14 C
Yerevan

Այդպես Էլ Չհասկա­ցանք

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Այո, Հովհաննիսյա­նի նշած աշխարհընկալման ձևա­փո­խումը մեզ հասցրեց այն վիճա­կին, որ մենք ոչ միայն Արցա­խը կորցրինք, այլ նաև այսօր հազար ու մի արդա­րա­ցումնե­րով պատրաստվում ենք Տիգրա­նա­շե­նը կորցնե­լու, հանձնե­լու։

Մենք այդպես էլ ոչինչ չհասկա­ցանք: «Իսկ ի՞նչ»,-  կհարցնի սովո­րա­կան քաղա­քա­ցին:

«Ի՞նչ, ի՞նչը չհասկա­ցանք»,- կգո­ռա նա, ով արդեն ձանձրա­ցել է անվերջ տապա­լումնե­րից, մշտա­կան անկա­յունությունից, միշտ կրկնվող սխալնե­րից. դժվա­րությունից, այս ողջ սարսափնե­րից: Ի՞նչ չհասկա­ցանք: Այո, դա ամե­նա­բարդ հարցե­րից է: Մենք անընդհատ ինչ որ խորի­մաստ դեմքով ու բարդ ընկա­լե­լի նախա­դա­սությամբ փորձում ենք դիմա­ցի­նին ինչ որ «ճշմարտություններ» կերցնել ու նրան համո­զել, որ «այսինչ պարա­գում ձևա­վորված այնինչը նպաստեց, որ.….»  ու  ոչ մի հստակ պատասխան:

Այս օրե­րին, երբ հիմա­րությունն ու սրի­կա­յությունը քայլում են կողք կողքի ու շատ դժվար է ոսկին տարբե­րել ժանգից, տեղին է հիշել ակա­նա­վոր դաշնակցա­կան Վահան Հովհաննիսյա­նի 2013 թ. գրած «Ազա­տութեան ճանա­պարհնե­րի վախեցնող բացա­կա­յությունը» հոդվա­ծը:

Վահան Հովհաննիսյանն իր այս հոդվա­ծում շատ դիպուկ է նշում այն ողջ անհե­թե­թությունը, որում գտնվել ենք, գտնվում ենք ու շարունա­կում ենք գտնվել: Ու կարդա­լով այդ հոդվա­ծը՝ հասկա­նում ես, որ իրոք շատ բան կար հասկա­նա­լու, շատ-շատ բան, որ ո՛չ հասկա­ցանք, ո՛չ ընդունե­ցինք: Ու եղավ այն, ինչ եղավ:

Վահան Հովհաննիսյա­նի հոդվածն ուղղա­կի հոդված չէր, այլ ախտո­րո­շում մեր իրա­կա­նության, տողեր, որոնք ոչ հասկա­ցան, ոչ էլ ընդունե­ցին: Այնպես ինչպես հայ մտա­վո­րա­կաննե­րից շատե­րը, Վահան Հովհաննիսյա­նը ևս սարսա­փով հասկա­ցավ, թե ինչի մեջ ենք գտնվում և ուր է այդ ամե­նը տանե­լու: Րաֆֆին զգուշացրեց, մենք չլսե­ցինք, Քաջազնունին զգուշացրեց, մենք չլսե­ցինք, Վահա­նը զգուշացրեց, մենք չլսեցինք…այնպես ինչպես միշտ:

Տասնյակ անգամներ մենք կարդա­ցել ենք եկող վտանգնե­րի մասին, համա­ձայնվել, որ մի օր այս ամե­նը վտանգ է հասունացնե­լու ու…ոչինչ չենք արել: Չէ, այսինքն ինչ որ բաներ արել ենք՝ խաբել ենք, քծնել ենք, կուլ ենք տվել վիրա­վո­րանքներ, գողա­ցել ենք ու մեզ սուրբ ձևացրել, ժողովրդին թալա­նել ենք հանուն ժողովրդի: Չենք մոռա­ցել անընդհատ խոսել վեհ գաղա­փա­րի մասին ու միա­ժա­մա­նակ ոտնա­տակ ենք տվել ամեն գաղա­փար, մի ձեռքով եկե­ղե­ցում վառել են մոմեր, մյուսով՝ աշխարհ ենք քանդել:  Մի խոսքով  ներսից մեր աչքն ենք հանել, դրսից՝ ուրի­շի:

Սկսվեց արցախյան շարժումը,  պատե­րազմը, հաղթանակը․․․․ո՞ւր կորավ այդ ամե­նը; Ինչպե՞ս մենք հասանք այն օրին, որ մի պահ ազգո­վի կանգնած կռվում էինք Արցա­խի համար, հաղթա­նա­կից հետո մտավ «հայ-ղարա­բաղցի» վեճը, միա­ժա­մա­նակ սկսվեց նաև «լոռե­ցի-շիրակցի-սյունիքցի» կռի­վը, իսկ Երև­ա­նում էլ թաղերն էին իրար դեմ ելել։

Հաղթա­նա­կը չվա­յե­լած, մենք սկսե­ցինք մեր պարտությունը հյուսել։ Իսկ ի՞նչ կաներ  Վահան Հովհաննիսյա­նը, եթե տեսներ այն ինչ կատարվում է այսօր։ Նա արդեն տեսնում էր, հայը այնքան էլ չի ապրում «բանիվն Աստուծոյ» և հատկա­պես 90-ականնե­րին որդեգրել է միայն «հացիվ կեցցե» սկզբունքը։

Ու սարսա­փե­լին այն է, որ Վահան Հովհաննիսյանն ինքը շատ պարզ տեսնում էր, թե ինչի մեջ ենք հայտնվել ու ուր ենք գնում։ Նա իր հոդվա­ծում դառնո­րեն նշում է

«Ես չեմ պատրաստվում գրել մարդկա­յին արժա­նա­պատվությունը նվաստացնող մեր կենցա­ղի, սոցիա­լա­կան, տնտե­սա­կան ու բնա­պահպա­նա­կան ճնշող խնդիրնե­րի, ամե­նա­կուլ կոռուպցիա­յի, իշխա­նա­կան վերնա­խա­վի զգա­լի մասի մասնա­գի­տա­կան լիա­կա­տար անկա­րո­ղության կամ հանցա­գործության մասին, թեև հիա­նա­լի գիտակցում եմ, որ մեր հասա­րա­կության մեջ, դրա­նից բացի, ուրիշ ոչինչ չի հետաքրքրում»։

Բնա­կան է, որ շատե­րին ուրիշ ոչինչ չէր հետաքրքրում։ Անտա­նե­լի էր տեսնել, որ իրեն արցախյան ազա­տա­մարտիկ հռչա­կած շատե­րը ամե­նա­տարրա­կան հարգանք չունեն պետության, հայրե­նի­քի ու ժոզովրդի նկատմամբ ու պատրաստ են նրա հետ հարա­բերվել միայն այն ժամա­նակ, երբ իրենք մեծա­միտ-գոռոզ-ներո­ղա­միտ տոնով նրան կբա­ցատրեն ճիշտն ու սխա­լը։

Այո, Հովհաննիսյա­նի նշած աշխարհընկալման ձևա­փո­խումը մեզ հասցրեց այն վիճա­կին, որ մենք ոչ միայն Արցա­խը կորցրինք, այլև այսօր հազար ու մի  արդա­րա­ցումնե­րով պատրաստվում ենք Տիգրա­նա­շե­նը կորցնե­լու, հանձնե­լու։ Կարև­որ չէ, թե որ հոդվա­ծով, որ գյուղը կկորցնենք։ Կարև­որն այն է, որ կորցնում ենք ու շարունա­կում ենք կորցնել։

Երբ ԱԱԾ‑ն հերթա­կան հրա­պա­րա­կումն է անում, որ բացա­հայտվել է նախկին կամ ներկա բարձրաստի­ճան կամ ցածրաստի­ճան պաշտոնյա, ով մեր հայրե­նի­քի մի մասը վաճա­ռել է թշնա­մուն մի քանի հազար դոլա­րով ու մենք դառնա­ցած գլուխներս ենք օրո­րում, որ ինչպե՞ս կարող է մարդը նման բան անել։ Դա էլ հո թեթև կաշառք վերցնել կամ մի թեթև օրենք խախտել չէ, դա էլ հո ձայն վաճա­ռել չէ։

Մենք դա ասում ենք ու չենք էլ ուզում հասկա­նալ, որ այդ դավա­ճաննե­րից շատե­րը իրենց շուրջը նայել ու տեսել են, որ Աստվա­ծաշնչում գրված «Մարդ ոչ միայն հացիվ կեցցե, այլև բանիվն Աստուծոյ» տողե­րը վերածվել են «Ոչ թե բանիվն Աստուծոյ, այլ հենց ու միայն հացիվ կեցցե» և սկսել են հաց փնտրել ու չխորշել ոչ մի այլանդա­կությունից։ Այդ դավա­ճաննե­րը նայել են ու տեսել են, որ կարե­լի է աղբը թափել հենց փողո­ցում, որի համար զինվոր է զոհվում, որ ինչքան շատ փող ունե­նա­նաս, այնքան շատ կարող ես օրենք խախտել, որ կարե­լի է ձայնն ու պատասխա­նատվությունը վաճա­ռել, որ կարե­լի է գաղա­փա­րը ծալել դնել մի կողմ ու միայն մայի­սի 9‑ին հեռա­կա հայհո­յել թուրքե­րին, ուրա­խա­նալ Սևրի քարտե­զի վրա, երթալ տեսնել զիմ Կիլիկիա(ընթացքում նաև Անթա­լիա­յում լավ արև­ա­հարվել ու հաջորդ տարի ուղիղ գնալ Թուրքիա հանգստա­նա­լու)։ Իսկ դա դավա­ճա­նություն չէ՜ր, չէէէ, դա ուղղա­կի հանգիստ էր։ Այսքան ժամա­նակ տեսե՞լ եք, որ իսրա­յելցին գնա Պաղեստի­նում փող ծախսի։

Մենք այդպես էլ չհասկա­ցանք ո՛չ իրա­կա­նությունը, ոչ էլ դրա մասին զգուշացնողնե­րին։

Վահան Հովհաննիսյա­նը ի վերջո նաև այն մարդն էր, ով ԱԺ ամբիո­նից ելույթ ունե­նա­լուց ևս նշում էր այդ ամե­նի մասին։ Նա հենց ինքն էր իր հանրա­պե­տա­կան գործընկերնե­րին հիշեցնում, թե ով ով է։ Հետաքրքիր է, թե ինչ կասեր Վահան Հովհաննիսյա­նը հիմա՝ տեսնե­լով 2021թ․ ՀՅԴ-ին։ Ի վերջո խոսքը միայն ՀՅԴ մասին չէ, այլ ողջ պետության, հասա­րա­կության, անհատնե­րի։

Բոլոր բոլո­րի մասին։ Բայց միթե մենք կարող ենք տասնյակ հազար մարդկանց դավա­ճան կոչել գումա­րով քվեարկե­լու համար։ Իհարկե ոչ։ Որովհետև չեն կարող միա­ժա­մա­նակ մի քանի տասնյակ հազար մարդ միանգա­մից դավա­ճան լինել։ Բայց եթե նրանք մարդիկ էին, ովքեր ծայրա­հե­ղությունից դրդված գնա­ցին նման քայլի, ապա ովքեր էին օգտվում այդ վիճա­կից։

Թերևս Վահան Հովհաննիսյա­նը չէր զարմա­նա տեսնե­լով այսօրվա Հայաստա­նը։ Նա դեռ այն ժամա­նակ շատ լավ տեսնում էր ինչ, որտեղ, երբ։ Գուցե միայն չպատկե­րացներ այս ողջ սարսա­փի մասշտաբնե­րը։ Մնա­ցած ամեն ինչը նա տեսնում էր ու հասկա­նում։

Բայց չնա­յած այդ ամե­նին, ոչ մի գաղա­փար չպաշտպանվեց, ոչինչ չփոխվեց։ Մնա­ցին միայն երգերն ու դրոշնե­րը ու նրանք, ովքեր տասնյակ տարի­ներ առաջ իրենց վրա էին վերցրել երկրի ու հասա­րակ մարդու հանդեպ պատասխա­նատվությունը, նրան հասցրին այն օրին, որ մարդիկ ՀՀԿ-ին դեմ գնա­լով ընտրե­ցին Նիկո­լին ու հիմա էլ գուցե Նիկո­լին դեմ գնա­լու համար ընտրեն ՀՀկ-ին։

Ու ի՞նչ անել այդ դեպքում։ Նոր հոդված գրել կատարվող սարսա­փի մասին ու սպա­սել նոր ողբերգության, թե գոնե մի անգամ հայե­լու առաջ ինքնա­խոստո­վանվել, որ մենք այդպես էլ ոչինչ չհասկա­ցանք։

Ու հիմա, երբ համա­տա­րած մեղադրանքներ են դավա­ճա­նության մասին, ընդ որում ամե­նա­բարձր մեղադրանքնե­րով ու չկա մի մարդ, ում չեն հայհո­յի, չկա մեկը ու խոսքե­րին հավա­տան, գուցե արժե մտո­վի վերա­դառնալ այն «ոսկե­դար», երբ մենք բոլորս մեզնից ինքնա­գոհ փոքրիկ սրի­կա­յություններ էինք անում, ապա հիացմունքով ասում, որ «ճիշտ է ասում ընկեր Վահա­նը» ու միևնույն ժամա­նակ մատներս մատնե­րին չէին տալիս, որ այդ ճիշտը վերածվի իրա­կա­նության։

Ու մինչդեռ Վահան Հովհաննիսյանն ու իր նմաննե­րը մեզ զգուշացնում էին, մենք այդպես էլ ոչինչ չհասկա­ցանք։

Առնչվող Հոդվածներ