Հայաստան

Ժողովրդավարությունը Ուղիղ Համեմատական է Մարդու Իրավունքին

Հարցազրույց Նաիրա համբարձումյանի հետ

­ Երկ­րում տի­րող բազ­մա­ժանր քա­ղա­քա­կան ներ­կա­յա­ցում­նե­րում ի՞նչ դեր է վե­րա­պահ­ված մշա­կույ­թին, մաս­նա­վո­րա­պես՝ գրա­կա­նութ­յա­նը:

– ­Քա­ղա­քա­կան ներ­կա­յա­ցում­ներ (թե՛ է­ժա­նա­գին, թե՛ խոր­քով մտած­ված) ե­ղել են ա­ռաջ, հի­մա ու հե­տո էլ կլի­նեն, քա­նի որ հա­սա­րա­կութ­յու­նը սի­րում է տե­սա­րան­ներ, սի­րում է կե­րակր­վել ու հա­գե­նալ դրան­ցով: Այլ հարց է, թե դրանք, բազ­մա­ժան­րութ­յա­նը զու­գա­հեռ, որ­քա­նո՞վ են մա­կար­դակ ա­պա­հո­վում, քա­նի որ ու­նենք ընդ­դի­մութ­յան լուրջ ճգնա­ժամ, և ­սույ­նը սո­ցիու­մի որ­ևէ ա­ռան­ձին շեր­տի չի վե­րա­բե­րում, այլ՝ նրա բո­վան­դա­կազրկ­մանն ու գա­ղա­փա­րազրկ­մանն ընդ­հան­րա­պես: ­Սույ­նը բազ­մա­թիվ խոր­քա­յին պատ­ճառ­նե­րով և տ­ևա­կա­նո­րեն ար­մա­տա­վոր­ված եր­ևույթ է, ո­րի կուլ­մի­նա­ցիան «նա ճիշտ էր, ես՝ սխալ» չա­զա­տութ­յունն էր՝ որ­պես «ազ­գափր­կութ­յան» թվաց­յալ մի­ջա­վայ­րը վե­րահս­կող պա­տա­հա­կա­նութ­յուն, ո­րի ա­ռար­կա­յա­ցու­մը՝ որ­պես չապ­րե­լու պնդօ­ղակ, 2020 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րի 27-ից ազ­գի կո­կոր­դին է: Մ­շա­կույ­թը (նե­րառ­յալ՝ գրա­կա­նութ­յու­նը), ըստ իս, պետք է ձևա­վո­րեր հա­սա­րա­կութ­յան է­լի­տար գի­տակ­ցութ­յու­նը և­ իր մաս­նակ­ցութ­յան հայ­տը ներ­կա­յաց­ներ պե­տութ­յան ինք­նիշ­խա­նութ­յան և ­սուբ­յեկ­տայ­նութ­յան ձևա­վոր­ման և ­կա­յաց­ման հար­ցե­րում, բայց, ա­վա՜ղ, մենք տես­նում ենք պսևդո է­լի­տար մաս­սա­նե­րի (եր­գիչ-երգ­չու­հի­ներ, դե­րա­սան­ներ, ՈՒՀԱ-ի նախ­կին ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, հա­ղոր­դա­վար­ներ) գո­յակծ­կում­ներ, ո­րոնք թա­փա­ռաշր­ջիկ հաց­կա­տակ­նե­րի օ­րա­կարգ են ա­պա­հո­վում՝ կա­տա­րե­լով քա­ղա­քա­կան պատ­վեր­ներ: ­Մի մա­կա­բույծ սնկի տե­սակ կա, կոչ­վում է  օ­փի­քոր­դի­ցեփս, որն ազ­դե­լով մի­ջա­տի հի­տի­նա­յին թա­ղան­թին և ­թա­փան­ցե­լով մարմ­նի մեջ, սկսում է կա­ռա­վա­րել նրան ու  զոմ­բի դարձ­նել: ­Մի­ջա­տը հա­վա­տում է, մո­տե­նում, իսկ սուն­կը՝ վա­րա­կե­լով զո­հին, ստի­պում է լքել սե­փա­կան մի­ջա­վայրն ու գնալ  սատ­կե­լու: ­Հե­տո մի­ջա­տի գլխից ու մարմ­նից սնկի սպոր­ներ են ա­ճում, ո­րոնք ա­վե­լի շատ են տա­րա­ծում մա­կա­բու­ծութ­յու­նը: ­Գու­ցե խիստ է հա­մե­մա­տութ­յու­նը, սա­կայն տպա­վո­րութ­յուն է, թե սո­վե­տի ռեին­կար­նա­ցիան ե­րա­զող կոլ­խոզ­նիկ­նե­րի ու կթվո­րու­հի­նե­րի՝ փրկա­րա­րա­կան կոն­վուլ­սիա­նե­րով ու­ղեկց­վող շքեր­թը նույն գոր­ծըն­թաց­ներն է ա­նում, և ­շա­րու­նակ­վում է գա­զո­նա­ցու­մը, որն ու­ղիղ հա­մե­մա­տա­կան է չա­զա­տութ­յան արճ­ճե նշա­նա­կար­գին: ­Սա յու­րօ­րի­նակ ֆա­շիզմ է ազ­գի, պե­տութ­յան և ­պե­տա­կա­նութ­յան ինք­նիշ­խա­նութ­յան ու ա­զա­տութ­յան դեմ, քան­զի մտա­ծո­ղութ­յան հաշմ­վա­ծութ­յունն ու ան­հույս ստրկամ­տութ­յու­նը, այս դեպ­քում, ծե­րութ­յան մա­ռազ­մը բնու­թագրող հատ­կա­նիշ­ներ չեն, այլ չո­րա­ցած գան­գախտ, որ բո­լոր տա­րիք­նե­րում հար­մար հար­թա­գեղմ է ո­րո­նում: ­Լավ ի­մա­նա­լով հա­յոց պատ­մութ­յու­նը՝ սար­սա­փում եմ մեզ պար­տադր­վող այս ի­րա­կա­նութ­յու­նից, քան­զի գի­տակ­ցում եմ, որ փուլ առ փուլ կրկնվում են հար­յուր տա­րի ա­ռաջ­վա ի­րո­ղութ­յուն­նե­րը: ­Սար­սա­փում եմ, ո­րով­հետև պատ­մութ­յան աչ­քե­րին ու­ղիղ նա­յե­լու, պատ­մութ­յանն ու­ղիղ ա­ռե­րես­վե­լու գի­տակ­ցութ­յու­նը չու­նենք:  Ինն­սու­նա­կան­նե­րի հաղ­թա­նա­կից սար­սա­փած թշնա­մու և ­զար­մա­ցած աշ­խար­հի առջև զա­վեշ­տի օբ­յեկտ ենք դար­ձել։ Ե՞րբ այս­քան է­ժա­նա­ցանք: ­Մենք գե­րագ­նա­հա­տե­ցինք մեր հաղ­թա­նա­կը և ­թե­րագ­նա­հա­տե­ցինք թշնա­մուն, ձա­խո­ղե­ցինք դի­վա­նա­գի­տութ­յու­նը՝ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան լուրջ հար­ցա­կա­նի տակ դնե­լով հոգ­ևոր հայ­րե­նի­քի գա­ղա­փա­րա­բա­նութ­յու­նը և դ­րա ըն­կալ­ման միս­տե­րիան: Այս դի­սո­նան­սը պետք է վեր­լուծ­վի, պետք է տրվեն բո­լոր պա­տաս­խան­նե­րը, որ­պես­զի կա­րո­ղա­նանք ա­ռաջ շարժ­վել, և ­դա պետք է ա­նի գրող-մտա­վո­րա­կա­նը: Ն­րա ստեղ­ծած գրա­կա­նութ­յան ի­մաս­տա­բա­նա­կան և ­գե­ղա­գի­տա­կան սլաք­նե­րը պետք է ուղղ­վեն այս եր­ևույթ­նե­րի պատ­ճառ­նե­րի ու հետ­ևանք­նե­րի ո­րոն­մանն ու ի ցույց դնե­լուն, դրանց վե­րարժ­ևոր­մա­նը, որ­պես­զի չկորց­նենք մեր ազ­գա­յին ար­ժե­բա­նա­կան ուղ­ղա­հա­յա­ցը: Այս կերպ եր­կար չի կա­րող շա­րու­նակ­վել:

­Ձեր ստեղ­ծա­գոր­ծա­կան և ­գի­տա­կան հե­տաքրք­րութ­յուն­նե­րի տի­րույ­թում՝ բա­նաս­տեղ­ծա­կան ժո­ղո­վա­ծու­ներ, գի­տա­կան մե­նագ­րութ­յուն­ներ, էս­սե­ներ, գի­տա­կան հոդ­ված­ներ և­ այլն, նշա­նա­կա­լի է ման­կա­կան գրա­կա­նութ­յան կշի­ռը: Ձգ­տում եք չհե­ռա­նա՞լ ման­կութ­յու­նից, թե՞ ա­վե­լի վե­րա­դար­ձի փորձ է դե­պի ման­կութ­յուն:

– Ո՛չ մե­կը, ո՛չ մյու­սը: ­Մա­նուկ­նե­րի հա­մար երկ ստեղ­ծելն ինձ հա­մար ինք­նա­մաքր­վե­լու կամ ա­պաշ­խա­րե­լու պես մի բան է: ­Խոս­տո­վա­նեմ, որ վա­ղուց նրանց հա­մար չեմ գրել, քա­նի որ կա՛մ պետք է ամ­բող­ջո­վին լի­նես այդ աշ­խար­հում, կա՛մ՝ ոչ: Ես չա­փա­զանց շատ եմ սի­րում նրանց, որ­պես­զի վատ երկ գրեմ: ­Գու­ցե ինչ-որ մի օր վե­րա­դառ­նամ, չգի­տեմ, բայց հաս­տատ գի­տեմ, որ պետք է լի­նի ի­մաս­տա­բա­նա­կան ֆան­տաս­տի­կա­յի և ­ֆիգ­մեն­տի ժան­րում, այլ կերպ՝ չի կա­րող, քա­նի որ ինձ չի բա­վա­րա­րում այ­սօր ստեղծ­վող ման­կա­կան գրա­կա­նութ­յու­նը: ­Թող նե­րեն ինձ, բայց այն պար­զու­նակ է ու հին, տեղ-տեղ՝ զա­վեշ­տա­լի և ա­նի­մաստ:

Ձեզ  հա­մար ի՞նչ է թարգ­մա­նութ­յու­նը՝  երկ­խո­սութ­յան պա­հա՞նջ, թե՞ սե­փա­կան հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը գտնե­լու հնա­րա­վո­րութ­յուն:

– ­Թարգ­մա­նութ­յան հար­ցը հատ­կա­պես սրվում է սո­ցիու­մի ար­մա­տա­կան տրանս­ֆոր­մա­ցիա­նե­րի ժա­մա­նակ և­ ու­ղեկց­վում ա­վան­դա­կան ար­ժեք­նե­րի, ար­վես­տի և մ­շա­կույ­թի վե­րաձ­ևա­կերպ­մամբ: ­Թարգ­մա­նութ­յու­նը աշ­խար­հին հա­ղոր­դա­կից լի­նե­լու և ­սե­փա­կան նպա­տակ­ներն ու ճա­շա­կը ամ­բող­ջաց­նե­լու հնա­րա­վո­րութ­յուն է: ­Խորհր­դա­յին գրաքն­նութ­յան թույ­լատրած գրա­կա­նութ­յան կցկտուր թարգ­մա­նա­կան տեքս­տե­րից հե­տո ինն­սու­նա­կան­նե­րին թարգ­մա­նա­կան գրքե­րի մեծ պա­հանջ կար, ես ու­սա­նող էի, և­ այդ հարցն ինձ ան­հանգս­տաց­նում էր, թեև լավ  գրա­կա­նութ­յուն էլ կար՝ հատ­կա­պես գրող­նե­րի թարգ­մա­նութ­յամբ:  ­Սա­կայն մի բաց կար, թարգ­մա­նում էին ռու­սե­րե­նից և ­տա­կը գրում՝ իս­պա­նե­րե­նից կամ անգ­լե­րե­նից: ­Սա լուրջ խնդիր է, որ մնում է թարգ­ման­չի խղճին,  քա­նի որ գոր­ծից տեղ­յակ ըն­թեր­ցո­ղին չես խա­բի. ռու­սե­րեն տեքս­տի կոնստ­րուկ­ցիա­նե­րը չեն հաղ­թա­հար­վում, և ­թարգ­մա­նիչ-տեքստ-ըն­թեր­ցող փոխ­կա­պը զար­գա­նում է խա­բեութ­յան ֆո­նին: ­Հետ­խորհր­դա­յին ­Հա­յաս­տա­նում ար­տադր­վել են նման շատ տեքս­տեր, ո­րոնց մի­ջո­ցով ստեղծ­վում է ոչ թե աշ­խար­հի ըն­կա­լու­մը, այլ՝ նրա պատ­րան­քը միայն: Էլ չեմ խո­սում վատ ու ցած­րա­մա­կար­դակ թարգ­մա­նութ­յան մա­սին, երբ թարգ­մա­նի­չը ոչ միայն չի տի­րա­պե­տում տվյալ լեզ­վամ­տա­ծո­ղութ­յա­նը, այլև անգ­րա­գետ է սե­փա­կան լեզ­վից: ­Մի կար­ևոր հարց էլ կա. թարգ­մա­նութ­յու­նը կա­տար­վում է բնագ­րից, բայց քա­նի որ թարգ­մա­նի­չը չի դառ­նում է­ներ­գիա­յի կրո­ղը և ­փո­խան­ցո­ղը, տեքստն այդ­պես էլ չի ըն­կալ­վում, քա­նի որ թարգ­մա­նութ­յու­նը նաև մեկ­նա­բա­նութ­յուն է և ­հե­ղի­նակ-թարգ­մա­նիչ-լե­զու-տեքստ-ըն­թեր­ցող փոխ­ներ­թա­փան­ցում­նե­րի ամ­բող­ջութ­յուն: ­Մի կար­ևոր դի­տար­կում էլ. ՀՀ ներ­կա գրա­կան-մշա­կու­թա­յին մար­գի­նա­լութ­յու­նը (թե­պետ ո­րոշ ա­ռա­ջըն­թաց նկատ­վում է) պետք է ո­րո­նել խորհր­դա­յին շրջա­նում հա­մա­տա­րած մշա­կու­թա­յին զավթ­ման և ­գա­զո­նաց­ման տի­րույ­թում, իսկ հետ­խորհր­դա­յին  20-25 տա­րի­նե­րի ըն­թաց­քում՝ դրա չհաղ­թա­հար­ման, միայն վեր­ջին 3-5 տա­րի­նե­րին է, որ ո­րո­շա­կի ա­ռա­ջըն­թաց է նկատ­վում:

Հա­մա­մի՞տ եք, որ ներ­կա ի­րա­կա­նութ­յան պայ­ման­նե­րում ժո­ղովր­դա­վա­րութ­յա­նը նույն­պես փախս­տա­կա­նի կար­գա­վի­ճակ է հար­կա­վոր:

– ­Հա­մա­միտ կլի­նեմ կամ ոչ, երբ պար­զենք ժո­ղովր­դա­վա­րութ­յուն եր­ևույ­թի էութ­յու­նը:  Ըստ իս՝ այն ժա­մա­նա­կա­կից  ֆա­շիզ­մի  դրսևո­րումն  է ողջ աշ­խար­հում՝ ա­զա­տութ­յան ու եղ­բայ­րութ­յան դի­վա­նա­գի­տա­կան մի­ֆե­րի  քա­րո­զով, քա­նի որ  մի  դիկ­տա­տո­րի  վախ­ճա­նը  մշտա­պես  ու­ղեկց­վում  է  մյու­սի  ծննդով,  իսկ հա­սա­րա­կութ­յան սահ­մա­նա­վոր հի­շո­ղութ­յու­նը ա­մեն ան­գամ նո­րոգ­վում է չա­փա­զանց ան­մեղ թվա­ցող նման պատ­կեր­նե­րով: Այ­սօ­րի­նակ եր­ևույթ­նե­րը տե­սա­նե­լի են գոր­ծա­ռական տար­բեր ի­րա­վի­ճակ­նե­րում՝  մե­տա­պատ­մա­կան տար­բեր  պատ­ճա­ռա­բա­նութ­յուն­նե­րով  ու ձևա­կեր­պում­նե­րով:  ­Հա­յաս­տան­յան  ժո­ղովր­դա­վա­րութ­յու­նը  հի­շեց­նում  է  բաց ու փակ սո­ցիում­նե­րի խե­ղան­դամ­ված մի հիբ­րիդ՝  քրեաօ­լի­գար­խիկ կողմ­նո­րո­շումներով, ո­րում զար­մա­նա­լիո­րեն կեր­պա­փոխ­վում են ա­մեն­քը ու ա­մեն ինչ՝  իշ­խա­նութ­յուն – ախ­պե­րութ­յու­նը, ժո­ղովր­դա­վա­րութ­յան ա­զա­տութ­յուն – ուր­վա­կա­նը,  սրըն­թա­ցիկ  ճա­նա­պար­հով ա­մեն օր զար­գա­ցող վայ­րի կա­պի­տա­լիզ­մը, ո­րը վե­րահսկ­վում է  հա­մաշ­խար­հա­յին  հան­րութ­յան՝ ­Ռու­սաս­տա­նի, ԱՄՆ-ի և Եվ­րո­պա­յի կող­մից: ­Պատ­մա­կա­նո­րեն ա­վան­դա­կան ժո­ղովր­դա­վա­րա­կան  ախ­պե­րա­վա­րութ­յան սույն ձևը ­Հա­յաս­տա­նի ներ­քա­ղա­քա­կան կյան­քում դեռ կշա­րու­նա­կի մրցակ­ցել ա­վան­դույ­թի հետ՝ մինչև վերջ­նա­կա­նո­րեն հանգ­չե­լը: Այս հա­մա­տեքս­տում,  ժո­ղովր­դա­վա­րա­ցու­մը սոսկ մի­ջոց է՝ օգ­տա­գոր­ծե­լու սո­ցիու­մի ան­բա­վա­րար վի­ճակ­նե­րը  հին մե­թոդ­նե­րով ու ա­պա­հո­վագր­վե­լու վեր­ջի­նիս անկան­խա­տե­սե­լի գոր­ծո­ղութ­յուն­նե­րից:
Ըստ իս՝ ժո­ղովր­դա­վա­րութ­յունն ու­ղիղ հա­մե­մա­տա­կան է մար­դու ի­րա­վուն­քին:  Իսկ ի՞նչ է մար­դու ի­րա­վուն­քը այս դեպ­քում. «նոր բա­րո­յա­կա­նութ­յան»  հիմ­քով ի­րա­կա­նաց­վող մոդեռ­նիզ­մի ար­հես­տա­ծին քա­ղա­քա­ցիա­կան հա­վատքն է, ո­րի  գլխա­վոր թիրա­խը ու­նի­վեր­սա­լաց­ման միջ­պատ­մա­կան լա­բի­րին­թոս­նե­րով ըն­թա­ցող   ­Մարդն է, ով չու­նի ազ­գա­յին, կրո­նա­կան, լեզ­վա­կան, սե­ռա­յին  պատ­կա­նե­լութ­յուն:  ­Հո­մո­գեն  մար­դը: Իսկ մար­դու նման տե­սա­կին հաս­նե­լու ե­ղա­նակ­նե­րը տար­բեր են՝ զո­րօ­րի­նակ քո­վի­դը՝ իր սահ­մա­նա­փա­կում­նե­րով: ­Չէ՞ որ, ե­թե խոր­քով դի­տար­կենք, այն ոչ թե վա­րակ է բա­ռի ու­ղիղ ի­մաս­տով, այլ՝ սո­ցիում­նե­րին նոր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճակ­նե­րին հա­մա­կեր­պե­լու և­ ա­ռա­վել «ա­նօգ­տա­կար» մաս­սա­նե­րից ա­զատ­վե­լու մե­խա­նիզմ: Եվ այս ա­մե­նը՝ ժո­ղովր­դա­վա­րութ­յան հի­մունք­նե­րով:  ­Բա­րօ­րութ­յունն ու հա­վա­տը՝ ա­ռանց բա­րութ­յան, և­ ի­րա­վուն­քը՝ ա­ռանց ի­րա­վա­կան նոր­մե­րի, ա­ռա­վել ա­վե­րիչ ազ­դե­ցութ­յուն են թող­նում սո­ցիու­մի վրա, քան բնա­կան  ա­ղետ­նե­րը:
Անգ­լիա­ցի մտա­ծող ­Պո­պե­րը գտնում  է,  թե փակ  ե­ղել  ու  մնում  են  բռնա­պետ­նե­րի կող­մից ղե­կա­վար­վող այն հա­սա­րա­կութ­յուն­նե­րը, ո­րոնք  ի­րենց   իշ­խա­նութ­յունն ի­րա­կա­նաց­րել ու ի­րա­կա­նաց­նում են ո­րո­շա­կի խմբա­վո­րում­նե­րի մի­ջո­ցով՝ չստեղ­ծե­լով ա­ռան­ձին ան­հա­տի կյան­քը կարգա­վո­րող  չա­փա­բե­րա­կան  հիմ­քեր:  ­Պատ­մա­կան  ճա­կա­տագ­րի  հեգ­նան­քով  ­Հա­յաս­տա­նը  հայտն­վել  է  և՛  փակ,  և՛ բաց  հա­սա­րա­կութ­յուն­նե­րի՝  միմ­յանց  հա­կա­դիր  ի­րա­դար­ձություն­նե­րի  հա­րա­հո­սում, ո­րոնք գոր­ծե­ցին ու գոր­ծում են հատ­կա­պես է­լի­տար հռե­տո­րա­կա­նութ­յան  կամ թվաց­յալ ժո­ղովրդա­վա­րութ­յան ո­լորտ­նե­րում, ուր պլյու­րա­լիս­տա­կան ըն­թա­ցա­կար­գով  ի­րա­կա­նա­ցել է և­ այ­սօր էլ պոպու­լիս­տա­կան ըն­թացակար­գով  շարու­նակ­վում  է  մշա­կու­թա­յին,  գի­տա­կան  ու  սո­ցիալ – տնտե­սա­կան  նե­րու­ժի աղ­ճա­տու­մը: ­Սա­կայն ո՞վ կա­րող է պնդել հա­կա­ռա­կը, թե ա­ռա­վել ու­ժեղ է­լի­տան  կա­րող է պահ­պա­նել իր իշ­խա­նութ­յու­նը այն­պի­սի երկ­րում, ինչ­պի­սին  ­Հա­յաս­տանն  է:  Այս ա­ռու­մով՝ ­Պո­պե­րի ա­ռա­ջադ­րած գա­ղա­փա­րը,  թե՝  պատ­մա­կան  մեծ տե­ղա­շար­ժե­րը  այ­լընտ­րան­քա­յին  են  ցան­կա­ցած  սո­ցիու­մի  հա­մար,  ի  սկզբա­նե  դա­տա­պարտ­ված  է  ձա­խող­ման, քան­զի այ­սօր  ոչ միայն տես­նում, այլև ապ­րում և կ­րում ենք պատ­մա­կան մեծ տե­ղա­շար­ժե­րի ազ­դե­ցութ­յու­նը, իսկ այ­լընտ­րան­քը, որ էա­կան փո­փո­խութ­յուն­ներ է են­թադ­րում, ա­ռա­ջին հեր­թին՝ ար­դա­րա­դա­տութ­յուն, չկա:  ­Տե­սա­նե­լի  հատ­կա­նի­շը`  հար­մար­վել  ա­մեն  տե­սակ  մու­տա­ցիա­նե­րի,  փո­խել  է  հա­յի  ար­տա­քին  կեր­պը`  նրա  ներ­քին  էու­թա­բա­նա­կան   շեր­տե­րը  դարձ­նե­լով  ձեռնմ­խե­լի:  ­Սա  է  պատ­ճա­ռը  նաև, որ ռա­ցիո­նալ մտա­ծո­ղութ­յու­նը դա­դա­րել է ըն­թա­նալ հայտ­նութ­յուն­նե­րի  ճա­նա­պար­հով:  Ն­մա­նօ­րի­նակ փո­փո­խութ­յուն­նե­րը կա­տար­վել ու կա­տար­վում են  նախ և  ա­ռաջ հայ մար­դու ո­գու տի­րույ­թում, ու փաս­տը, թե սո­ցիա­լա­կան սուբ­յեկ­տը  ինք­նաձ­ևա­վոր­ման  խնդիր  ու­նի  ­Հա­յաս­տա­նում,  ան­վի­ճե­լի  է:  Ա­հա և­ ամ­բողջ ժո­ղովր­դա­վա­րութ­յու­նը, կու­զի՝ թող փախ­չի:

Աղբյուրը` grakantert.am

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *