24.5 C
Yerevan

Ի՞նչով է Զբաղված Եկե­ղե­ցին

Գաղտնիք չէ, որ հոգև­ո­րա­կաննե­րից շատե­րը դարե­րով իրենց անձնա­կան գործերն արել են պատսպարվե­լով եկե­ղե­ցու գաղա­փա­րա­խո­սության հետև­ում և իրենց հանդեպ քննա­դա­տությունը համա­րել հարձա­կում հավա­տի վրա։ Սա մի մեծ մանի­պուլյա­ցիա է, որից օգտվել ու շարունա­կում են օգտվել բազմա­թիվ հոգև­ո­րա­կաններ ողջ աշխարհում ու Հայաստա­նում ևս

Արա­յիկ Մկրտումյան

Ընդհանրա­պես եկե­ղե­ցու մասին շատ բան կարե­լի է ասել։ Անուրա­նա­լի է Հայ Առա­քե­լա­կան Եկե­ղե­ցու ներդրումը հայոց մշա­կույթի ու արվեստի մեջ։ Դարե­րով հայոց եկե­ղե­ցու երախտա­վորնե­րի կողմից կատա­րած հսկա­յա­կան աշխա­տանքը մեծ ազդե­ցություն է թողել հայ ժողովրդի վրա ընդհանրա­պես։ Տեղին է նշել, որ հենց եկե­ղե­ցին էր այն կառույցը, որ իր վրա վերցրեց ժողովրդի խնա­մա­կա­լությունը և նույնիսկ ձեռնարկեց Հայաստա­նի ազա­տագրությանն ուղղված բազմա­թիվ գործո­ղություններ։

Մեր թեման այսօր կոնկրետ վերա­բերվում է, ոչ թե եկե­ղե­ցու, հայ ժողովրդի կյանքում ունե­ցած դարա­վոր ներդրումնե­րին, մշա­կույթին ու գիտությա­նը, այլ այն կրա­վո­րա­կան կեցվածքին, որ նկա­տե­լի է վերջին տարի­նե­րին։

Նախա­պես ասեմ, որ խոսել ինչ որ բանի վատ հատվա­ծի մասին, չի նշա­նա­կում ամբողջո­վին մերժել կամ փնո­վել, այնպես, որ այն ինչի մասին մենք կխո­սենք այստեղ վերա­բերվում է առա­վե­լա­պես հոգև­ո­րա­կաննե­րի մի մասին, այլ ոչ թե Հայ Առա­քե­լա­կան Եկե­ղե­ցի ինստի­տուտին։

Ընդհանրա­պես եկե­ղե­ցու մասին խոսե­լը միշտ արվում է չափից ավե­լի զգուշո­րեն, քանի որ շատե­րը կարծում են, թե որևէ կաշա­ռա­կեր կամ փողա­մոլ հոգև­ո­րա­կա­նի քննա­դա­տե­լը նույնն է, թե մերժես հոգև­որ կառույցն ընդհանրա­պես, ինչը շատ մեծ մոլո­րություն է։

Ալեքսանդր Դյումա­յի «Կոմսուհի դը Մոնսո­րո» գրքում Հենրիխ 3‑րդ Վալուա արքան իր ընկե­րո­ջը՝ Շիկո­յին ասում է․ «Ասա Աստծո մասին ինչ ուզում ես, Աստված բարի է՝ կնե­րի, պատառ-պատառ արա իմ մեծությունը, բայց զգույշ եղիր եկե­ղե­ցու մասին խոսե­լիս»։ Սա բավա­կան խոսուն մի բան է։ Գաղտնիք չէ, որ հոգև­ո­րա­կաննե­րից շատե­րը դարե­րով իրենց անձնա­կան գործերն արել են պատսպարվե­լով եկե­ղե­ցու գաղա­փա­րա­խո­սության հետև­ում և իրենց հանդեպ քննա­դա­տությունը համա­րել հարձա­կում հավա­տի վրա։ Սա մի մեծ մանի­պուլյա­ցիա է, որից օգտվել ու շարունա­կում են օգտվել բազմա­թիվ հոգև­ո­րա­կաններ ողջ աշխարհում ու Հայաստա­նում ևս։

Հավա­տը, կրո­նը, եկե­ղե­ցին, հոգև­ո­րա­կա­նը տարբեր բաներ են։

Եկե­ղե­ցին կառույց է, որն ունի բազմա­թիվ հոգև­ո­րա­կաններ, որոնց մեջ հաճախ պատա­հում են նաև փողա­մոլներ ու վաճա­ռա­կաններ։

Եվ պետք չէ, կեղծա­վո­րություն անել ու հոգև­ո­րա­կա­նին քննա­դա­տե­լը համա­րել հարձա­կում եկե­ղե­ցու վրա։ Երբ կաշա­ռա­կեր դատա­վոր է հանդի­պում, ոչ ոք չի ասում, թե դատա­րաննե­րից պետք է հրա­ժարվել, կամ երբ հանցա­գործ պատգա­մա­վոր է լինում, ոչ ոք չի ասում, թե պետք է հրա­ժարվել պառլա­մենտից ընդհանրա­պես։ Նույնը և այստեղ է։

Մանա­վանդ այս օրե­րին, երբ քարո­զարշավ կոչված գզվրտոցն անցում է բոլոր չափ ու սահմաննե­րը, եկե­ղե­ցու կողմից խաղա­ղա­սի­րա­կան ոչ մի կոչ չի արվում։ Եկե­ղե­ցին հնա­ցել ու մնա­ցել է իր միջնա­դարյան տեքստե­րի մեջ։ Այն ժողովրդի հետ չի շփվում այնպես, ինչպես մի ժամա­նակ էր ու եթե շփվում է, ապա նրան վերև­ից նայե­լու համար։

Բազմիցս առիթ ենք ունե­ցել խոսե­լու, որ հանրա­պե­տությունում այս տարի­նե­րին տեղի ունե­ցող երկպա­ռա­կություննե­րի ժամա­նակ եկե­ղե­ցու կողմից ոչ մի հզոր միջո­ցա­ռում տեղի չի ունե­ցել, որ կանխվի եղբայրասպա­նության տանող դեպքե­րը կանխե­լու համար։ Վերջին անգամ կարող ենք հիշել միայն 2016թ․ երբ ՊՊԾ գնդի գրա­վումից հետո սկսված հուզումնե­րի ժամա­նակ մեկ երկու հոգև­ո­րա­կան էին հայտնվել ցուցա­րարնե­րի ու ոստի­կաննե­րի արանքում՝ խաղա­ղության կոչե­րով, բայց դրանք ոչ մի որո­շիչ դեր ու նշա­նա­կություն չունե­ցան։

Այն մարդիկ, որոնք կփորձեն ընդդի­մա­խո­սել, որ բազմա­թիվ հոգև­ո­րա­կաններ կան, որ սրբությամբ են տանում իրենց բեռը, որ խիզա­խությամբ են կռվել արցախյան առա­ջին ու երկրորդ պատե­րազմնե­րում, որ չեն խնա­յել իրենք իրենց և այլ բաներ, թող նորից կարդան առա­ջին տողե­րը և հասկա­նան անհա­տի ու երև­ույթի մասին տարբե­րություննե­րը։

Իհարկե կռվել են, իհարկե պիտի կռվեին։ Հոգև­ո­րա­կա­նը միայն նրա համար չէ, որ տնօրհնե­քի համար փող հավա­քի։ Իսկ այն, որ կռվել են, դա իրենց պարտքն է այնպես, ինչպես որ մեզնից ամեն մեկի։ Մենք պարտա­վոր ենք պայքա­րել մեր հայրե­նի­քի համար, որը՝ զենքով, որը՝ գրչով ու գիտությամբ, որը՝  արվեստով, որը՝ գումա­րով։ Ու պարտա­կա­նության կատա­րումը լավության տեղ վաճա­ռել պետք չէ։

Ես բավա­կան մեղմ եմ գրում, իսկ հայ մեծ քննա­դատ ու գրող Րաֆֆին իր հոդվածնե­րից մեկում նշում է, որ․ «մենք լավ եկե­ղե­ցի երբեք չենք ունե­ցած, մենք միայն անձնա­զոհ եկե­ղե­ցա­կաններ ենք ունե­ցել»։

Իսկ հիմա բավա­կան մտա­հո­գիչ է, որ հոգև­ո­րա­կաննե­րը սկսել են խառնվել քաղա­քա­կա­նությա­նը։ Նաև վտանգա­վոր է։

Իհարկե պետք չէ միամտություն խաղալ։ Հոգև­որ կառույցնե­րը միշտ էլ պայքա­րել են իշխա­նություն ունե­նա­լու համար և այդպես է ողջ աշխարհում։ Բայց մի՞թե Մայր Աթո­ռում կարծում են, որ ճիշտ է մասնակցել քաղա­քա­կա­նությա­նը։ Այն  դեպքում, երբ քաղա­քա­կա­նությունն ամե­նից բացի, նաև պառակտում է։ Մանա­վանդ այս օրե­րին։ Մենք ամեն օր տեսնում են ոչ թե առողջ քաղա­քա­կան պայքար, այլ ատե­լության մթնո­լորտի տարա­ծում։ Մի՞թե Մայր Աթո­ռին չի անհանգստացնում սա։

Օրի­նակ «Հայաստան» դաշինքի քարո­զարշավնե­րից մեկի ժամա­նակ կարե­լի է տեսնել հոգև­ո­րա­կա­նի, ով կանգնած աջակցում է քաղա­քա­կան այդ ուժին։ Քավ լիցի, ես նպա­տակ չունեմ ինչ որ քարոզչությամբ զբաղվե­լու։ Ես նույնը կասեի, եթե հոգև­ո­րա­կա­նը կանգնի Քաղա­քա­ցիա­կան Պայմա­նագրի կամ ցանկա­ցած այլ ուժի կողքին։

Հոգև­ո­րա­կա­նը պարտա­վոր է և պետք է կանգնի միայն քաղա­քա­ցու կողքին, ժողովրդի կողքին, պետության կողքին։ Հակա­ռակ դեպքում նա հոգև­ո­րա­կան չէ, այլ քաղա­քա­կան գործիչ։ Իսկ եկե­ղե­ցին քաղա­քա­կա­նության մեջ չպի­տի լինի։

Մենք մշտա­պես հավաստել ենք, որ բանա­կը և եկե­ղե­ցին չպի­տի խառնվեն քաղա­քա­կա­նությա­նը։ Դա իր հետև­ից կարող է կործա­նա­րար հետև­անքներ թողնել ողջ հասա­րա­կության վրա։ Հուսամ Մայր Աթո­ռում լավ են հասկա­նում  այդ ամե­նը։

Իհարկե բոլորս գիտենք, որ Մայր Աթո­ռի և իշխա­նության միջև բավա­կան լարված հարա­բե­րություններ են։ Հետո՞ ինչ։ Դա նշա­նա­կում է, որ քահա­նան պիտի թողնի քրիստո­նեա­կան ուսմունքն ու սկսի քաղա­քա­կան որև­ի­ցե գաղա­փա­րա­խո­սությամբ զբաղվել ու տարածե՞լ։

Սա ի՞նչ   է նշա­նա­կում։

Հատկա­պես այս օրե­րին, ես սպա­սում էի, որ մեր հոգև­ո­րա­կաննե­րը պիտի բոլո­րին կոչ անեն խաղա­ղության ու սթա­փության։ Դա է եկե­ղե­ցու գործը։ Նա պիտի միություն և սեր սերմա­նի, ոչ թե անտարբեր նայի, կամ նույնիսկ օգնի կողմե­րից որևէ մեկին։

Իհարկե այստեղ կարող են ասել, որ անհատ հոգև­ա­րա­կանն իր կամքով է արել նման բան և եկե­ղե­ցին պաշտո­նա­պես չի աջակցում որևէ քաղա­քա­կան ուժի։ Իսկ այդ դեպքում ինչո՞ւ մինչև հիմա այդ հոգև­ո­րա­կա­նը կամ հոգև­ո­րա­կաննե­րը կարգա­լույծ չեն արվել, կամ եկե­ղե­ցին հրա­պա­րա­կավ չի խոսել դրա մասին։

Ի վերջո ո՞րն է մեր եկե­ղե­ցու դերը։

Հույս ունեմ, որ Մայր Աթո­ռը շատ լավ հասկա­նում է այս իրադրության ողջ ողբերգությունը։ Հուսով եմ, որ Մայր Աթո­ռը կհետևի իր կոչմանն ու կձգտի սեր և խաղա­ղություն մտցնել Հայոց աշխարհում, այլա­պես հետև­անքներն անկա­խա­տե­սե­լի են լինե­լու։ Մեր դժբախտություննե­րից մեկն էլ այն է, որ ոչ ոք իր տեղում ու դերում չէ։ Ցավոք՝ եկե­ղե­ցին նույնպես։

Խաղա­ղություն մեզ բոլո­րիս.

Առնչվող Հոդվածներ