21.4 C
Yerevan

Բոլորն Էլ Գիտեն, Բայց Լռում Են…

Եթե արձա­նագրում ենք, որ մենք Թուրքիա­յին ենք պարտվել, առա­ջա­նում է պարզ հարց՝ բա ու՞ր էր այն սուբյեկտը, որ թուրքա­կան վտանգի դեմ մեր միակ երաշխա­վորն է:

Հակոբ Բադալյան

Մովսես Հակոբյա­նը դարձյալ հարց է բարձրացրել, ինչու՞ ՍՈՒ 30‑ը չի կրա­կել մեր սպա­ռա­զի­նության մեջ եղած այլ հրթի­ռով, որով կարող էր կրա­կել: Եվ ինքն էլ պատասխա­նել, թե իր ունե­ցած տվյա­լով, օդա­նա­վե­րը չեն ունե­ցել այն ֆունկցիա­նե­րից մեկը, որը պետք է ունե­նա­յին եւ որը թույլ էր տալու կրա­կել մեր ունե­ցած հրթիռնե­րից: Ընդ որում, հետաքրքիր է, որ Հակոբյա­նը այդ մասին խոսում է այսպես ասած թեա­կան՝ չճշտված տեղե­կություն, ասում եմ, բայց չեմ պնդում: Հասկա­նա­լի հնարք է, որովհե­տեւ խնդի­րը ընդա­մե­նը կրա­կը բորբոք պահելն է:

Այդ ամե­նը քաղա­քա­կան բեվեռնե­րի պայքա­րի տրա­մա­բա­նության մեջ վաղուց հասկա­նա­լի է, թեեւ զուտ պետա­կան շահի տրա­մա­բա­նության տեսանկյունից, թերեւս բացարձակ անպետք: Անպետք գուցե այն իմաստով, որ բոլորն էլ գիտեն իրա­կա­նությունը, այս կամ այն «չկրա­կե­լու» բուն պատճա­ռը, բայց լռում են:

Պատե­րազմի առա­ջին օրե­րին Թուրքիան հայտա­րա­րեց, որ, եթե Հայաստա­նի տարածքից դիտվի հարված Ադրբե­ջա­նի տարածք, իրենք դա կհա­մա­րեն Ադրբե­ջա­նի հանդեպ ագրե­սիա եւ կգործեն Բաքվի հետ ռազմա-քաղա­քա­կան դաշնակցության տրա­մա­բա­նությամբ: Ինչ էր դա նշա­նա­կում, որ, եթե Հայաստանն այդպես մտնի, մենք էլ կմտնենք ուղիղ:

Դա ինչ էր նշա­նա­կե­լու՝ որ ուղիղ մտնե­լու պարտադրվա­ծություն պետք է ունե­նար նաեւ Ռուսաստա­նը, որպես Հայաստա­նի դաշնա­կից: Այսինքն, Մոսկվան իր հերթին պետք է հայտա­րա­րեր, որ Հայաստա­նին հարվա­ծի դեպքում, դա կդի­տարկենք հարված մեզ: Բայց, Ռուսաստա­նը հայտա­րա­րում էր, որ հավա­տա­րիմ է դաշնակցա­յին պարտա­վո­րություննե­րին Հայաստա­նի միջազգայնո­րեն ճանաչված սահմաննե­րի շրջա­նա­կում:

Առա­ջին հայացքից այստեղ կարող է չլի­նել տարբե­րություն: Բայց կարծում եմ կա էական տարբե­րություն: Որովհե­տեւ, կարող է լինել հարված Հայաստա­նի տարածքին, բայց չլի­նել Հայաստա­նի տարածքա­յին ամբողջության խախտման, այսինքն Հայաստա­նի միջազգա­յին սահմաննե­րի խախտման փորձ: Որովհե­տեւ, Ռուսաստա­նը փնտրե­լու էր ամե­նա պատրվակ՝ ուղիղ մասնակցությունից հրա­ժարվե­լու համար: Ինչու՞:

Որովհե­տեւ Ռուսաստա­նը ի զորու չէ ուղիղ դիմա­կա­յության մտնել ՆԱՏՕ անդամ Թուրքիա­յի դեմ: Ըստ այդմ, եկեք իրա­կա­նությա­նը նայենք պատրանքից կտրվե­լով՝ Սու կբարձրա­նար օդ, թե Իսկանդեր, դրան հետեւե­լու էր ընդա­մե­նը Թուրքիա­յի կողմից ուղիղ մասնակցության աստի­ճա­նի բարձրա­ցում եւ Հայաստանն ու Արցա­խը դարձյալ մնա­լու էին դրա դեմ մենակ, ընդա­մե­նը ավե­լա­նա­լու էր մեր ստա­ցած հարվա­ծի մասշտա­բը: Որովհե­տեւ մեր հույս Ռուսաստանն այսօր խիստ հեռու է ՆԱՏՕ անդամ Թուրքիա­յին ուղիղ ռազմա­կան դիմա­կա­յություն հակադրե­լու մասշտա­բից:

Բայց այս մասին խոսե­լը հիմա հռչակվել է «ապազգա­յին», փոխա­րե­նը հնչում են «ազգա­յին» հարցեր՝ ինչու Սու չբարձրա­ցավ, ինչու Իսկանդեր չկրա­կեց: Եվ ամեն ինչ տարվում է ուղիղ կամ ենթա­գի­տակցա­կան իմաստով նրան, որ ամրագրվի, թե մենք պարտվել ենք Ադրբե­ջա­նին, ոչ թե Թուրքիա­յին: Որովհե­տեւ, եթե արձա­նագրում ենք, որ մենք Թուրքիա­յին ենք պարտվել, առա­ջա­նում է պարզ հարց՝ բա ու՞ր էր այն սուբյեկտը, որ թուրքա­կան վտանգի դեմ մեր միակ երաշխա­վորն է:

Առնչվող Հոդվածներ