել է ոչ թե նաեւ իր ուժը, իր ճկունությունը բարդ ռեգիո­նում, այլ վախե­ցել է, տեսել սպառնա­լիք՝ թե կարող է կորցնել Հայաստա­նը: Ըստ այդմ արել է ամեն ինչ կախվա­ծությունն առա­վե­լա­գույնի հասցնե­լու համար:

2016 ի ապրի­յան քառօրյա­յից հետո փորձե­ցի իմ հրա­պա­րա­կումնե­րով այս միտքը առաջ տանել, որ ուժեղ Հայաստա­նը իրա­կա­նում չի նշա­նա­կե­լու Ռուսաստա­նին «գցող» Հայաստան, որ ուժեղ եւ ինքնա­բավ Հայաստա­նը ռուսնե­րին թույլ է տալու ավե­լի վստահ խոսել Թուրքիա­յի եւ Ադրբե­ջա­նի հետ: Այդ միտքը փորձե­ցի առաջ տանել նաեւ թավշյա հեղա­փո­խությունից հետո: Բայց, երբ ընդհա­նուր համա­տեքստում ենք դիտարկում այսպես ասած մտքե­րի հարա­բե­րակցությունը, ապա Ռուսաստա­նի պետա­կան քաղա­քա­կա­նության մշա­կումնե­րում այսօր գերակշռում է թուրք-ադրբե­ջա­նա­կան միտքը կամ մտքե­րը: Եվ, երբ Էրդո­ղա­նի խորհրդա­կա­նը հայտա­րա­րում է, թե 25 միլիոն մահմե­դա­կա­նով կքանդեն Ռուսաստանն ու Ռուսաստա­նի վերնա­խա­վը լռում է, դա այդ իրո­ղության պարզ վկա­յություն է, ցավոք սրտի: Եվ այդ լռության պատճա­ռը լոկ այն չէ, որ ռուսնե­րը գիտեն, որ թուրքե­րը դա կարող են անել այդ 25 միլիոն մահմե­դա­կա­նի միջո­ցով: Լռության պատճառ է նաեւ այն, որ 25 միլիոն մահմե­դա­կա­նից ավե­լի վտանգա­վոր է հենց այն, որ պետա­կան քաղա­քա­կա­նությունը մշակվում է թուրք-ադրբե­ջա­նա­կան մտքի գերա­կա­յությամբ:

Կարո՞ղ ենք մենք՝ հայերս փոխել այդ հարա­բե­րակցությունը: Անհնա­րին խնդիր չէ, բայց չափա­զանց բարդ, որը նախ եւ առաջ պահանջում է ներհայկա­կան որակնե­րի արմա­տա­կան փոփո­խություն: Ահա էստեղ է, որ խնդի­րը մոտե­նում է անհնա­րի­նության սահմա­նին:

Facebook.com

Առնչվող Հոդվածներ