14.8 C
Yerevan

Քի Վեսթյան Միջանցքը

Քի Վեսթը կարգա­վորման ամե­րիկյան տարբե­րակն էր, որը փաստո­րեն նախա­տե­սում էր «Մեղրու միջանցք»:

Հակոբ Բադալյան

Լավրովն ու Բլինկե­նը քննարկել են հայ-ադրբե­ջա­նա­կան հարցը: Հետաքրքիր է, որ ամե­րիկյան կողմը հայտնել է այդ մասին, ռուսա­կա­նը՝ ոչ: Բայց սա չեմ կարծում, թե առանցքա­յին է: Ըստ իս, այս թեմա­յով ռուս-ամե­րիկյան շփումնե­րում ուշադրության է արժա­նի մի բան, որ տեղի է ունե­ցել Քի Վեսթում:

Քի Վեսթը կարգա­վորման ամե­րիկյան տարբե­րակն էր, որը փաստո­րեն նախա­տե­սում էր «Մեղրու միջանցք»: Դա խոստո­վա­նել է Ռոբերտ Քոչարյանն ինքը՝ 2020 թվա­կա­նի պատե­րազմից մեկ-երկու ամիս առաջ: Ըստ երկրորդ նախա­գա­հի, խոսքը «սուվե­րեն ճանա­պարհի» մասին էր: Այսինքն ենթադրվում է, որ Նախի­ջեւա­նից Ադրբե­ջան կառուցվում էր ճանա­պարհ, որի հանդեպ իրա­վունքը պատկա­նում էր Ադրբե­ջա­նին: Ավե­լի մանրա­մասներ հայտնի չեն, գուցե Ռոբերտ Քոչարյա­նը մի օր հրա­պա­րա­կի ավե­լի մանրա­մասներ, կամ արժե, որ հրա­պա­րա­կի:

Քի Վեսթից առաջ ամե­րիկյան կողմը հայտա­րա­րեց, որ, եթե լինի Քոչարյան-Հեյդար Ալիեւ սկզբունքա­յին պայմա­նա­վորվա­ծություն, ապա նրանց կընդունի նաեւ նախա­գահ Բուշը: Բանակցությունից հետո նախա­գահ Բուշը Վաշինգտո­նում ընդունեց երկուսին էլ՝ առանձին-առանձին: Դա նշա­նա­կում էր, որ սկզբունքա­յին պայմա­նա­վորվա­ծությունը եղել է: Ինչպես հայտնի է, հետո Ալիեւը հրա­ժարվեց այդ պայմա­նա­վորվա­ծությունից, ինչը «մարսե­լը» նրա համար հեշտացրեց առողջության հետա­գա վատթա­րա­ցումն ու իշխա­նությունը նախ դե ֆակտո, հետո նաեւ դե յուրե Իլհա­մին փոխանցե­լը:

Կասկած չկա, որ Քի Վեսթի պայմա­նա­վորվա­ծությունը այդ մեխա­նիզմով տապա­լել է Ռուսաստա­նը, այլա­պես հայր ու ՄԳԻ­ՄՈ-ավարտ որդի Ալիեւներն ով էին, այն էլ 2000–2001 թվա­կա­նին, որ ԱՄՆ հվա­նու ներքո ձեռք բերած համա­ձայնություն տապա­լեին: Ինչպես որ մեղմ ասած միա­միտ է պնդումը, թե Վազգեն Սարգսյա­նը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյա­նը տապա­լե­ցին 1998‑ի կարգա­վո­րումը:

Այդպի­սով, վերա­դառնա­լով Քի Վեսթ եւ հետա­գա գործընթաց, այսօր Սյունի­քի շուրջ առկա իրո­ղություննե­րի համա­տեքստում հետաքրքիր է դառնում հենց դա՝ ինչ նախա­պատմություն կարող են քննարկել ԱՄՆ ու Ռուսաստա­նը, կապված «միջանցքի» հետ, այն դեպքում, երբ այժմ կարծես թե այդ հարցն օրա­կարգում է արդեն ռուսա­կան հովա­նու ներքո գործընթա­ցի շրջա­նա­կում:

Առնչվող Հոդվածներ