Միջազգային

Ալիեւը Դառնում Է Ներկայի Սադդամ

Հակոբ Բադալյան

Հայաստանում նկատելի արձագանք գտավ ամերիկյան The National Interest պարբերականում Մայքլ Ռուբինի հոդվածը, որտեղ նա նշում է, որ Ալիեւը դառնում է ներկայի Սադդամ: Մեզ համար ականջ շոյող համեմատություն, որը տվել է տարաբնույթ եզրահանգումների կամ դիտարկումների տեղիք, ընդհուպ այն, որ Վաշինգտոնն Ալիեւին Սադդամ է համարում:

Բայց, թերեւս անհրաժեշտ է նկատել մի քանի հանգամանք, կապված հրապարակման հարթակի եւ հեղինակի հետ: The National Interest պարբերականը, ինչպես վկայում են լավատեղյակ մարդիկ, այսօր ըստ էության ռուսական ազդեցության տակ գործող հարթակ է: Դա վառ վկայությունն է օրինակ նաեւ այն, որ պարբերականի գործադիր տնօրենը ռուսական հեռուսաալիքներում թոք շոուների գրեթե մշտական մասնակից Դմիտրի Սայմսն է՝ ԽՍՀՄ-ում ծնված, հետո ԽՍՀՄ քաղաքացիությունն ամերիկյանի փոխած փորձագետը: Կոնկրետ հոդվածի հեղինակը՝ Մայքլ Ռուբինը, ռուսական Վալդայ ակումբի փորձագետներից է:

Այս ամենը նշանակու՞մ է, որ հոդվածի վրա չպետք է նայել: Իհարկե ոչ: Անդրադարձս դրա մասին չէ, այլ այն մասին, որ ավելի ստույգ հասկանանք, թե որտեղից է գալիս «համեմատությունը», ըստ այդմ դիտարկենք, թե ինչի՞ համար է Ռուսաստանին դա պետք:

Կարո՞ղ ենք մտածել, որ կա որոշակիորեն ռուս-ամերիկյան ճնշման ուրվագիծ, եթե հաշվի առնենք եւ այն, որ հոդվածը հրապարակվում է Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը զուգահեռ: Ի դեպ հետաքրքիր է այդ ֆոնին Ալիեւի բողոքը ԱՄՆ հետպատերազմյան դիրքորոշումից:

Հադվածը կարող եք կարդալ nationalinterest.org հղումով:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *