Հայաստան

Թուրքը Թշնամի Է, Թե՞ Չէ

Պետք է Հայկական հարցի կառավարման հայեցակարգ երկարաժամկետ հեռանկարի համար

Հակոբ Բադալյան

Թուրքիայի հետ հարաբերության հեռանկարի թեման զգայական օբյեկտիվ եւ հրահրվող մանիպուլյացիաներից զերծելը չափազանց բարդ եւ թերեւս տարիների գործ է: Բայց, անհրաժեշտ գործ է, եթե մենք ուզում ենք առավելագույնս ռացիոնալացնել մեր անվտանգային հայեցակարգերը:

Այդ ռացիոնալացումը պետք է առնչվի նաեւ զգայականության օբյեկտիվ հիմքերին: Խոսքը Հայկական հարցի մասին է: Մենք կարողանու՞մ ենք իրականացնել Հայկական հարցի պետական եւ համազգային կառավարում, թե՞ մեր փոխարեն այն կառավարում են այլ ուժային կենտրոններ, մեզ թողնելով միայն հենց զգայականությունը իր օբյեկտիվ ու սուբյեկտիվ դրսեւորումներով: Մենք ունե՞նք դրա կառավարման հայեցակարգ, կամ ունե՞նք ընդհանրապես կառավարման անհրաժեշտության պատկերացում: Խոսքը պետական քաղաքականության օրակարգ ընդգրկել-չընդգրկելու իմ կարծիքով բանալ բանավեճի մասին չէ: Ընդգրկել-չընդգրկելով հարց չի լուծվում, պետք է Հայկական հարցի կառավարման հայեցակարգ երկարաժամկետ հեռանկարի համար:

Երրորդ երկրները, հատկապես նրանք, որոնց հաջողվել է հայկական թեմայով Թուրքիայի հետը ձեւավորել պայմանավորվածությունների ռազմավարական սխեմաներ, մշտապես փորձելու են հայկական պետականությունը պահել զգայական գերակայության դաշտում, որովհետեւ դրա շնորհիվ Հայկական հարցը մեզ «օբյեկտացնում» է, իրենց՝ սուբյեկտացնում:

Մենք էլ նստած քննարկում ենք ու մի հազար տարի էլ կքննարկենք՝ թուրքը թշնամի է, թե չէ, նույն թուրքն է, թե չէ: Կարծում եմ առաջնորդող տրամաբանությունը կամ սկզբունքը պետք է լինի այն, որ՝ մեզ թշնամի են բոլոր նրանք, ում հետ հարաբերությունում մենք սուբյեկտ չենք, այլ օբյեկտ:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *