21.4 C
Yerevan

Ոչինչ Չանե­լու Վտանգը

Որպեսզի տականքն իր անե­լի­քում հաջո­ղի՝ բավա­կան է, որ կարգին մարդիկ ոչինչ չանեն

Ռուբեն Մեհրաբյան

Ուզում եմ նոր սերնդի ուշադրությունը հրա­վի­րել մեր անցյա­լի մի իրա­դարձության վրա։

Հայաստա­նում 1998-ին տեղի ունե­ցավ պետա­կան հեղաշրջում ոչ այն պատճա­ռով, որ ժողո­վուրդը դա էր ուզում, այլ որովհե­տեւ ժողո­վուրդը “ոչ մեկի” կողմից էր։ Եվ ազկոմկուսի մի անի­մաստ լամուկ “ընտրվեց” որպես “նախա­գա” նույնպես՝ ոչ թե որ ժողո­վուրդը դա էր ուզում, այլ որովհե­տեւ “ոչ մեկի” կողմից էր։ Այսօր “ոչ մեկի կողմից” սեգմենտը կազմում է, ըստ հարցման՝ 42%:

Այսօր տականքն ամեն ինչ անում է, որ այդ տոկո­սը հասնի կրի­տի­կա­կա­նի, եւ այդ գործին հավա­քագրել է իր նման տականքին՝ “իրա­վա­բան”, “իրա­վա­պաշտպան”, “գենե­րալ”, “քաղա­քա­կան գործիչ”, “մամուլ”, ակԾի­վիստ” եւ այլն․․․ Էլ չեմ խոսում “դարա­վոր բարե­կա­մության” մասին․․․

Խելքներդ գլուխներդ հավա­քեք, մենք կրկին սխալվե­լու ռեսուրս չունենք այլեւս, մենք տականքին կրկին հանձնե­լու երկիր չունենք։ Չեմ հիշում ով է ասել, բայց որպեսզի տականքն իր անե­լի­քում հաջո­ղի՝ բավա­կան է, որ կարգին մարդիկ ոչինչ չանեն։ Կամ լինեն “ոչ մեկի կողմից”։

Հ․Գ․ ՍԴ ութ անդամնե­րը դեռ պատասխան են տալու իրենց ընդունած որոշման հնա­րա­վոր հետեւանքնե­րի համար։ Եվ թող ամեն օր մոմ վառեն, որ հետեւանքնե­րը մնան որպես “հնա­րա­վոր”, այլ ոչ թե դառնան իրա­կա­նություն։

Առնչվող Հոդվածներ