Ազատ բեմ

Միանգամից Հարմարվեցինք

Ի թիվս շատերի, ամենաստորներն երևի հենց թուրքական ապրանք ներկրող ու Թուրքիային ու թուրքին ֆեյսբուքի ֆլեշմոբներով թշնամի համարողներն են։

Վանիկ Չալոյան

Արդյո՞ք մենք արժանի չենք նրան, ինչ ստանում ենք հիմա։ Մենք ապրում ենք մի պետությունում, որտեղ պատերազմը դեռ չէր վերջացել, բայց շուկայում ծաղիկի գինը մոտ երկու անգամ աճել էր։ Մենք ապրում ենք մի պետության մեջ, որտեղ Զատիկից առաջ ձուն վաճառվում ա կրկնակի գնով։ Նորմալ պետություններում էդ ոլորտը կարգավորողները առնվազն պետք ա պատասխանատվության կանչվեին ժողովրդի նկատմամբ էս աստիճան անարգանքի համար։ Բայց ի՞նչ արեցինք մենք։ Բոլորս միանգամից հարմարվեցինք, սոցկայքերով ցանցառացանք, բոցեր արեցինք էդ թեմայով, թեման ջրինք գնաց։

Դժբախտության վրա առիթից օգտվելով կրկնակի փող աշխատող ու դա հանդուրժող հասարակություն ենք մենք։ Մենք թուրքական ապրանքը բոյկոտող ու մի քանի օր հետո դրանից բողոքող հասարակություն ենք։ Թուրքական ապրանքը երրորդ երկրից ներմուծող ու դրանով ուրախացող հասարակություն ենք։ Բոլորի համար նորմալ ա, որ հիմա Թուրքիայից ապրանք ա գալիս Հայաստան ու ծախվում։ Բացի մի քանի ստատուսից ուրիշ ոչ մի գործ չի արվում դա կանխելու համար։ Մենք նույնիսկ թուրքական ապրանքն ենք մեր փիառի համար բոյկոտում։ Ի թիվս շատերի, ամենաստորներն երևի հենց թուրքական ապրանք ներկրող ու Թուրքիային ու թուրքին ֆեյսբուքի ֆլեշմոբներով թշնամի համարողներն են։

Միջազգային հանրությունից որոշ միամիտ քաղգործիչներ պահանջում են դատապարտել Բաքվի ռազմական ավարի պուրակում ցուցադրվածը։ Էս ամեն ինչը հաշվի առնելով` մեր մեծ մասը սկի մեր զոհվածների հիշատակը հարգել չգիտի, ուր մնաց մնացածները հարգեն, մենք նույնիսկ ըտեղ ենք ֆեյք։ Ու էսքանից հետո հարցրեք ինքներդ ձեզ, արդյո՞ք օրինաչափ չի էն ինչ հիմա տեղի ա ունենում։ Արդյո՞ք մենք ավելիին էինք արժանի հիմա։ Կամ ավելին պահանջելու իրավունք ունե՞նք։ Գոնե բարոյական։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *