13.5 C
Yerevan

Սա Կարող է Լինել Թուրքիա­յի Դեմ Յուրօ­րի­նակ «Առկախված Պատժա­մի­ջոց»

.…«հարստացրել են Միացյալ Նահանգնե­րը, բայց չեն մոռա­ցել իրենց ողբերգա­կան պատմությունը»

Հակոբ Բադալյան

«Տասնամյակնե­րի ընթացքում հայ ներգաղթյալներն ամե­նա­տարբեր ուղի­նե­րով հարստացրել են Միացյալ Նահանգնե­րը, բայց նրանք երբեք չեն մոռա­ցել իրենց ողբերգա­կան պատմությունը, որը մեր ափեր էր բերել նրանց նախնի­նե­րից շատե­րին։ Մենք հարգում ենք նրանց պատմությունը։ Մենք տեսնում ենք նրանց ցավը։ Մենք հաստա­տում ենք պատմությունը»։ Այս հատվածն ԱՄՆ նախա­գահ Ջո Բայդե­նի 24-յան ուղերձի ուշագրավ հատվածնե­րից մեկն է:

Նա խոսում է այն մասին, որ Ցեղասպա­նությունից փրկված նեգաղթյալնե­րը մասնակցություն են ունե­ցել ԱՄՆ հարստացման գործում: Մարդիկ, որոնց իրենք ունեզրկվել են իրենց հայրե­նի­քում ու հայրե­նազրկվել, մասնակցել են ԱՄՆ հարստացմա­նը: Պատահակա՞ն է «հարստության» թեմա­յի շոշա­փումը: Կարծում եմ՝ ոչ: Թերեւս այստեղ է նաեւ հետեւյալ ԲԱՅՑ‑ի բանա­լին՝ «հարստացրել են Միացյալ Նահանգնե­րը, բայց չեն մոռա­ցել իրենց ողբերգա­կան պատմությունը»:

Հարստացրել են, իրենք էլ բնա­կա­նա­բար հարստա­ցել են, ԲԱՅՑ՝ «չեն մոռա­ցել» Ցեղասպա­նության հետեւանքով կորցրած հարստությունը: «ԱՄՆ հաստա­տում է այդ պատմությունը», ասված է Բայդե­նի ուղերձում:

Տողա­տա­կում ակնա­ռու է ակնարկը հատուցման պահանջի իրա­վունքի մասին: Իհարկե սա չի նշա­նա­կե­լու հատուցում վաղը, վաղը չէ մյուս օրը: Սա նշա­նա­կե­լու է բարդ ու երկա­րա­տեւ գործընթաց, որը պետք կլի­նի թե ԱՄՆ-ին, թե Հայաստա­նին: Սա կարող է լինել Թուրքիա­յի դեմ յուրօ­րի­նակ «առկախված պատժա­մի­ջոց»: Հարցն այն է, թե մենք, այսինքն հայությունը, որքան հմուտ եւ քաղա­քա­կա­նա­պես գրա­գետ կկա­րո­ղա­նանք օգտա­գործել այդ իրա­վունքը:

Facebook.com

Առնչվող Հոդվածներ