16.2 C
Yerevan

Գործա­կալնե­րը Վխտում Են Հայաստա­նում

Դավա­ճաննե­րին կամ գործա­կալնե­րին պետք է բացա­հայտի դրա պարտա­վո­րությունն ունե­ցող իրա­վա­կան համա­կարգը:

Հակոբ Բադալյան

Մեզա­նում բավա­կա­նին տարածված է աջ ու ձախ գործա­կալ կամ դավա­ճան փնտրել կամ հռչա­կել: Ընդ որում, զավեշտա­լին կամ հետաքրքիրն այն է, որ հռչա­կումնե­րի հիմքը առա­վե­լա­պես լինում է այն, որ իքս կամ իգրեք անձը ունի ոչ այն կարծի­քը, ինչ մենք, կասկած չկա, որ շատ դեպքե­րում մենք ինտուի­տիվ միանգա­մայն իրա­վա­ցի ենք: Ինչու ինտուի­տիվ, որովհե­տեւ այդպես էլ չկա գործա­կա­լության հիմնա­վոր ապա­ցույց կամ փաստ: Բայց անկասկած է, որ Հայաստա­նում վխտում են ամե­նա­տարբեր երկրնե­րի գործա­կալներ:

Այդուհանդերձ, քանի որ հնա­րա­վոր չէ հանրա­յին հարթությունում դրանց ստույգ եւ բարձր արդյունա­վե­տության բացա­հայտում՝ թվա­քա­նա­կի առումով, գործա­կա­լության կամ դավա­ճա­նության հանրա­յին փնտրտուքը ընդա­մե­նը նպաստում է բուն թեմա­նե­րի եւ խնդիրնե­րի մասին մտա­ծե­լու փոխա­րեն, մտա­ծել ավե­լի համո­զիչ տոնի մասին, որով այս կամ այն անձին գործա­կալ հռչա­կե­լը կունե­նա ավե­լի լայն հավա­նություն:

Ստացվում է անպտուղ ու ապարդյուն շղթա, որ մեզ բովանդա­կա­յին քննարկումնե­րից շեղող եւս մի մեխա­նիզմ է: Մարդիկ որեւէ բովանդա­կություն, կարծիք լսե­լիս, եթե դա հարյուր տոկո­սով չի համընկնում իրենց կարծի­քին, անմի­ջա­պես սկսում են մտա­ծել՝ տեսնես սա ու՞մ պատվե­րով է մտա­ծում այլ կերպ, քան ես:

Դրա համար, գուցե հանրա­յին, քաղա­քա­կան բանա­վե­ճե­րում անցնենք մեր տեսա­կետնե­րի փաստարկնե­րի եւ հիմնա­վո­րումնե­րի վրա մասնա­գի­տա­կան աշխա­տանքի ինտենսի­վացմա­նը, բովանդա­կության ուժե­ղացմա­նը, որպեսզի դրանք լինեն հանրության համար համո­զիչ, ոչ թե իքսին կամ իգրե­քին գործա­կալ կամ դավա­ճան հռչա­կե­լու տոնայնությունն ու դեցի­բե­լը:

Իսկ դավա­ճաննե­րի կամ գործա­կալնե­րի պետք է բացա­հայտի դրա պարտա­վո­րությունն ունե­ցող իրա­վա­կան համա­կարգը: Բայց աստեղ էլ իհարկե կա սուբյեկտիվ եւ օբյեկտիվ իրո­ղություննե­րի բարդ միջա­վայր, որն այլ պատմություն է:

Առնչվող Հոդվածներ