սոց ցանց

Մեծ Թուրանի Թիրախը

Մեծ Թուրանի գաղափարը թուրքական վերնախավ ներդրել է ռուսական կայսրության գլխավոր շտաբը

Հակոբ Բադալյան

Մենք գրեթե մշտապես խոսել ու մտածել ենք, խոսում եւ դիտարկում ենք Սյունիքի թիրախային նշանակությունը Թուրքիայի համար, այսպես կոչված «Մեծ Թուրանի» իրենց ռազմավարության շրջանակում:

Ի միջայլոց, շաբաթներ առաջ յութուբյան ալիքներից մեկով Ստանիսլավ Տարասովի զրույցն էր, որտեղ երկար տարիներ Թուրքիայում աշխատած, ի դեպ Բաքվում կրթված, արդեն տարիներ ի վեր ռուսական Ռեգնումի հեղինակ, ու նաեւ որոշակիորեն «հայամետ» դիտվող պատմաբան-փորձագետը նշում էր, թե Մեծ Թուրանի գաղափարը թուրքական վերնախավ ներդրել է ռուսական կայսրության գլխավոր շտաբը: Տարասովը դա ներկայացնում էր ոչ թե իբրեւ վարկած, այլ արխիվային նյութերի վրա հենված իրողություն: Կարելի է պատկերացնել, թե ինչ կանեին Հայաստանում որեւէ մեկի հետ, եթե աներ այդպիսի պնդում:

«Վերադառնալով» Սյունիքին եւ թուրքական Մեծ Թուրանի ռազմավարության թիրախի առնչությամբ գնահատականներին, մենք Սյունիքի հանդեպ դիրքավորվում ենք բացարձակ «պաշտպանական մտածողությամբ»: Արդյո՞ք դա որոշակի «մեծ նպատակների» շարքում չէ, թույլ չտալ, որ հայկական մտածողությունը մասնավորապես Սյունիքի կարեւորագույն գոտու մասով լինի այսպես ասած ստեղծարար, նախաձեռնող քաղաքականության ռեժիմում:

Հիշենք Թեհրանից դեռեւս տարիներ շարունակ պարբերաբար հնչող խոսակցությունները Պարսից Ծոց-Սեւ ծով հաղորդուղու մասին: Ինչ եք կարծում, օրինակ իրանյան իշխանությունը մոռանու՞մ է, թե ինչ քաղաքական կուրս ունի Վրաստանը, որ այդ հաղորդուղու մի օղակն է: Իհարկե չի մոռանում: Եվ այդ դեպքում, դիտենք Իրանի դիրքը եւ կպատկերացնենք, թե որքան կարեւոր «միջանցք» կարող է դառնալ Պարսից ծոց-Սեւ ծովը Իրանի ռազմավարական հեռանկարների պատկերում:

Բայց մենք վարժված չենք մտածել Իրան-Արեւմուտք փոխհարաբերության գործակցային հավանականության ուղղությամբ, մեզ վարժեցրել են մտածել, որ Իրանն ու Արեւմուտքը մշտապես լինելու են թշնամի կամ առնվազն հակադիր բեվեռներում: Այլապես մենք կարող ենք դուրս գալ մեզ պարտադրված զուտ «պաշտպանական մտածողության» ռեժիմից:

Facebook.com

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *