16.2 C
Yerevan

Քարո­զարշավն Իր Բոլոր Երանգնե­րով

Քարո­զարշավ ասվա­ծը գտնվում է խայտա­ռակ ցածր մակարդա­կի վրա՝ բոլոր առումնե­րով․ գաղա­փա­րա­կա­նից սկսած մինչև քաղա­քա­կան ու քաղա­քակրթա­կան:

Արա­յիկ Մկրտումյան

Այն ինչ կոչվում է նախընտրա­կան քարո­զարշավ, շատ հեռու է այն ամե­նից, ինչ կատարվում է հիմա Հայաստա­նում: Սա ոչ թե քարո­զարշավ է, ֆաշիստա­կան-ռևանշիստա­կան մի վենդե­տա, ատե­լության մրցա­վազք, կատա­ղի մի պայքար, որտեղ մեկը մյուսին չի զիջում՝ սպառնա­լիքնե­րի, հայհո­յանքնե­րի ու գռեհկա­բա­նության առումով:

Նախընտրա­կան քարո­զարշավ ասվա­ծը, որ ենթադրում է նախընտրա­կան ծրագրե­րի ներկա­յա­ցում, քննարկում, հարցե­րի պատասխա­նում և այլն, այսինքն գործո­ղություննե­րի մի համա­լիր, որի հիմա վրա քաղա­քա­ցին պետք է ընտրություն կատա­րի, վերածվել է մի զզվե­լի ու ցածրա­մա­կարդակ հարայ-հրո­ցի, որտեղ հաղթում է նա, ով ավե­լի բարձր է ճչում: Ասես Սպարտա­յի խորհրդա­րա­նը լինի:

Իհարկե ես հասկա­նում եմ, որ իրադրությունը սովո­րա­կան չէ, որ սա հերթա­կան ընտրությունը չէ, որ սա արտա­կարգ իրա­վի­ճակ է, բայց կնե­րեք, իսկ այդ ե՞րբ է Հայաստա­նում ինչ որ բան սովո­րա­կան համարվել, նորմալ ընթա­ցել: Երբե՛ք: 1991թ. սկսած Հայաստա­նում քաղա­քա­կան պայքա­րը միշտ էլ ընթա­ցել է կեղտոտ ձևով, բայց այն ինչ կատարվում է հիմա, գերա­զանցում է բոլոր սպա­սե­լիքնե­րը: Մնում է միայն քաղա­քա­ցիա­կան պատե­րազմ սկսվի: Իսկ դա այնքան էլ անհա­վա­նա­կան չէ՝ հաշվի առնե­լով ներկա­յիս ուժե­րի մարտա­կան տրա­մադրվա­ծությունն ու անզի­ջում կերպա­րը: Ու բոլո­րը գոռում են, որ հաղթե­լու են։ Հաղթե­լու են, բայց ո՞ւմ՝ ժողովրդին, թե պետությա­նը:

Խոսքն իհարկե գնում է առա­վե­լա­պես երեք չորս ուժի մասին: Մյուսներն առա­վե­լա­պես պայքա­րե­լու են ԱԺ անցո­ղիկ շեմը հաղթա­հա­րե­լու համար և այդքան էլ ագրե­սիվ չեն, այսինքն չեն սպառնում միմյանց գլուխ թռցնել: Մյուս ուժերն իրենց բավա­կան հանդարտ են պահում և աշխա­տում են գոնե 5–7 տոկոս ձայն հավա­քել ու վերջ, իսկ ահա հիմնա­կան ուժե­րը քիչ է մնում արդեն հարձակվեն իրար վրա: Նախկին նախա­գա­հը ներկա­յիս վարչա­պե­տին 24 ժամ է տալիս, այլա­պես խոստա­նում է գլուխը թռցնել, ներկա­յիս վարչա­պե­տը սպառնում է «շինել» մյուսնե­րին, մեկ այլ թեկնա­ծու՝ «մինչև քոքը մաշցնել»: Սա ձեզ դո՞ւր է գալիս: Սա քաղաքակա՞ն պայքար է, թե բանդա­նե­րի կռիվ:

Կարե­լի է իհարկե անընդմեջ բողո­քել այս խայտա­ռա­կությունից, բայց ուզում եմ ընդգծել մի քանի հստակ խնդիրներ, որոնք արդեն ռեալ վտանգ են պարունա­կում իրենց մեջ ու ավե­լի վատն են, քան պարզա­պես հայհո­յա­խա­ռը սպառնա­լիքնե­րը:

Քաղա­քա­կան ֆաշիզմ

Նախ այն, որ հիմնա­կան ուժե­րի առաջնորդներ են հանրա­պե­տության նախկին նախա­գահնե­րը, ԱԱԾ նախկին պետը, բարձրաստի­ճան զինվո­րա­կաննե­րը, ՀՀ ներկա­յիս վարչա­պե­տը: Եվ բոլո­րը քրտնամխած հայհո­յում ու սպառնում են իրար: Նախ զարմա­նում ես նման ցածր մակարդա­կի վրա ու մտա­ծում՝ ընդհանրա­պես գնա՞լ ընտրություննե­րի թե ոչ, որովհետև չգի­տես, թե ինչպես ընտրել այն ուժե­րի մեջ, որոնք բացա­հայտ ֆիզի­կա­կան հաշվե­հարդա­րի սպառնա­լիքներ են տեղում իրար վրա:

Բայց դա այսբերգի  ծայրն է միայն:

Քանի դեռ առա­ջին դեմքերն առաժմ միմյանց հետ խոսում են հարբած խոզա­րածնե­րի նման (ամե­նայն հարգանքով խոզա­րածնե­րի հանդեպ, բայց բոլորս էլ հասկա­նում ենք, որ եթե հարբած վիճա­կում խոզա­րածնե­րը կարող են իրար հայհո­յել, ապա իբրև թե սթափ քաղա­քա­կան առաջնորդներն ընդհանրա­պես իրա­վունք չունեն իրենց նման կերպ պահե­լու), ապա նրանց համա­կիրներն արդեն բացա­հայտ ագրե­սի­վությամբ մեկը մյուսին հիշեցնում են, որ մնաց այսքան օր ու որ «հեսա նայեք ձեզ ինչ ենք անե­լու»: Արդեն գնա­լով հաճա­խա­կի են դառնում ծեծկռտուքներն ու քաշքշուկնե­րը, և իրոք վտանգ կա, որ իրար կմորթեն մութ անկյուննե­րում: Ու սա արդեն կատակ չէ: Ես չգի­տեմ, թե քաղ.ուժերի առաջնորդներն իրո՞ք հասկա­նում են, թե ինչ օյին են խաղում հասա­րա­կության գլխին, թե ոչ: Շատե­րը վախե­նում են իրենց կարծի­քը հայտնել, որովհետև կարող է աշխա­տանքից ազատվեն, ծեծվեն, էլ չեմ ասում հայհո­յանքնե­րի մասին:

Հասա­րակ մարդիկ իրենց անտա­նե­լի են պահում: Միմյանց ծաղրում ու հայհո­յում են, ոչ միայն քաղա­քա­կան հայացքնե­րի, այլև արտա­քին տեսքի, ձայնի, տոնայնության, հագուստի համար: Արտա­քին տեսքի ցանկա­ցած թերություն դառնում է ծաղրուծա­նա­կի առարկա: Հասա­րակ մարդիկ միմյանց թիրա­խա­վո­րում են սոցիա­լա­կան տեսանկյունից: Աղքա­տիկ հագուստ, ծուռ ատամներ, մեծ քիթ(ներողություն եմ խնդրում բոլո­րից, բայց սրտի ցավով եմ նշում, որ ՀՀ հասա­րա­կությունն այս պահին անցնում է բոլոր սահմաննե­րը), ամե­նը ծաղրի է ենթարկվում:

Հասկանո՞ւմ եք: Մարդկանց հայհո­յում են արտա­քին տեսքի համար, հագուստի համար: Արվում են նսե­մա­ցուցիչ արտա­հայտություններ, վիրա­վո­րանքներ անձնա­կան անթույլատրե­լի մակարդա­կի, կատարվում են վրդո­վե­ցուցիչ ու նվաստա­ցուցիչ համե­մա­տություններ զոմբի­նե­րի և այլ հրեշնե­րի ու արա­րածնե­րի հետ: Մարդիկ անցնում են բոլոր սահմաննե­րը, բոլոր կարմիր գծե­րը: Այլևս չկան սկզբունքներ, որ չեն խախտվել, չկան կանոններ, որ պահված լինեն, հիմա անկա­նոն քաոս է: Այսօր քարո­զարշա­վը մի բան է, որի ընթացքում խախտվում են մարդու բոլոր իրա­վունքնե­րը: Հինգ հազա­րամյա քաղա­քա­կիրթ ազգն այսօր իրեն պահում է փողո­ցա­յին խուլի­գա­նի նման: Ես մեծա­ցել եմ այնպի­սի դաստիա­րա­կությամբ, որ մարդու իրա­վունքն ու քաղա­քա­կիրթ պահվածքը եղել են կարև­որ, իսկ այսօր տեսնում եմ, որ անծա­նոթ մարդիկ կարող են ամե­նա­վերջին վիրա­վո­րանքնե­րը հասցնել մեկին, ով իրենց հետ համա­ձայն չէ ու դրա համար իսկա­կան ռասիստա­կան պահվածք ցուցա­բե­րել: Սա միջնա­դարն է, թե՞ հայ ազգի իրա­կան պատկե­րը:

Բոլոր նրանք, ովքեր խոսում են, թե գալիս են հայ ժողովրդին փրկե­լու, ավե­լի ձիգ են սեղմում նրա կոկորդին կապված պարա­նը: Սա պարզա­պես ֆաշիզմ է, անհանդուրժող, ծայրա­հեղ ու ֆանա­տիկ, կույր ատե­լությամբ լցված և արժեքնե­րը ոտնա­կոխ անող ֆաշիզմ: Եթե հիտլե­րա­կաննե­րը պաշտում էին գերմա­նա­կան ազգն ու արհա­մա­րում, ատում մյուսնե­րին, ապա հայ քաղա­քա­կան ուժե­րը ատում են մյուս ուժե­րին ոչ պակաս, քան նացիո­նա­լիստը՝ հրեա­յին: Ընդ որում հայ քաղա­քա­կան ուժե­րը զբաղված են ազգն ու ժողովրդին պառակտե­լով, պետությունը թուլացնե­լով:

Քաղ.ուժերի առաջնորդներն անմի­ջա­կան պատասխա­նա­տու են այս քաղա­քա­կան ֆաշիզմի համար, քանի որ իրենք են տաքացնում թեման և խրա­խուսում իրենց կողմնա­կիցնե­րին: Արդյո՞ք հասկա­նում են նրանք իրենց արա­ծի ողջ սարսա­փը: Հասա­րա­կությա­նը մասնա­տել և միմյանց դեմ տրա­մադրելն ամե­նազզվե­լի ու վտանգա­վոր երև­ույթնե­րից է, որ հնա­րա­վոր է պատկե­րացնել և վարչա­պե­տի ապա­գա թեկնա­ծունե­րը հենց դրա­նով էլ զբաղված են: Եթե նրանք հասկա­նում են իրենց արածնե­րի ողջ մակարդակն ապա զարհուրե­լի է, որ նման մարդիկ են հավակնում պետության ղեկա­վա­րի պաշտո­նին, իսկ եթե չեն  հասկա­նում՝ ապա էլի վախե­նա­լու է, որ ղեկա­վա­րի հավակնություններ են ներկա­յացնում մարդիկ, որոնք ի վիճա­կի չեն նույնիսկ հասկա­նա­լու սեփա­կան գործո­ղություննե­րը:

Եթե Աստված մի արասցե արյուն թափվեց, ապա սրա համար պատասխա­նա­տու են այս մի քանի գլխա­վոր կուսակցություննե­րի ու դաշինքնե­րի առաջնորդնե­րը: Ու ոչ թե այն կարև­որ կլի­նի, թե ըստ քրեա­կան օրենսգրքի ով և ինչ հոդվա­ծով կդատվի, այլ այն, որ եռա­ցող ատե­լությունն ի վերջո պայթե­լու է և ինչքան շատ կուտակվի, այնքան ավե­լի ծանր է լինե­լու հետև­անքը: Անկա­րե­լի է ժողովրդին զոհել հանուն ժողովրդի:

Քաղա­քա­կան թերհա­սություն

Սա իրոք մեծ խնդիր է Հայաստա­նի համար: Մշտա­պես խոսել ենք այն մասին, որ Հայաստա­նում այդպես էլ քաղա­քա­կան գործընթացներ չեն կատարվել ու տեղի ունե­ցածն ուղղա­կի անձե­րի պայքար է եղել: Եվ հիմա դա արտա­հայտված է շատ սուր կերպով: Այնպես ինչպես բազմիցս նշել ենք, որ մեր տասնամյակնե­րի հանցա­վոր անգործությունը մեծա­գույն աղետ է բերե­լու մեր գլխին և դա եղավ արցախյան երկրորդ պատե­րազմով ու իր բոլոր հետև­անքնե­րով, որ դեռ երկար ենք զգա­լու, այնպես էլ թե՛ մեր, թե՛ շատ ուրիշնե­րի կողմից բազմիցս նշվել է, որ Հայաստա­նում երբեք չդա­դա­րող քաղա­քա­կան ճգնա­ժամն ի վերջո պայթե­լու է:

2018թ. թավշյա հեղա­փո­խության ժամա­նակ շատե­րը միամտո­րեն կարծե­ցին, թե իրադրությունը շտկված է, լարվա­ծությունը՝ թոթափված, բայց դա ընդա­մե­նը մի խաբկանք էր: Թեր ու դեմ ուժե­րը ոչ միայն այդպես էլ չկա­րո­ղա­ցան որևէ ընդհա­նուր շահ գտնել, կամ ստեղծել մի գաղա­փա­րա­խո­սություն, նպա­տակ, որի շուրջը կհա­մախմբվեին, այլև ավե­լի մեծացրին երկպա­ռա­կությունն ու հիմա ընթա­նում է այդ քաղա­քա­կան պատե­րազմի հերթա­կան, տրա­մա­բա­նա­կան փուլը, որը կարող է հերթա­կան ջախջա­խիչ հարվա­ծը հասցնել Հայաստա­նի Հանրա­պե­տությա­նը:

Այս ամե­նի պատասխա­նատվությունն էլի կրում են վերո­հիշյալ ուժե­րը:

Կա ևս մեկ խնդիր:

Հետընտրա­կան քաոս

Անկախ ընտրություննե­րի արդյունքնե­րից, քաղա­քա­կան ուժերն ուղղա­կի պարտա­վոր են ընդունել հետև­անքնե­րը: Վտանգն այն է, որ պարտվո­ղը չի ընդունե­լու իր պարտությունը և ձգտե­լու է դա որևէ կերպ լրացնել փողո­ցում: Իսկ հաղթողն ընդհանրա­պես քաղա­քա­կան վենդե­տա­յի քարտ բլանշ է ստա­նա­լու, որը կարող է շատ տհաճ, եթե ոչ անդառնա­լի կորուստնե­րով հագե­ցած լինել: Թե՛ մեկ, թե՛ մյուս դեպքե­րում ամեն մեկը փորձե­լու է ամեն ինչ բարդել հակա­ռա­կորդի ուսե­րին, այնպես, ինչպես եղավ մարտի 1‑ին ու դրա­նից հետո: Պարզա­պես եթե մարտի 1‑ին զոհվեց տասը հոգի, այս անգամ ռեալ քաղա­քա­ցիա­կան պատե­րազմի վտանգ կա: Միակ մխի­թա­րությունն այն է, որ ժողո­վուրդը հավա­նա­բար չափից ավե­լի զզված է այս վիճա­կից, հոգնած ու մատնված է անտարբե­րության և կարող է պարզա­պես «հավես չանել» ու ինչքան էլ որ տխուր է, ավե­լի լավ է հույս կապել, որ մարդիկ թքած կունե­նան այդ ամե­նի վրա, քան թե հույս դնել քաղա­քա­կան ուժե­րի սթա­փության վրա:

Հասկանո՞ւմ եք, որ հայտնվել ենք մի այնպի­սի կեղտի մեջ, որ տասնամյակներն անզոր են լինե­լու դա մաքրել վրա­նե­րիցս:

Ինչևէ, քաղա­քա­կան ուժե­րը պիտի հաշտվեն ընտրության արդյունքնե­րի հետ: Եթե համա­ձայնվել են մասնակցնել ընտրություննե­րին, ապա պիտի ընդունեն նաև հետև­անքնե­րը: 

Ամփո­փե­լով պիտի նշեմ, որ այսօր քարո­զարշավ ասվա­ծը գտնվում է խայտա­ռակ ցածր մակարդա­կի վրա՝ բոլոր առումնե­րով: Գաղա­փա­րա­կա­նից սկսած մինչև քաղա­քա­կան ու քաղա­քակրթա­կան: Եվ տխուր է նաև այն, որ ամեն ինչից բացի, Հայաստա­նում քաղա­քա­կա­նությունն էլի գտնվում է նույն պարզունակ, միա­տարր ու միաբև­եռ գծի վրա: Արտա­քուստ կարե­լի է կարծել, թե Հայաստա­նում բազմաբև­եռ պայքար է, բայց եթե կուզեք, ապա այսօր ընդհա­նուր առմամբ գնում է Փաշինյան-Քոչարյան կռիվ, որոնց շուրջը հավաքված են կուսակցություններ, մարդիկ, ռեսուրս և այդ ամե­նը ներկա­յացվում է, որպես քաղա­քա­կա­նություն:

Մնում է միայն երա­զել, այն խաղա­ղության մասին, որը կունե­նանք, եթե ավե­լի քիչ եսա­սեր լինենք:

Առնչվող Հոդվածներ