20 C
Yerevan

Պատե­րազմը Չի՛ Ավարտվել

Այդ 44 օրե­րը յուրա­քանչյուրիս սովո­րեցրեց պետա­կա­նա­շի­նության մեջ իր ներդրումնե­րիի կարև­ո­րության մեծությունը՝ գուլպա գործե­լուց մինչև ԱԹՍ նախագծել

Սիրա­նուշ Ասատրյան

Նոյեմբե­րի 10-ին, երբ պատե­րազմը բոլո­րիս համար անընդունե­լի ձևով ավարտվեց ու մենք դարձանք դրա­նում պարտված, առա­ջին հարցը, որ ինձ տվել եմ այն էր թե հիմա ինչ պիտի ես ու մենք բոլորս անենք, առա­ջի­նը ինչ մտքովս անցավ դա աննորմալ շատ աշխա­տելն էր, աննորմալ լավ սովո­րե­լը, որևէ կարև­որ ոլորտում մեծ ներդրումներ ունե­նա­լը, որովհետև թե էն ժամա­նակ ու թե հիմա ես գիտակցում եմ, որ պատե­րազմը չի ավարտվել ու ժամա­նա­կա­վոր դադարնե­րը, որ մեզ տրվում են, կամ պետք է օգտա­գործենք ճիշտ, կամ էլ ուղղա­կի շարունա­կենք ապրել էնպես ինչպես ապրել է մեր ժողովրդի մեծ մասը վերջին 30 տարում ու, բնա­կա­նա­բար, հասնենք վերջնա­կան կործանման: Ես մտա­ծում էի, որ հետպա­տե­րազմյան գործընթա­ցը, հնա­րա­վոր է, պատե­րազմից ավե­լի բարդ ու ծանր լինի բոլո­րիս համար, բայց նաև համոզված էի, յուրա­քանչյուրիս աշխա­տե­լու ու դժվա­րություններ հաղթա­հա­րե­լու պատրաստա­կա­մության վրա:

Ես ունեի նաև այն համո­զումը, որ ծանր ու երկար այդ 44 օրե­րը յուրա­քանչյուրիս սովո­րեցրեց պետա­կա­նա­շի­նության մեջ իր ներդրումնե­րի կարև­ո­րության մեծությունը՝ գուլպա գործե­լուց մինչև ԱԹՍ նախագծել: Ինչևէ.…

Այսօր մենք նորից տանում ենք մեր քաղա­քա­կան պայքարնե­րը, որոնք արդեն 30 տարի է ինչ չեն ավարտվում, որոնք անընդհատ նոր հույսե­րով են լցնում ժողովրդին ու վերջում հուսա­խաբ անում, մենք նորից դուրս ենք գալիս պայքարնե­րի, որոնք կամ պսակվում են անհա­ջո­ղությամբ, կամ եզրա­փակվում պետության ու ժողովրդի համար անա­սե­լի բացա­սա­կան: Չեմ ասի, թե պայքա­րը լավ պետության, պետա­կա­նության կամ այլ կարև­որ արժեքնե­րի համար սխալ է, որովհետև չունեմ դա ասե­լու իրա­վունքը, բայց ունեմ իրա­վունք տանել իմ պայքա­րը ուրիշ ճանա­պարհով: Արդյոք որևէ մեկը կարող է մեղադրել մարդուն, ով չի հարում որևէ քաղա­քա­կան ուժի ու չի մտնում քաղքա­կան պայքա­րի մեջ, որովհետև չունի հավատ որևէ ուժի հանդեպ, արդյոք մարդիկ ովքեր հնե­րի ու նորե­րի պայքար են տանում, անում են ավե­լի շատ բան նրանցից, ովքեր լուռ իրենց գործն են անում, ովքեր փորձում են իրենց կարո­ղություննե­րի չափով փակել այն բացե­րը, որը առա­ջացրել է պատե­րազմը: Կարծում եմ, որևէ մեկը իրա­վունք չունի դատե­լու, թե ով ինչ կերպով է փորձում պետությա­նը նպաստ տալ, ես հավա­տում եմ ցույցե­րի միրջո­ցով պայքա­րող մարդկանց անկեղծությանն ու հայրե­նա­սի­րությա­նը և հավա­տում եմ նաև նրանց, ովքեր դուրս են քաղա­քա­կան պայքա­րից, ովքեր ամեն օր գնում են կարի արտադրա­մաս ու տաք հագուստ կարում բանա­կի համար, ովքեր ԱԹՍ-ներ են նախագծում, ովքեր զինպատրաստության դասե­րի են գնում, կամ դիվա­նա­գի­տություն ուսումնա­սի­րում, ովքեր ուղղա­կի գերա­զանցում են բոլո­րին իրենց ոլորտում:

Եթե ուղղա­կի ամեն մեկս չմո­ռա­նանք մեր գործով զբաղվել, եթե չմե­ղադրենք մարդկանց ովքեր մեր նման չեն պայքա­րում, եթե իրար քիչ ատենք ու փորձենք յուրա­քանչյուրի պայքա­րը ընկա­լել ու հասկա­նալ, այդ դեպքում հնա­րա­վոր կլի­նի մղձա­վանջից դուրս գալ, մի եղեք միա­տե­սանկյուն ու ոչ էլ մտա­ծեք, թե հայրե­նի­քի համար ամե­նա­ճիշտ պայքար տանո­ղը հենց դուք եք, իսկ մնա­ցա­ծը ուղղա­կի բույսի պես աճում են ու մահա­նում: Մեզ բոլո­րիս թուլացնում է չափից դուրս ինքնավստա­հությունը այն փաստի վրա, որ ամե­նա­հայրե­նա­սերն ենք, ամե­նամտա­ծո­ղը ու հայրե­նի­քի համար ամե­նա­շատ գործ անո­ղը, այդ ինքնավստա­հությունը մեզ թույլ չի տալիս տեսնել ու ընկա­լել, շատ ուրիշ ու ճիշտ տեսանկյուններ ու պայքարներ, այդ դատարկ ինքնավստա­հությունը մեզ իրա­վունք է տալիս մեղադրե­լու բոլոր այն մարդկանց, ովքեր մեզ նման չեն մտա­ծում ու պայքա­րում, այդ ինքնավստա­հությունը, որ խանգա­րում է մեզ լինել միասնա­կան:

Բեկորն ասում էր․ 《Եթե զինվո­րից սկսած մինչև նախա­րա­րը բոլո­րանվեր իրենց գործն անեն, ապա բոլոր մեր ձեռնարկումնե­րը կպսակվեն հաղթա­նա­կով։

Մի քիչ երկար ստացվեց, բայց ուզում եմ բոլո­րիդ ասեմ. պայքարե՛ք հայրե­նի­քի համար էնպես ինչպես Ձեր սիրտը Ձեզ կհուշի, որովհետև ցանկա­ցած անկեղծ ու արդար պայքա­րի ավարտը հաղթա­նակն է:

Դիտեք նաև Սիրա­նուշ Ասատրյա­նի ելույթը TEDxYerevanWomen հարթա­կում։

Առնչվող Հոդվածներ