14.7 C
Yerevan

ՈՉ ՄԻԱՅՆ Ռուսաստա­նի Հետ

Հակոբ Բադալյան

Երբ խոսվում է Հայաստա­նի հանդեպ, եւ ընդհանրա­պես Ռուսաստա­նի ռեգիո­նալ քաղա­քա­կա­նության մասին, որտեղ թղթի վրա միակ դաշնա­կի­ցը Հայաստանն է, իրա­կա­նում սակայն Հայաստա­նը դրել են վերջին տեղում, հաճախ է հնչում մոտա­վո­րա­պես հետեւյալ հակա­դարձումը՝ «մենք ենք մեղա­վոր, ռուսին կամ Ռուսաստա­նին մի մեղադրեք»:

Նախ, ռուսին ոչ ոք ոչինչ չի ասում, այլ որեւէ բան, խոսվում է Ռուսաստա­նի պետա­կան քաղա­քա­կա­նության մասին: Ընդ որում, մեծ հարց է, թե այդ քաղա­քա­կա­նությունը որքան կապ ունի ռուսի շահի ու անվտանգության եւ որքան կապ ունի թյուրքա­լե­զու տարրի շահի հետ: Սա առանձին խոսակցության նյութ է:

Ռուս ժողո­վուրդն այստեղ որեւէ կապ չունի:

Ռուսաստա­նի պետա­կան քաղա­քա­կա­նությանն էլ ոչ ոք ըստ էության չի մեղադրում մեր խնդիրնե­րի համար: Պարզա­պես մատնա­ցույց է արվում, թե այդ խնդիրնե­րի առա­ջացման, այդ վտանգնե­րի առա­ջացման եւ գենե­րացման հարցում ինչ մեծ դեր ունի Ռուսաստա­նի պետա­կան քաղա­քա­կա­նությունը, Ռուսաստա­նի վերնա­խա­վի մոտե­ցումնե­րը, որի համար Հայաստա­նի շահը դիտարկվում է ռեգիո­նալ սակարկության ենթա­կա տարր: Ընդ որում, ՌԴ‑ի համար մնա­ցած հազվագյուտ տարր: Որովհե­տեւ թե՛ Վրաստա­նի, թե՛ Ադրբե­ջա­նի հարցում ՌԴ ստիպված է մրցակցել ուժա­յին այլ կենտրոննե­րի հետ, իսկ Հայաստա­նը համա­րում է իր «գրպա­նում»:

Դրա մի պարզ օրի­նակ բերե­ցի երեկ գրառման մեջ, 2005-06 թվա­կաննե­րի վերա­բերյալ:

Հիմա, ամեն ինչի համար պատասխա­նա­տու ենք ինքներս, ինչպես մեր պետության ճակա­տագրին առնչվող ցանկա­ցած հարցի համար: Բայց, ամբողջ խնդիրն էլ այստեղ այն է, թե մենք ինչո՞վ ենք, ի՞նչն է, որ սխալ ենք անում կամ վատ ենք անում, արել անկա­խության մոտ երեք տասնամյա­կի ընթացքում: Ի՞նչն է դա: Ահա այստեղ էլ նշվում է, թե լավ չենք աշխա­տում Ռուսաստա­նի հետ:

Հարգե­լի ընկերներ, ամբողջ հարցն էլ այն է, որ Ռուսաստա­նին բացարձակ չի հետաքրքրում Հայաստա­նի հետ համա­տեղ աշխա­տանքը: Ռուսաստա­նի պետա­կան քաղա­քա­կա­նությա­նը հետաքրքրում է ենթա­կա­յությունը, եւ բացատրությունը, թե ինչու, հենց այդ է՝ որովհե­տեւ նա ստիպված է Կովկա­սի մյուս տեղե­րի համար մրցակցել, բացա­ռությամբ Հայաստա­նի, որը համա­րում է իր անվե­րա­պահ տարա­ծությունը: Այդ տարա­ծությունում իրենք չեն դիտարկում աշխա­տանքի անհրա­ժեշտություն, եթե դա կառուցված չէ անվե­րա­պահ ենթա­կա­յության տրա­մա­բա­նությամբ:

Հետեւա­բար, եթե մենք խոսում ենք մեր մեղա­վո­րության մասին, դա այն չէ, որ վատ ենք աշխա­տում ՌԴ հետ, այլ այն, որ մենք վատ ենք աշխա­տել եւ աշխա­տում այլ կարեւոր խաղա­ցողնե­րի հետ, ինչի շնորհիվ ձեւա­վո­րե­լով այլընտրանքներ, մենք կստեղծեինք վիճակ, երբ Ռուսաստա­նը ստիպված կլի­ներ աշխա­տել, պայքա­րել Հայաստա­նում իր ազդե­ցությունը պահե­լու համար, ոչ թե Կովկա­սում իր ներկա­յությունը պահե­լու համար Հայաստա­նը դիտարկեր գլխա­վոր գործընկեր Թուրքիա­յի հետ սակարկության «անսպառ» պաշար:

Այդ խնդի­րը ժամա­նա­կի ընթացքում ավե­լի ու ավե­լի հեռա­ցել է կարճ ժամա­նա­կում լուծումնե­րի հնա­րա­վո­րությունից եւ չափա­զանց բարդա­ցել է այլընտրանքնե­րի ուղղությամբ արդյունա­վետ աշխա­տանքի հնա­րա­վո­րությունը, քանի որ դրա համար ներկա­յումս անհրա­ժեշտ է հանրա­յին կարծի­քի ուժեղ հող: Բայց դրա դեմ էլ իհարկե ուժեղ հակա­քա­րոզչություն է իրա­կա­նացվում՝ որեւէ այլընտրանքա­յին խոսակցություն «հակա­ռուսա­կա­նություն» կնքե­լով:

Այն դեպքում, երբ խոսքը ոչ թե Ռուսաստա­նի հետ չաշխա­տե­լու մասին է, այլ պարզա­պես ՈՉ ՄԻԱՅՆ Ռուսաստա­նի հետ աշխա­տե­լու:

Facebook.com

Առնչվող Հոդվածներ