26.1 C
Yerevan

Մեր Պարտությունը Հետեւանք Է

Չէր կարող չառա­ջա­նալ պետա­կան ճգնա­ժամ՝ ներքին եւ արտա­քին, ճգնա­ժամ, եթե պետությունը ներսում պետա­կան ինքնության հիմք է դարձնում հաղթա­նա­կը, դրսում պետա­կան քաղա­քա­կա­նության առանցք է դարձնում այդ հաղթա­նա­կը հանձնե­լու թեման:

Հակոբ Բադալյան

Պատե­րազմից հետո հայկա­կան պետա­կա­նության ճգնա­ժա­մը ոչ թե առա­ջա­ցել է, այլ պարզա­պես բացա­հայտվել ամբողջա­պես: Ճգնա­ժա­մը չունի մեկ պատճառ, պատճառնե­րը բազմա­զան են: Պատե­րազմի պարտությունը պատճառ չէ, այլ հետեւանք՝ մինչ այդ տարի­նե­րով խորա­ցող, բայց տարբեր միջոցնե­րով քողարկվող, լռեցվող, չբարձրա­ձայնվող ճգնա­ժա­մի: Իսկ ճգնա­ժա­մի խորքա­յին պատճառնե­րից մեկը, եթե ոչ հիմնա­րա­րը թերեւս այն է, որ մենք իբրեւ պետություն մեր ինքնությունը կառուցել ենք Արցա­խի հաղթա­նա­կի վրա՝ ներսում, մեր հանրա­յին, ազգա­յին կյանքում, իսկ մեր պետա­կան արտա­քին կյանքում բանակցել ենք այդ հաղթա­նա­կի մի զգա­լի մասից հրա­ժարվե­լու թեմա­յով, հայտնել դա անե­լու պատրաստա­կա­մություն:

Մեզ թվա­ցել է, կամ բանակցողնե­րին, տարի­ներ շարունակ, որ դա պարզա­պես հնա­րամտություն է: Մենք կասենք այո, պատրաստ ենք ցավոտ փոխզի­ջումնե­րի, պատրաստ ենք 5+2‑ի կամ 4+3‑ի կամ 6+1‑ի, կամ որեւէ այլ թվա­բա­նության, բայց դե գերտե­րություննե­րը էդ հարցում համա­ձայնության չեն գա ու «կպլստանք», կամ դե «Ռուսաստա­նի նման հովա­նի ունենք՝ չի թողնի պատե­րազմ լինի»:

Չէր կարող չառա­ջա­նալ պետա­կան ճգնա­ժամ՝ ներքին եւ արտա­քին, ճգնա­ժամ, եթե պետությունը ներսում պետա­կան ինքնության հիմք է դարձնում հաղթա­նա­կը, դրսում պետա­կան քաղա­քա­կա­նության առանցք է դարձնում այդ հաղթա­նա­կը հանձնե­լու թեման:

Մնացյա­լը ներքա­ղա­քա­կան «ռազբորկա­ներ» են իշխա­նության համար պայքա­րում:

Facebook.com

Առնչվող Հոդվածներ