26.1 C
Yerevan

Ռուսաստա­նը Մեզ Հետ Չի Խաղում

Ռուսաստա­նի դեմ խաղ կա, ի հակա­ռակ հայաստանյան հանրության մի որո­շա­կի շրջա­նա­կի մեջ տասնամյակնե­րով ներդրված կարծրա­տի­պի:

Հակոբ Բադալյան

Երբ խոսվում է այն մասին, որ Ռուսաստանն այսօր ի վիճա­կի չէ դիմագրա­վել Թուրքիա­յին, մեր հանրության մի զգա­լի շերտ այդ հանգա­մանքն ընկա­լում է զուտ ռազմա-տեխնի­կա­կան բաղադրի­չի հարթության վրա: Ըստ այդմ, գործում է տարածված մի «ժողովրդա­կան» եզր՝ Ռուսաստա­նի դեմ խաղ չկա:

Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ, եթե առաջնորդվում ես այդ տրա­մա­բա­նությամբ, ապա դառնում է շատ պարզ՝ եթե Ռուսաստա­նի դեմ խաղ չկա, ուրեմն ռուսա­կան ազդե­ցության կենսա­կան ռեգիոն դիտվող Կովկա­սում որեւէ պատե­րազմ, առա­վել եւս Հայաստա­նի եւ Արցա­խի դեմ, չի կարող տեղի ունե­նալ առանց Ռուսաստա­նի հավա­նության: Հետեւա­բար, եթե Ռուսաստա­նի դեմ խաղ չկա, ուրեմն պատե­րազմը Արցա­խի դեմ՝ Ռուսաստա­նի խաղն է: Բայց, «խաղ չկա» մտա­ծող մարդիկ այ էդտեղ սկսում են «խաղեր» փնտրել: Ընդ որում, ծիծա­ղե­լին այն է, կամ՝ ծիծա­ղե­լի կլի­ներ, եթե խոսքը ուղղա­կի չլի­ներ աղե­տա­լի իրո­ղության մասին, որ սկսում են Ռուսաստա­նի դեմ խաղեր փնտրել ի դեմս Հայաստա­նի որեւէ իշխա­նության:

Ես սակայն կարծում եմ, որ Ռուսաստա­նի դեմ խաղ կա, ի հակա­ռակ հայաստանյան հանրության մի որո­շա­կի շրջա­նա­կի մեջ տասնամյակնե­րով ներդրված կարծրա­տի­պի:

Եվ արդեն Ռուսաստա­նի դեմ խաղ կա նաեւ Կովկա­սում: Ընդ որում, խորա­պես համոզված եմ, որ Հայաստա­նի գործնա­կա­նում բոլոր իշխա­նություննե­րը դա պատկե­րացրել են եւ փորձել են գտնել հակա­խաղ, բայց՝ Ռուսաստա­նի դեմ Կովկա­սում ցավոք սրտի խաղ չունի թերեւս միայն Հայաստա­նը, որի պատճառնե­րը խորքա­յին են:

Իսկ Թուրքիա­յին դիմագրա­վե­լու Ռուսաստա­նի անկա­րո­ղության հարցը, ինչպես ընդհանրա­պես այդ բնույթի հարց որեւէ երկրի առնչությամբ, չի ամբողջա­նում միայն ռազմա-տեխնի­կա­կան մակարդա­կում: Որովհե­տեւ, եթե Մոսկվան անգամ այդ մակարդա­կում կարող է դիմագրա­վել Թուրքիա­յին, բայց ինչ որ այլ հարթությունում եղած գործոննե­րի բերումով գերա­դա­սում է չանել դա՝ դա արդեն իսկ անկա­րո­ղություն է, ոչ այլ բան:

Հետեւա­բար, մենք, որպես պետություն, ժողո­վուրդ, ազգ, պետք է մտա­ծենք մեր կարո­ղություննե­րը զարգացնե­լու մասին, որպեսզի մենք էլ խաղ ունե­նանք Ռուսաստա­նի դեմ եւ ըստ այդմ ստեղծենք իրա­վի­ճակ, որ իրենք Կովկա­սում մեզ հետ էլ խաղան, ոչ թե միայն Թուրքիա­յի եւ Ադրբե­ջա­նի: Պուտի­նի իշխա­նության ղեկը ստանձնե­լուց հետո, Մոսկվան դադա­րել է խաղալ Հայաստա­նի հետ: Հին ու նոր իշխա­նություն, էդ պարզունակ «ռազբորկա­նե­րը» խնդրում եմ էս գրառման տակ չծա­վա­լել: Շատ թե քիչ հետեւած մարդիկ գիտեն, թե Պուտինն օրի­նակ ինչ հռե­տո­րա­բա­նության եւ հարա­բե­րության անցավ Ադրբե­ջա­նի հետ 2001-02 թվա­կաննե­րից, հետո Հայաստա­նի հետ ինչ հարա­բե­րություն եւ խնդիրներ էին օրի­նակ 2005-06 թվա­կաննե­րին:

Էդ հանրա­գումա­րով է նաեւ, որ նշում եմ՝ լուծումն այստեղ հանրա­յին մտա­ծո­ղության մակարդա­կում փոփո­խությունն է, այլա­պես քաղա­քա­կան մակարդա­կում լուծումնե­րը խիստ տեսա­կան են, դրանց իրա­գործումը՝ չափա­զանց բարդ:

Facebook.com

Առնչվող Հոդվածներ