ԱՌՈՂՋ ՈՒԺԵՐԻ ԱՌՈՂՋ ԴԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ
Սիրելի՛ հայրենակիցներ,
ստեղծված պայթյունավտանգ և ճգնաժամային իրադրության պայմաններում «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունն անընդունելի է համարում ներքաղաքական դիվիդենդներ շահելու փորձերը, խուճապի և ապատեղեկատվության տարածումը և կոչ է անում պահպանել հանրային համերաշխություն։ Իսկ իշխանություններից պահանջում ենք հանդես չգալ իրարամերժ պաշտոնական հաղորդագրություններով և տրամադրել իրավիճակի մասին բացառապես օբյեկտիվ տեղեկատվություն։
Խնդիրը դիվանագիտական ճանապարհով չլուծվելու պարագայում հայտնում ենք մեր պատրաստակամությունը լինել առաջնագծում և կանգնել մեր բանակի կողքին։
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն, Դավիթ Սանասարյան
Առաջին տպավորությամբ ադրբեջանական սադրանքի էությունն այս է. «եթե ուզում եք հանգիստ ընտրություններ անցկացնել, դեպի Նախիջևան ճանապարհը տվեք Սյունիքով»:
Հայաստանը, ինչպես ցանկացած այլ նորմալ պետություն, պարտավո’ր է կուլ չգնալ շանտաժին։ Պետության տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունը պետք է հանդիպի ասիմետրիկ կոշտ պատասխանի. այլընտրանքը ճակատագրական հետևանքներ կունենա։
«Քաղաքացու Որոշում» կուսակցություն, Սուրեն Սահակյան