16.9 C
Yerevan

Ակնարկ… Վերա­դառնանք Իրա­կա­նության Դաշտ

.…էս խեղկա­տա­կությունը դարձել է մեր արտա­քին, ներքին անվտանգա­յին քաղա­քա­կա­նության հաղթա­թուղթը:

Անուշ Հովհաննիսյան

Մեզ‘  հայությանս կարծես  շատ է դուր եկել վիրտուալ  կյանքով ապրե­լը, այս կամ այն քննարկման ազդե­ցության տակ մնա­լը‘ իրա­կան խնդիրներն ու կարև­որ թեմա­նե­րը  անտե­սե­լով, հաշվի չառնե­լով, որ էդ կարև­ո­րա­գույն հարցե­րը մեզ բարե­կե­ցիք և ապա­հով ապա­գա կարող են տալ, ոչ թե խոստա­նալ:

Երկու օր առաջ Գագիկ Ծառուկյա­նի ցոպ ու շվայտ  կյանքն էինք քննարկում, միայն նրա համար,  որ պատե­րազմի բեռը, սուգը դեռ չենք թոթա­փել (ասեմ, որ տարի­ներ շարունակ  չենք էլ թոթա­փի), հիմա էլ Ալիևի‘ իր մարդկա­յին ճղճի­մությա­նը հատուկ դրսև­ո­րումնե­րի անհա­գուրդ տարա­ծումը: Երևի թե մեր հասա­րա­կության  կեսն է միայն էդ‘ մեր զինվո­րա­կան  համազզգեստով  պատրաստված մուլյաժնե­րի վերա­բերյալ հրա­պա­րա­կումնե­րը սքռոլ անում, խուսա­փում հուզա­կան մոտե­ցում ցուցա­բե­րե­լուց և փորձում անդրա­դառնալ էդ իրա­վի­ճա­կից դուրս գալու իրա­կան  հնա­րա­վո­րություննե­րին, աշխա­տում  հայրե­նի­քի ոտքի կանգնեցման, ճգնա­ժա­մից դուրս գալու  ուղղությամբ‘ ամե­նա­փոքր ներդրումից մինչև ամե­նա­խո­շո­րը:

Ամոթ եմ  համա­րում էն միտքը, որ ինձ տանջում է. կարծես թե թաքուն ուրա­խա­նում ենք ու սպա­սում Ադրբե­ջա­նի մարդկա­յին բանա­կա­նությունից  դուրս քայլե­րի դրսև­որմա­նը, չենք բավա­րարվում պատե­րազմի ժամա­նակ իրա­կան վայրագ, մարդկա­յին արժեքնե­րից ու երև­ա­կա­յությունից դուրս դրսև­ո­րումնե­րով, զինվորնե­րի մարմիննե­րի խոշտանգումնե­րով: Ու սա միայն միջազգա­յին պուպուշ, նուրբ հանրության, խաղա­ղության ջատա­գովնե­րի աչքը մտցնե­լու համար, որ տեսեք էս է ձեր Ալիևը, էս է ձեր  կողմից իր էներգե­տիկ արժեքնե­րով կարև­որ Ալիևը: Ու էս խեղկա­տա­կությունը դարձել է մեր արտա­քին, ներքին անվտանգա­յին քաղա­քա­կա­նության հաղթա­թուղթը:

Իմ, ու գոնե գիտեմ, ինձ նման շատե­րի համար ալիևյան բեմադրությունը  էական չի ու մեզ չի դարձնում ադրբե­ջա­նաֆոբ, իրենց էլ չի հեռացնում արմե­նաֆո­բիա­յից: Իրենց պետա­կան քաղքա­կա­նության հերթա­կան վառ դրսև­ո­րումն է: Մեզ ոչ հատուկ քաղա­քա­կա­նության դրսև­ո­րում:

Բայց եկեք վերջա­պես ամրագրենք. մենք այլ անե­լիք չունենք մանր խնդիրնե­րը թողնե­լուց և կարև­ո­րա­գույն  խնդիրնե­րին  անդրա­դառնա­լուց զատ: Այ օրի­նակ‘ ինչպես վարվենք, ինչ քաղա­քա­կա­նություն և ռազմա­վա­րություն  մշա­կենք,  որ մեզ հետ էդ լեզվով խոսա­ցո­ղը նախ գա բանա­կա­նության դաշտ և հետո բանակցության սեղա­նի շուրջ նստի: Ինչ միջոցներ ձեռնարկենք, որ մեզ հետ հաշվի նստեն համաշխարհա­յին և տարա­ծաշրջա­նա­յին դերա­կա­տարնե­րը, հարև­ան երկրնե­րը, ինչպես չտրվենք էմո­ցիա­նե­րին լինենք սառը ուղե­ղով դատող  հասա­րա­կություն  ու պետություն, որ ամեն օր, լույսը բացվե­լուն պես չտանք գլուխնե­րիս ու չանի­ծենք դիմա­ցի­նին մեր իսկ սխա­լի համար:

Խորհենք:

Առնչվող Հոդվածներ