26.5 C
Yerevan

CNN‑ը՝ Ընդդե՞մ, Թե՞ Հանուն Իլհամ Ալիեւի

Տեղե­կություն է տարածվել, որ Իրա­նի դեմ պատե­րազմը շարունա­կե­լու հարցում ԱՄՆ նախա­գահ Դոնալդ Թրամփի եւ Իսրա­յե­լի վարչա­պետ Բենիա­մին Նաթանյա­հուի միջեւ տարա­ձայնություննե­րը սրվել են։

Վահրամ Աթա­նեսյան

Իսրա­յե­լը գաղտնի կերպով Ադրբե­ջա­նում տեղա­կա­յել է էլի­տար ռազմա­կան եւ հետա­խուզա­կան ստո­րա­բա­ժա­նումներ, որպեսզի հեշտացնի Իրա­նի դեմ գործո­ղություննե­րը: Այս մասին տեղե­կությունը հայտնել է CNN‑ը՝ հղում անե­լով խնդրին ծանոթ չորս աղբյուրնե­րի: Աղբյուրնե­րից երկուսը հայտնել են, որ իսրա­յե­լա­կան ուժե­րը գործել են Ադրբե­ջա­նի հարա­վում՝ Իրա­նի հյուսի­սա­յին սահմա­նի մոտ գտնվող մի քանի վայրե­րում: Այդ կայաննե­րը տեղա­կայվել են Թավրի­զից մոտ 96 կմ․ հեռա­վո­րության վրա, որտեղ Իսրա­յե­լը հարվա­ծել է պատե­րազմի ժամա­նակ:

Ըստ երկու այլ աղբյուրնե­րի՝ հատուկ հրա­մա­նա­տա­րա­կան ստո­րա­բա­ժա­նումնե­րը նույնպես տեղա­կայվել են այդ տարածքում եւ իրա­կա­նացրել հետա­խուզա­կան տվյալնե­րի հավա­քագրման առա­քե­լություններ եւ անօ­դա­չունե­րի թռիչքա­յին գործո­ղություններ:

Ըստ աղբյուրնե­րից մեկի՝ Ադրբե­ջա­նում սկսված խոշոր գործո­ղություննե­րից մեկը Իսլա­մա­կան հեղա­փո­խության պահա­պաննե­րի կորպուսի հետա­խուզա­կան ղեկա­վար Ռահման Մոգադդա­մի սպա­նությունն էր մարտի 4‑ին: Մեկ օր անց անօ­դա­չունե­րը հարձակվել են Նախի­ջեւա­նի օդա­նա­վա­կա­յա­նի վրա եւ վնա­սել տերմի­նա­լի շենքն ու վիրա­վո­րել մի քանի մարդու: Նախա­գահ Իլհամ Ալիեւը մեղադրել է Իրա­նին եւ դա անվա­նել «տգեղ, վախկոտ եւ անա­մոթ ահա­բեկչա­կան գործո­ղություն»: Իրա­նը հերքել է այն պնդումնե­րը, թե անօ­դա­չուներն իրենց կողմից են խոցվել: Իրա­նը հերքել է իր տարածքից Նախի­ջեւա­նի օդա­նա­վա­կա­յա­նը դրո­նա­յին հարձակման ենթարկե­լու տեղե­կությունը։

Ադրբե­ջա­նի արտա­քին գործե­րի նախա­րա­րությունը հերքել է CNN‑ի հրա­պա­րա­կած հոդվա­ծում հնչած պնդումնե­րը: «Որեւէ երրորդ պետության դեմ Ադրբե­ջա­նի տարածքը ռազմա­կան գործո­ղություննե­րի, հետա­խուզա­կան գործո­ղություննե­րի կամ թշնա­մա­կան այլ նպա­տակնե­րով օգտա­գործե­լու մասին պնդումնե­րի հիմք չկա: Մեր երկի­րը երբեք նման գործունեություն թույլ չի տվել եւ թույլ չի տա»,- ասվում է ԱԳՆ հայտա­րա­րության մեջ։ 

Իրա­նի դեմ պատե­րազմում Ադրբե­ջա­նը տարածքը, ռազմա­կան օդա­նա­վա­կա­յաննե­րը եւ այլ ենթա­կա­ռուցվածքնե­րը Իսրա­յե­լի կողմից օգտա­գործվե­լու մասին տեղե­կություննե­րը տարբեր լրատվա­մի­ջոցնե­րում շրջա­նառվել են դեռեւս անցյալ տարի։ Պաշտո­նա­կան Բաքուն այդ լուրե­րը մշտա­պես հերքել է։ CNN‑ի «բացա­հայտումը», սակայն ուշագրավ է մի քանի առումով։ Նախ, խոսքը հեղի­նա­կա­վոր լրատվա­մի­ջո­ցի մասին է, որի տեղե­կություննե­րը հաճախ հաստատվում են։ Երկրորդ, տեղե­կություն է տարածվել, որ Իրա­նի դեմ պատե­րազմը շարունա­կե­լու հարցում ԱՄՆ նախա­գահ Դոնալդ Թրամփի եւ Իսրա­յե­լի վարչա­պետ Բենիա­մին Նաթանյա­հուի միջեւ տարա­ձայնություննե­րը սրվել են։ Երրորդ, Իրա­նում ներքա­ղա­քա­կան անկա­յունություն է եւ պարզ չէ, թե ի՞նչ դեր ունի այսպես կոչված՝ «ադրբե­ջա­նա­կան գործո­նը»։

Այդուհանդերձ, Միացյալ Նահանգնե­րը Իրա­նի հետ «գործարքի» դեռեւս չի հասել, կարգա­վորման հեռանկա­րը շարունա­կում է մշուշոտ մնալ։ CNN‑ի «գաղտնա­զերծումնե­րը», հնա­րա­վոր է, ակնարկ են, որ «ըստ անհրա­ժեշտության Ադրբե­ջա­նը կարող է օգտա­կար լինել նաեւ Միացյալ Նահանգնե­րին», եթե, իհարկե, բացա­ռենք, որ Վաշինգտո­նը Բաքու-Թեհրան հնա­րա­վոր համա­գործակցությունից «անհանգստա­ցած են»։

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ