26.1 C
Yerevan

Հայաստա­նը՝ Փոփո­խություննե­րի Շեմին

Այժմ դուք հնա­րա­վո­րություն ունեք ոչ միայն իշխա­նություն ընտրե­լու, այլեւ ընդի­մություն։ Սա հավա­նա­բար ավե­լի կարե­վոր է, քան հենց իշխա­նությունը։

Արա­յիկ Մկրտումյան

Եվ այսպես, հունի­սի 20-ին տեղի կունե­նան արտա­հերթ խորհրդա­րա­նա­կան ընտրություններ: Ոչ մի հատուկ բան, եթե չիմա­նաս, թե ինչն ինչից է սկսվել: Ու, ընդհանրա­պես, հարց է‘ ընտրություններ տեղի կունե­նան, թե ոչ: Խոսքը դավադրության տեսության մասին չէ, պարզա­պես Հայաստա­նում արդեն վստահ չես, թե մի քանի ժամից էլ ինչ փոփո­խություն կլի­նի կամ ով ումից ինչ կպա­հանջի: Այնպես որ, եթե ինչ որ չնա­խա­տեսված պատճառնե­րով ընտրություննե­րին ոչինչ չխանգա­րի, ապա հունի­սի 20-ին տեղի կունե­նան արտա­հերթ խորհրդա­րա­նա­կան ընտրություններ:

Ի՞նչ սպա­սել այդ ամե­նից:

Ոմանք կարծում են, որ ոչ մի լավ բան, մի ուրիշնե­րը՝ մեծ հույսեր ունեն, մեկ այլ խումբ էլ շարունա­կում է պնդել այն կարծի­քը, որ բոլո­րը սրի­կա­ներ  են ու ոչ մի լավ բանի սպա­սել պետք չէ:

Ընտրություննե­րի մասին շատ ենք խոսել ու հիմա փիլի­սո­փա­յությունն ու առակնե­րը մի կողմ դնենք  ու փորձենք հասկա­նալ, ի վերջո ինչ է սպասվում բոլո­րիս, որովհետև ի վերջո նոր խորհրդա­րա­նը  ձևա­վորվե­լու է ու դա իր հետև­անքներն է բերե­լու, անկախ նրա­նից, թե ով ինչ փիլի­սո­փա­յա­կան աշխարհա­հա­յացք ունի:

Բոլորս գիտենք, որ Հայաստա­նում ռեկորդա­յին թվով կուսակցություններ են բացվում ու այս անգամ ընտրություննե­րում շատ շատերն են հավակնություններ ներկա­յացնե­լու: Նախորդնե­րի հետ համե­մա­տած՝ ամեն մի կուսակցության փոխա­րեն հիմա երեքն է կանգնած: Մեղմ հաշվարկնե­րով ընտրություննե­րին մասնակցող հայտա­րարված միայն նոր կուսակցություննե­րը առայժմ 14‑ն են: Հավա­նա­բար կլի­նեն նորե­րը: Կան կուսակցություններ, որ դեռ չեն հայտա­րա­րել ընտրություննե­րին մասնակցե­լու մասին: Դրան գումա­րած նաև ներկա կուսակցություննե­րը, կարե­լի է ասել, որ ընտրություննե­րին կմասնակցի մոտ 33 կուսակցություն: Իսկա­կան աստվա­ծաշնչյան թիվ է, Աստված բարին կատա­րի: Եվ այդ ամե­նը ՀՀ-ում, որի բնակչությունը մոտ երկու և կես մլն է:

Այսինքն ամեն կուսակցությա­նը 100 հազար ձայն էլ բաժին չի հասնում, չոր հաշվարկով իհարկե, բայց ԱԺ ընտրություննե­րը միջին թվա­բա­նա­կա­նով չեն լինե­լու ու որոշ կուսակցություններ կունե­նան մեծ թվով քվե­ներ, ոմանք՝ շատ քիչ, ոմանք էլ՝ ավե­լի քիչ: Ինչպես ասում են՝ հերթով, կարգով, շարքով:

Քաղա­քա­գետնե­րը երկու վարկած են առաջ քաշում: Մեկն այն է, որ Հայաստա­նում ձայնե­րի փոշիա­ցում է լինե­լու, որովհետև հիմա Հայաստա­նում թույլ կուսակցություններ չկան: Կան կուսակցություններ, որոնք մեծ փողեր ունեն ու դրա­նով էլ ավարտվում է նրանց ողջ պոտենցիա­լը: Այլ կերպ ասած կան հայտնի-հարուստ-չսիրված կուսակցություններ ու համակրե­լի, բայց դեռևս անփորձ նոր անուններ:

Քաղա­քա­կան այս թեժ պայքարն իրոք որ կարող է ձայնե­րի փոշիացման տանել ու ձայներն ուղղա­կի տեղ չհասնեն, որովհետև կուսակցություննե­րի թիվը բավա­կան մեծ է, նույնիսկ ավե­լի մեծ, քան Հայաստա­նին պետք է: Ուստի չզարմա­նաք, եթե ասենք հուլի­սի 20-ին ունե­նանք բավա­կան խայտաբղետ ԱԺ, որտեղ ներկա­յացված լինեն ասենք 17 կուսակցություն՝ ներկա­յիս երե­քի փոխա­րեն:

Մեկ այլ կարծիք կա, ըստ որի Հայաստա­նում քաղա­քա­կան պայթյուն է: Կորո­նա, պատե­րազմ, ճնշումներ ամեն կողմից ու այդ վիճա­կը ստի­պել է, որ Հայաստա­նում ի վերջո քաղա­քա­կան գործընթացներ տեղի ունե­նան:

Կարող է լինել և՛ մեկը, և՛ մյուսը: Գուցե երկուսն էլ միա­ժա­մա­նակ:

Հարկա­վոր է հասկա­նալ, որ այս ընտրություննե­րը ամեն ինչից բացի նաև մի շատ էական տարբե­րություն ունեն: Այժմ մենք հնա­րա­վո­րություն ունենք, ոչ միայն իշխա­նություն ընտրե­լու, այլև ընդդի­մություն: Սա հավա­նա­բար ավեի կարև­որ է, քան հենց իշխա­նա­նությունը:

Հայաստա­նում 1991թ. սկսած նորմալ իշխա­նություն ու ընդդի­մություն երբևէ չենք ունե­ցել: Հատկա­պես ծանր է եղել ընդդի­մության մշտա­կան լարված ու երկպա­ռա­կիչ վիճա­կը, իսկ հիմա մենք իրոք հնա­րա­վո­րություն ունենք նոր ու լրիվ թարմ ընդդի­մություն ընտրե­լու, իսկ առանց ընդդի­մության, խորհրդա­րա­նը չի կայա­նա՝ ոչ դե յուրյե, ոչ էլ՝ դե ֆակտո: Սա ի միջի այլոց:

Ես առանձնացնեմ նաև երկու կարև­որ խնդիր, որոնք կարող են լուծվել այս ընտրություննե­րի ընթացքում՝

  1. Կուսակցություննե­րի զտում, մաքրում: Այս ըտրություննե­րից հետո մի շարք կուսակցություններ ուղղա­կի կանհե­տա­նան: Նույնքան աննկատ, ինչպես որ առա­ջա­ցել են: Խոսքը միայն նորե­րի մասին չէ, այլ հիմնա­կա­նում՝ հնե­րի: Նոր կուսակցություննե­րին ուղղված առայժմ ոչ մի մեղադրանք չկա ու լրիվ նորմալ է, եթե նրանք չկա­րո­ղա­նան միանգա­մից ԱԺ անցնել: Դա շատ բարդ գործընթաց է, եթե ստեղծես կուսակցություն ու երկու ամիս հետո խորհրդա­րան ձևա­վո­րես, իսկ ընտրություննե­րից հետո, կարծում եմ, բազմա­թիվ կուսակցություններ, որոնք արդեն քանի տարի է կան, բայց ըստ էության չկան, կշա­րունա­կեն չլի­նել, բայց արդեն պաշտո­նա­պես: Մեծ բան չենք կորցնե­լու վստա­հեցնում եմ, մանա­վանդ,  որ այդ ուրվա­կան-կուսակցություննե­րից շատե­րի մասին ժողո­վուրդը չգի­տի ու նույնիսկ չի էլ նկա­տի, թե ինչպես եկան, ինչպես գնա­ցին:
  • Քաղա­քա­կան դաշտի լիցքա­թա­փում: Սա ոչ պակաս կարև­որ է: Նկա­տում եք, թե ինչ լարվա­ծություն է, չթուլա­ցող ու աճող: Ընտրություննե­րը կարող են ինչ որ չափով լիցքա­թա­փել այս էլեկտրա­կա­նա­ցած վիճա­կը: Ընտրություննե­րից հետո հաստատ միա­ժա­մա­նակ 40 կամ 50 կուսակցություն միա­ժա­մա­նակ պայքար չի սկսե­լու: Այո, Հայաստա­նում 100-ից ավել կուսակցություն կա: Պայքարն արդեն գնա­լու է արդեն ընտրված իշխա­նության ու ընդդի­մության մեջ, որոնք իրար հետ հավա­նա­բար կլի­նեն ոչ ավել, քան յոթ-ութը, որոնցից ոմանք ներկա­յացված կլի­նեն դաշինքնե­րով: Որոշնե­րի համար պարտությունը որո­շիչ կլի­նի ու նրանք կքաշվեն մի կողմ: Որոշնե­րը, բնա­կա­նա­բար չեն հաշտվի պարտության հետ ու կսկսեն գոռգո­ռալ, բայց հենց դրա­նով էլ կավարտվի նրանց պայքա­րը: Եթե խաղում ես ընդհա­նուր կանոննե­րով, ապա պատրաստ պիտի լինես նաև պարտության: Մի խոսքով այս ընտրություննե­րը կարող են նաև լիցքա­թա­փել ու հանգստացնել իրա­վի­ճա­կը; Իսկ մինչև հանգստա­ցում ու թուլա­ցում չգնա, չենք կարող Հայաստան կառուցե­լու մասին երա­զել:

Բայց պարտվողնե­րը այլևս ոչինչ չեն կորցնե­լու, իսկ ահա նորընտիր ԱԺ‑ն շատ-շատ ծանր բեռի տակ է մտնե­լու: Նորընտիր օրենսդիր կորպուսը, հուսով եմ, հասկա­նում է, որ նրանց տրվե­լու է ամեն առումով քայքայված մի երկիր ու եթե ժողո­վուրդը Փաշինյա­նին ներեց իր բոլոր սխալնե­րը՝ զուտ ատե­լով նախկիննե­րին, ապա հունի­սի 20-ից հետո այլևս չի լինե­լու նախկին ու ներկա: Լինե­լու է նոր խորհրդա­րան, որը իր ուսե­րին է վերցրել երկիր կառա­վա­րե­լու ծանրա­գույն բեռը: Հուսով եմ նրանք հասկա­նում են դա: Այս ընտրություննե­րը մեր վերջին շանսե­րից են: Չտա­պա­լե’նք:

Ողջ լերուք:

Առնչվող Հոդվածներ