15.1 C
Yerevan

Միանգա­մից Հարմարվե­ցինք

Ի թիվս շատե­րի, ամե­նաստորներն երևի հենց թուրքա­կան ապրանք ներկրող ու Թուրքիա­յին ու թուրքին ֆեյսբուքի ֆլեշմոբնե­րով թշնա­մի համա­րողներն են։

Վանիկ Չալո­յան

Արդյո՞ք մենք արժա­նի չենք նրան, ինչ ստա­նում ենք հիմա։ Մենք ապրում ենք մի պետությունում, որտեղ պատե­րազմը դեռ չէր վերջա­ցել, բայց շուկա­յում ծաղի­կի գինը մոտ երկու անգամ աճել էր։ Մենք ապրում ենք մի պետության մեջ, որտեղ Զատի­կից առաջ ձուն վաճառվում ա կրկնա­կի գնով։ Նորմալ պետություննե­րում էդ ոլորտը կարգա­վո­րողնե­րը առնվազն պետք ա պատասխա­նատվության կանչվեին ժողովրդի նկատմամբ էս աստի­ճան անարգանքի համար։ Բայց ի՞նչ արե­ցինք մենք։ Բոլորս միանգա­մից հարմարվե­ցինք, սոցկայքե­րով ցանցա­ռա­ցանք, բոցեր արե­ցինք էդ թեմա­յով, թեման ջրինք գնաց։

Դժբախտության վրա առի­թից օգտվե­լով կրկնա­կի փող աշխա­տող ու դա հանդուրժող հասա­րա­կություն ենք մենք։ Մենք թուրքա­կան ապրանքը բոյկո­տող ու մի քանի օր հետո դրա­նից բողո­քող հասա­րա­կություն ենք։ Թուրքա­կան ապրանքը երրորդ երկրից ներմուծող ու դրա­նով ուրա­խա­ցող հասա­րա­կություն ենք։ Բոլո­րի համար նորմալ ա, որ հիմա Թուրքիա­յից ապրանք ա գալիս Հայաստան ու ծախվում։ Բացի մի քանի ստա­տուսից ուրիշ ոչ մի գործ չի արվում դա կանխե­լու համար։ Մենք նույնիսկ թուրքա­կան ապրանքն ենք մեր փիա­ռի համար բոյկո­տում։ Ի թիվս շատե­րի, ամե­նաստորներն երևի հենց թուրքա­կան ապրանք ներկրող ու Թուրքիա­յին ու թուրքին ֆեյսբուքի ֆլեշմոբնե­րով թշնա­մի համա­րողներն են։

Միջազգա­յին հանրությունից որոշ միա­միտ քաղգործիչներ պահանջում են դատա­պարտել Բաքվի ռազմա­կան ավա­րի պուրա­կում ցուցադրվա­ծը։ Էս ամեն ինչը հաշվի առնե­լով‘ մեր մեծ մասը սկի մեր զոհվածնե­րի հիշա­տա­կը հարգել չգի­տի, ուր մնաց մնա­ցածնե­րը հարգեն, մենք նույնիսկ ըտեղ ենք ֆեյք։ Ու էսքա­նից հետո հարցրեք ինքներդ ձեզ, արդյո՞ք օրի­նա­չափ չի էն ինչ հիմա տեղի ա ունե­նում։ Արդյո՞ք մենք ավե­լիին էինք արժա­նի հիմա։ Կամ ավե­լին պահանջե­լու իրա­վունք ունե՞նք։ Գոնե բարո­յա­կան։

Առնչվող Հոդվածներ