26.1 C
Yerevan

Արդա­րության ու Համե­րաշխության Սպա­սումով (Մաս 2)

…Բայց մենք պիտի հասկա­նանք, որ քվեա­թերթի­կի վրա նշում անե­լուց հետո, մենք որպես հասա­րա­կություն պիտի մշտա­պես, ընտրվա­ծի բկին չոքենք հոգեա­ռի նման ու ստի­պենք, որ նա կատա­րի իր պարտա­կա­նություններն, այլա­պես դուրս կշպրտենք ու նոր մեկին կբե­րեն:

Արա­յիկ Մկրտումյան

Բայց մենք զարմա­նա­լիո­րեն չենք ուզում դա հասկա­նալ: Մենք կարծում ենք, թե միայն քվեա­թերթի­կի վրա նշում անե­լով մենք վերջացնում ենք մեր բաժին աշխա­տանքը: Ու հետո սկսում ենք բողո­քել, որ վարչա­պե­տը սափրված չի, դատա­վո­րը կաշա­ռա­կեր է, պատգա­մա­վո­րը բութ է, խորո­վա­ծը՝ մշտա­պես կիսա­հում է, ֆուտբոլն էլ էլի պարտվել ենք:

Խնդիրն այն է, որ մենք հասա­րա­կա­կան ու քաղա­քա­ցիա­կան պարտա­կա­նություն չենք ուզում ստանձնել: Մենք սովոր ենք, որ ընտրված թեկնա­ծուն սկսի այլանդա­կություն անել ու մենք մի քանի տարի հետո նոր սկսենք կիսա­ձայն հայհո­յել ու փնթփնթալ:

Բայց մենք պիտի հասկա­նանք, որ քվեա­թերթի­կի վրա նշում անե­լուց հետո, մենք որպես հասա­րա­կություն պիտի մշտա­պես, այսպես ասած, ընտրվա­ծի բկին չոքենք հոգեա­ռի նման ու ստի­պենք, որ նա կատա­րի իր պարտա­կա­նություններն, այլա­պես դուրս կշպրտենք ու նոր մեկին կբե­րենք: Իսկ մենք դա չենք անում, մենք միայն գրի­չով մի պստլիկ նշում ու կարծում ենք, թե հենց այդքա­նով էլ ավարտված է մեր քաղա­քա­ցիա­կան պարտքը պետության հանդեպ:

Ի վերջո ո՞վ է պատգա­մա­վո­րը, վարչա­պե­տը, նախա­գա­հը, կամ նախա­րա­րը: Ըստ էության նրանք մարդիկ են, որոնց ժողո­վուրդը վարձել, ընտրել, նշա­նա­կել է համա­պա­տասխան գործն անե­լու համար: Ժողո­վուրդն է նրանց քվե, մանդատ, իրա­վունք ու լիա­զո­րություն տվել ու ժողո­վուրդն էլ պիտի հսկի, որ իր աշխա­տո­ղը հանկարծ չփորձի շփո­թել իրե­րի տեղն ու դերը ու հասկա­նա, որ ժողո­վուրդն իրեն վարձել է աշխա­տե­լու համար ու եթե նա լավ չաշխա­տեց, ապա գործա­տուն իրեն միանգա­մից դուրս կշպրտի այդ ամբիո­նից:

Ազգա­յին Ժողով: Ինչ հրա­շա­լի է հնչում չէ: Ազգա­յին ժողով, ազգի ժողով, այսինքն մի վայր ուր հավաքված են Ազգա­յին Ժողովն անե­լու: Հավաքված են ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ, այսինքն մարդիկ, որոնց ժողո­վուրդն է ուղարկել իր պատգա­մը, կամքը հայտնե­լու ու այն իրա­կա­նացնե­լու: Եվ ժողովրդի ծառա-պատգա­մա­վորնե­րը Ազգա­յին Ժողո­վում ազգի պատգամն ու կամքն են իրա­կա­նացնում: Գեղե­ցիկ է հնչում չէ՞: Ու հեքիա­թա­յին, մինչդեռ այդպես էլ պիտի լիներ: Իսկ ի՞նչ է կատարվել ու կատարվում: Այսքան տարի պատգա­մա­վոր ու նախա­գահ-վարչա­պե­տե­րից ի՞նչ ծառա: Նրանք իրենց պահել են տիրա­կալ-ֆեո­դալնե­րի նման ու սուր բանեցրել հենց այն նույն ժողովրդի գլխին ում քվեով եկել էին աշխա­տե­լու հենց այդ նույն ժողովրդի համար: Ու դա մասամբ նաև այն պատճա­ռով, որ հասա­րա­կությունն իր քվեն վաճա­ռել ու նվի­րել է, տեր չի կագնել, չի պահանջել, չի հսկել ու ժողովրդի ծառա­նե­րի փոխա­րեն ստա­ցել է ձրիա­կեր ամբարտա­վաննե­րի մի ողջ կույտ, որոնք իրենց այնպես էին պահում, ինչպես Ալեքսանդր 1‑ին ցարի կալվա­ծա­տե­րե­րը ճորտ գյուղա­ցի­նե­րի նկատմամբ:

Մեկ անգամ չէ, որ նշել եմ‘ մեր հասա­րա­կությւնը քաղա­քա­կա­նա­պես ընդհանրա­պես կայա­ցած չէ: Այո, այո, դա հենց այդպես է: Ցարի, սուլթա­նի ու շահի օրոք հայը հնա­րա­վո­րություն չի ունե­ցել քաղա­քա­կա­նությամբ զբաղվե­լու, կոմունիստնե­րի օրոք էլ՝ արգելվել է:  Հիմա էլ մի կերպ փորձում ենք իրա­վա­կան պետության նմա­նա­կումներ անել, ընդ որում ոչ այնքան հաջող:

ՀՀ առաջնորդնե­րը այդ ամե­նի հետև­անքն են: Նրանք ընտրվել են մերժե­լու սկզբունքով: Այսինքն ես ընտրում եմ Քոչարյա­նին, որովհետև մերժում եմ Փաշինյա­նին կամ հակա­ռա­կը: Մենք պարզա­պես չենք կարո­ղա­նում ընտրել «հանունի» ոչ թե «ընդդե­մի»: Իսկ քանի դեռ այդպես է, ճարպիկ կարիե­րիստնե­րը մշտա­պես շահարկե­լու են ամեն ինչ, ժողովրդին հիմա­րացնեն, հետո էլ կաշի­նե­րը քերթեն՝ ըստ օրենքնե­րի:

Մինչդեռ ընտրության սկզբունքը նշա­նա­կում է, որ մարդիկ հավա­քա­կան կերպով ընտրում են կառա­վա­րիչնե­րի, ադմի­նիստրա­տորնե­րի, որ նրանք կառա­վա­րեն, ղեկա­վա­րեն, ոչ թե տիրա­պե­տեն ու սեփա­կա­նացնեն:

Բնա­կան է, որ այս վիճա­կում շատե­րը չեն դիմա­նում գայթակղությանն ու մեկ էլ տեսնում ես ինչ որ անհայտ ու անա­նուն պատգա­մա­վոր այնպես է հոխորտում, որ կարծես ժողո­վուրդն իրեն պարտք է:

Ու այս պայմաննե­րոմ ավե­լի է խորա­նում արդա­րության ու հավա­սա­րության սկզբունքը: Այլևս չկա հավա­սա­րություն, իսկ արդա­րությունը դառնում է մեծա­գույն շահարկման թեմա: Մեկը հենց մեր արդա­րա­դա­տա­կան համա­կարգը, որն այսօր կոնկրետ պայքա­րի մեջ է մտած իշխա­նության հետ: Իշխա­նությունը ձերբա­կա­լում է, դատա­վորնե­րը ազատ են արձա­կում: Այ սա է մեր պետության իրա­կան դեմքը, երբ ժողովրդին ծառա­յե­լու համար այնտեղ հայտնվածնե­րը զբաղված են իրենց խմբա­յին հարցե­րը լուծե­լով:

Ինչո՞ւ եմ անընդհատ շեշտում, որ խորհրդա­յին ժամա­նա­կաշրջա­նը էակա­նո­րեն է վնա­սել մեր ինքնա­գի­տակցությա­նը: Որովհետև հենց այդ ժամա­նակ մեզ զրկե­ցին մտա­ծե­լու ու ընտրե­լու իրա­վունքից: Ի՞նչ էր ԽՍՀՄ‑ը: Կերեք ու մի մտա­ծեք սկզբունքով պետություն: Հիմա, երբ ավագ սերունդը կարո­տով հիշում է խորհրդա­յին ժամա­նակնե­րը, նա բոլշև­իկյան գաղա­փա­րա­խո­սությունը չի կարո­տում, ոչ էլ գիտա­կան կոմունիզմն ու մարքսիզմ-լենի­նիզմի բարդա­գույն ճոռո­մա­բա­նությունը: Նա կարո­տում է էժան հավի միսը, մատչե­լի հագուստը, լիքը սառնա­րա­նը, աշխա­տե­լու հնա­րա­վո­րությունը, բարե­կա­մի ու հարա­զա­տի առաջ սևե­րես չմնա­լու տարի­նե­րը: Նա կարո­տում է ՔԱՂՑԱԾ ՉՄՆԱԼՈՒ տարի­ներն ու վերջ: Այդքա­նով էլ ավարտվում է խորհրդա­յին դրախտը: Բայց ԽՍՀՄ-ում էլ կային պատգա­մա­վորներ ու խորհրդա­րաններ: Այսպես կոչված գրպա­նի խորհրդա­րաններ՝ գերա­գույն խորհուրդ կոչված անի­մաստ ու անկամ մի մարմին, որը եղած-չեղած մի հաշիվ էր: Խորհրդա­յին տարի­նե­րին ինչ ընտրություն, ինչ բան: Մարդիկ ոչ գիտեին դա ինչ է, ոչ էլ ինչ որ բան էին ի վիճա­կի ընտրե­լու: Ու հանկարծ 1991թ. նրանց ասա­ցին՝ վե՛րջ երջա­նիկ անգի­տությանն ու ստա­մոքսին զոռ տալուն, հիմա ուղեղն աշխա­տեցնե­լու ու հայրե­նիք կայացնե­լու ժամա­նակն է: Բայց այնպես ստացվեց, որ ընտրե­լու իրա­վունքից տասնամյակնե­րով զրկված ժողո­վուրդն այդպես էլ չհասկա­ցավ ընտրության իրա­կան արժե­քը, իսկ մի խումբ մարդիկ, որ ընտրվե­ցին, սկսե­ցին զոռ տալ ստա­մոքսին ու գրպաննե­րին, իսկ ժողո­վուրդը մնա­ցած խաբված ու քաղցած:

Երբ ասում են դեմոկրա­տիա կամ դեմոկրա­տա­կան ընտրություն պիտի կարո­ղա­նան նաև հասկա­նալ այդ ամե­նի իրա­կան արժե­քը: Դեմոկրա­տիան ծառի վրա­յից տերև չի, որ երբ ուզես ինչքան ուզես քաղես: Դեմոկրա­տիան հոգե­բա­նություն, ապրե­լու սկզբունք ու հոգե­վի­ճակ է, որ պիտի երկա՜ր տարի­ներ դաստիա­րա­կես ու ձևա­վո­րես: Դե պատկե­րացրեք, որ Սիա­մանթո կարդա­լու համար աքսո­րում էին, Ստա­լի­նին շատ չգո­վե­լու համար՝ սպա­նում ու իրենցից հետո կաշա­ռա­կե­րության ասպա­րե­զում նոր բարձուքներ նվա­ճած պետությունը քանդվում է ու ուզում են, որ դրա­նից երեք տարի հետո այդ ժողո­վուրդը դեմոկրա­տա­կան ընտրություններ կատա­րի:  Իսկ Փաշինյա­նի թավիշն իրոք որ ավե­լորդ էր: Եթե լինեի նրա կողմնա­կի­ցը, կասեի, որ Փաշինյա­նը բարի մարդ է, որ չի ուզում բռնությամբ հարց լուծի, որ…..մի խոսքվ մի գեղե­ցիկ հեքիաթ կպատմեի բարի վարչա­պե­տի ու չար նախա­րարնե­րի մասին: Եթե լինեի Քոչարյա­նի կողմնա­կի­ցը, ապա մի հերո­սա­պա­տում կպատմեի 2‑րդ նախա­գա­հի աստվա­ծաշնչյան կամքի ու ներկա­յիս թուլա­մորթի մասին: Իսկ ժողո­վուրդը թող քաղցած մնա, Արցախն էլ կիսված: Դա ոչ ոք չի վերա­բերվում: Իսկ գիտե՞ք, թե ինչու: Որովհետև Քոչարյա­նին ընտրե­ցին ընդդեմ Լևո­նի, իսկ Փաշինյա­նին՝ ընդդեմ Սերժի: Ահա նրանց ունե­ցած ողջ կապի­տա­լը: Դե մնա­ցածն էլ արդեն պարզ է, թագա­վոր բարի է, խորհրդա­կաններն են չար:

Երևի վենե­տիկյան հանձնա­ժո­ղովնե­րի պարոններն ու նրանց տեղա­կան ներկա­յա­ցուցիչներն իրոք չեն հասկա­նում հասա­րա­կա­կան հոգե­բա­նության ողջ ողբերգությունը: Դրա համար էլ Հայաստա­նում եղավ այն ինչ եղավ: Ու լինե­լու է այն ինչ կլի­նի: Բայց միայն այն տարբե­րությամբ, որ եթե 1996 կամ 2008 թ. մենք բավա­կա­նա­չափ գրա­գետ չէինք ինչ որ բան ընտրե­լու ու մերժե­լու համար, ապա մենք հունի­սի 20-ին ունենք այդ հնա­րա­վո­րությունը: Մենք ունենք ԸՏՐԵԼՈՒ հնա­րա­վո­րություն, ընտրել ինչ որ բան, ինչ որ գաղա­փար: Ու այդ ընտրությամբ իսկ հրա­ժարվել ամեն ինչից որ փտած է ու նեխած: մենք ունենք հնա­րա­վո­րություն ձևա­վո­րե­լու նոր Հայաստան ուր կյանքը կլի­նի արդա­րության ու հավա­սա­րության սկզբունքով:

Հունի­սի 20‑ը ոչ միայն արտա­հերթ խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րի օրն է, այլև մեր հասա­րա­կա­կան մակարդա­կի ու քաղա­քա­ցիա­կան պատասխա­նատվության քննության:

Ողջ լերուք:  

Առնչվող Հոդվածներ