14 C
Yerevan

Հայ-ռուսա­կան Հարա­բե­րություններ. (Մաս Ա)

Հայ ժողո­վուրդն  ունի բարե­կամ ժողո­վուրդներ, օրի­նակ՝ հույնե­րը, ասո­րի­նե­րը, եզդի­նե­րը, ուդի­նե­րը և այլք: ՀՀ‑ն ունի դաշնա­կիցներ, գործընկերներ, բայց ոչ երբեք բարե­կամներ:

Արա­յիկ Մկրտումյան

Հայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րը մեր իրա­կա­նության ամե­նա­չարչրկված թեմա­նե­րից են և ոչ առանց պատճա­ռի։ Հատկա­պես 2020թ․ պատե­րազմը, դրան հաջորդող դիվա­նա­գի­տա­կան զարգա­ցումնե­րը, սահմա­նա­զատման հետ կապված խնդիրնե­րը նորից հարց բարձրացրին‘ արդյո՞ք ռուսնե­րը մեր բարե­կամն են, թե ոչ։ Առանց այն էլ 2018թ․  թավշյա հեղա­փո­խության բնո­րո­շումնե­րից մեկն էլ արևմտյան կողմնո­րոշմա­նը հարելն էր, որից հետո, մեր կարծի­քով նաև, վատա­ցան հայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րը։ Մի խոսքով բավա­կան ճմրթված թեմա է ու հիմա, երբ մարդիկ ուղիղ հարց են տալիս, թե․ «արդյո՞ք ռուսնե­րը մեր բարե­կամն են», մենք չենք կարո­ղա­նում մեկ ընդհա­նուր պատասխան տալ։

Հայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րը հասկա­նա­լու, գնա­հա­տե­լու համար նախ պետք է ծանո­թա­նանք այդ հարա­բե­րություննե­րի պատմությանն ու ընթացքին։ Դրա համար առա­ջարկում եմ մի փոքր պատմա­կան էքսկուրս՝  հայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րը հասկա­նա­լու համար։

Հայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րը սկսվել են շատ վաղուց՝ դեռևս 17-րդ դարից, երբ հայ վաճա­ռա­կաննե­րը, որոնք գնա­ցել էին Ռուսաստան առևտրա­կան բանակցություննե­րի, Ալեքսեյ Միխա­յի­լո­վիչ ցարին նվի­րե­ցին Ալմաստե գահը։ Հետա­գա­յում ևս հայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րը շարունակվե­ցին և ավե­լի մերձե­ցան, բայց պետք է հստակ տարբե­րա­կել հարա­բե­րություն ասվա­ծի տարբե­րություննե­րը։

Մինչև Հայաստա­նի առա­ջին հանրա­պե­տության ստեղծումը, հայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րը երբեք դիվա­նա­գի­տա­կան բնույթ չեն կրել, այսինքն դրանք չեն եղել այնպի­սի հարա­բե­րություններ, որոնք լինում են երկու պետություննե­րի միջև։ Միայն Հայաստա­նի առա­ջին հանրա­պե­տության ստեղծումից հետո հայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րը սկսե­ցին ավե­լի ու ավե­լի պաշտո­նա­կան բնույթ կրել։ Հայաստա­նի առա­ջին հանրա­պե­տությունը պաշտո­նա­կան հարա­բե­րություններ ուներ Վրանգե­լի, Դենի­կի­նի, Խորհրդա­յին Ռուսաստա­նի հետ։ Խորհրդա­յին Ռուսաստա­նի հետ հարա­բե­րություննե­րը խորա­ցան առա­վե­լա­պես 1920-ականնե­րին, և ըստ էության դադա­րեցվե­ցին 1920թ․ Հայաստա­նի խորհրդայնա­ցումից հետո։ Վերա­կանգնվե­ցին 1992թ․ ապրի­լի 3‑ին։ Հիմա հայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րը կրում են պաշտո­նա­կան դիվա­նա­գի­տա­կան բնույթ և ունեն դրանց հատուկ սկզբունքներ ու տրա­մա­բա­նություն։

Ինչո՞ւ ենք այսքան խորա­նում։ Շատ պարզ մի պատճա­ռով։ Մեր հասա­րա­կության մի մեծ մասը  նորմալ պատկե­րա­ցումներ չունի, թե ինչ է նշա­նա­կում պաշտո­նա­կան հարա­բե­րություններ և ըստ դրա՝  չգի­տի, թե ինչ սպա­սել այդ հարա­բե­րություննե­րից։

Մինչև դիվա­նա­գի­տա­կան հարա­բե­րություննե­րի հաստա­տումը, հայ-ռուսա­կան հարա­բե­րություններ ասվա­ծը սահմա­նա­փակվել է հայ վաճա­ռա­կաննե­րի ու զինվո­րա­կաննե­րի շփումով ռուսա­կան պետա­կան որո­շա­կի օղակնե­րի հետ։ Օրի­նակ Իսրա­յել Օրին, Մինաս վարդա­պետ Տիգրանյա­նը, Ախի­ջա­նեց Աղա­զար դի Խաչի­կը, Լազարյաննե­րը, Հովսեփ Արղության-Երկայնաբազուկ․․․ահա այս և այլ անհատներն էին ապա­հո­վում հայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րի հայկա­կան մասի ծանրությունը, իսկ մյուս կողմից ռուսա­կան պետությունն էր։ Եկեք հասկա­նանք՝

Մի կողմից հայ ժողովրդի ներկա­յա­ցուցիչնե­րը, մյուս կողմից ռուսա­կան պետության ներկա­յա­ցուցիչնե­րը։ Հասկանո՞ւմ եք տարբե­րություննե­րը։ Ժողո­վուրդ և պետություն։ Դրանք լրիվ տարբեր բաներ են։ Պետությունն ու ժողո­վուրդը չեն կարող իրար հետ որո­շա­կի հարա­բե­րություններ ունե­նալ։ Պետությունը կառա­վա­րող վարչա­կան մարմին է, իսկ ժողո­վուրդը՝ ոչ։ Այդ իսկ պատճա­ռով էլ պետության ու ժողովրդի պատկե­րո­ցումնե­րը միևնույն հարցի մասին կարող են լրիվ տարբեր լինել։  

Հայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րի այս ձևա­չա­փը պահպանվեց նաև Ռուսաստա­նի՝ Հարա­վա­յին Կովկաս ներխուժումից հետո։ Հարա­վա­յին Կովկաս մտավ ոչ թե ռուս ժողո­վուրդը, այլ ռուսա­կան պետությունը և նրա հետ փորձում էին հարա­բե­րություններ հաստա­տել ոչ թե հայոց պետության ներկա­յա­ցուցիչնե­րը, այլ ժողովրդի կամ էլ որո­շա­կի մարմիննե­րի ներկայցուցիչնե­րը, որոնք, հասկա­նա­լի է, չունեին պետության լիա­զո­րություններ, մասշտաբներ ու լրջություն։

Դարե­րով այդպես շարունակվեց մինչև վերո­հիշյալ դեպքե­րը Հայաստա­նի առա­ջին հանրա­պե­տության հետ կապված, ընդհատվեց Հայաստա­նի խորհրդայնա­ցումով և հայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րը կրկին դարձան պետության և ժողովրդի միջև հարա­բե­րություններ։ Ինչպես կայսրության ժամա­նակ ռուսա­կան ցարը չէր պատրաստվում բանակցել մի ժողովրդի հետ, որն իր հպա­տակն է, այնպես էլ ԽՍՀՄ ժամա­նակ ղեկա­վար օղակ, Մոսկվա­յում նստող Կենտկո­մի առա­ջին քարտուղա­րը չէր էլ մտա­ծում բանակցել Հայաստա­նի Կոմկուսի առա­ջին քարտուղա­րի հետ։ Մի պարզ պատճա­ռով՝ Հայաստա­նը նվաճված երկիր էր, հայ ժողո­վուրդը՝  նվաճված ժողո­վուրդ, իսկ հպա­տա­կի հետ չեն բանակցում, կարգադրում են և հրա­մա­յում։ Բանակցում են միայն ուժե­ղի ու հավա­սա­րի հետ։

Եվ այնպես ստացվեց, որ հայ-ռոսւա­կան հարա­բե­րություննե­րը դարե­րով ընթա­ցան անհատ-պետություն ձևա­չա­փով։ Անհատնե­րը հարա­բերվում էին պետության հետ։ Հարա­բե­րություննե­րը կառուցվում էին մի կողմից հայ ժողովրդի, մյուս կողմից ռուսա­կան պետության մեջ, այսինքն իրա­վա­հա­վա­սար չէին և լի էին խտրա­կա­նություննե­րով ու շատ հաճախ՝ անարդա­րություննե­րով։ Հարա­բե­րություններն ընթա­նում էին ուժե­ղի ու թույլի միջև, ինչքան էլ, որ տհաճ է դա ընդունե­լը։

Նախ մի նկա­տա­ռում։ Ռուսա­կան պետությունը, ինչպես էլ այն կոչվի՝ կայսրություն, հանրա­պե­տություն կամ դաշնություն, դա պետություն է, որն ունի իր շահե­րը և ամեն դեպքում պաշտպա­նե­լու է միայն իր շահե­րը, ինչպես և աշխարհի ցանկա­ցած այլ պետություն, եթե նույնիսկ հարկ լինի դրա համար մեկ ուրի­շին զոհել։

-Իսկ բարեկամությո՞ւնը,- կհարցնի ընթերցո­ղը։

Ահա այն սև խոռո­չը, որը երբեք չի լցվում, ահա այն մեխը, որի վրա մենք ցանկա­նում ենք կառուցել հայ-ռուսա­կան հարա­բե­րություններ ասվա­ծը։

Եթե ռուսնե­րը հայ-ռուսա­կան հարա­բե­րություններ ասե­լով հասկա­նում են ՀՀ-ՌԴ միջպե­տա­կան դիվա­նա­գի­տա­կան հարա­բե­րություններ, ապա հայե­րը՝ հայ և ռուս ժողովրդի դարա­վոր, մշա­կութա­յին բերա­կա­մություն։ Եթե ՀՀ-ՌԴ հարա­բե­րություննե­րը հիմնված են երկու պետություննե­րի փոխա­դարձ շահե­րի հիման վրա, ապա ժողո­վուրդնե­րի բարե­կա­մություն ասվա­ծը շատ անո­րոշ մի բան է, որտեղ դժվար է հստակ սահմա­նա­զա­տում անե­լը։

Նախ մի տհաճ հարց։ Եթե Ռուսաստա­նը  Հարա­վա­յին Կովկաս չմտներ, նվա­ճումներ չաներ, արդյո՞ք հայ և ռուս ժողո­վուրդնե­րի միջև բարե­կա­մություն կհաստատվեր։ Դժվար է ասել։ Համե­մա­տության համար ասեմ, որ օրի­նակ կա հայ և ֆրանսիա­ցի ժողո­վուրդնե­րի բարե­կա­մություն և կան Հայաստան-Ֆրանսիա միջպե­տա­կան հարա­բե­րություններ։ Հայ-ֆրանսիա­կան ժողովրդա­կան բարե­կա­մությունը հիմնված է առա­ջին համաշխարհա­յի­նից հետո Ֆրանսիա գաղթած և այնտեղ ինտեգրված հայ խմբե­րի տասնամյակնե­րիով ձևա­վորված հարա­բե­րություննե­րի, Շառլ Ազնա­վուրի և շատ այլ նմա­նօ­րի­նակ գործոննե­րի վրա, իսկ Հայաստան-Ֆրանսիա միջպե­տա­կան հարա­բե­րություննե­րի հիմքում ընկած են չոր, ռացիո­նալ հարա­բե­րություններն ու այդտեղ արդեն Շառլ Ազնա­վուրը կամ ասենք հայկա­կան ու ֆրանսիա­կան քույր քաղաքներ լինելն առանձնա­պես ոչինչ չեն փոխում։ Ամեն դեպքում հայերն այսօր ֆրանսիա­ցի­նե­րի դեմքին չեն շպրտում այն, որ դուք չեկաք ու մեր հետ չկռվե­ցիք թուրքե­րի դեմ, իսկ այ ռուսնե­րի պարա­գա­յում հայե­րը բավա­կան վրդո­ված են ռուսա­կան պահվածքից։ Մենք անընդհատ խոսում ենք այն մասին, որ ռուսնե­րը մեզ ծախե­ցին, խաբե­ցին, քաշե­ցին, չպաշտպա­նե­ցին և այլն, և այլն, և այլն։ Եվ, որպես հիմնա­վո­րում, ասում ենք‘ Հայաստա­նում կանգնած է ռուսա­կան ռազմա­բա­զա, բայց այդ զորքե­րը չկռվե­ցին Արցա­խում, ասում ենք, որ ադրբե­ջանցի­ներն ու թուրքե­րը թիկունք-թիկունքի տված մտադրված են ոչնչացնել մեզ, իսկ ռուսը մեզ չի օգնում, ավե­լին՝ թուրքե­րի հետ թաքուն դաշնակցում է և ‚որպես ապա­ցույց բերում ենք ամե­նաաղմկոտ 1921թ․ ռուս-թուրքա­կան հակա­հայկա­կան պայմա­նագրե­րը։

Եվ այսպես, նախ այն մասին, թե արդյո՞ք հայերն ու ռուսնե­րը բարե­կամ են, թե ոչ։

Տարօ­րի­նակ չթվա, բայց կարող են և բարե­կամ լինել։ Կարող են։ Հիմա ասեմ, թե ինչու դա առանձնա­պես մեծ նշա­նա­կություն չունի։ Ցարա­կան, այնուհետև խորհրդա­յին ժամա­նակնե­րում հայ և ռուս հասա­րակ մարդկանց շփումը հասավ մաքսի­մումի։ Այնքան, որ ժողովրդի որոշ խմբե­րի միջև իրոք, որ մշա­կութա­յին հարա­զա­տություն ստեղծվեց և հարա­բե­րություննե­րի պարզե­ցում։ Բայց հենց այդքա­նով էլ ավարտվում է հայ-ռուսա­կան բարե­կա­մությունն ու սկսվում  պետություննե­րի չոր ու հաշվենկատ հարա­բե­րություննե­րը, իսկ մենք դա չենք կարո­ղա­նում, չենք ուզում նկա­տել։ Բարե­կա­մը բարե­կամ է, ասում ենք մենք, ի՞նչ է նշա­նա­կում ժողո­վուրդնե­րը բարե­կամ են, իսկ պետություննե­րը՝ ոչ։  Մինչդեռ այդպես է։

Մի մեջբե­րում իմ նախկին հոդվածնե­րից մեկից․

 «Հայ ժողո­վուրդն  ունի բարե­կամ ժողո­վուրդներ, օրի­նակ՝ հույնե­րը, ասո­րի­նե­րը, եզդի­նե­րը, ուդի­նե­րը և այլք: ՀՀ‑ն ունի դաշնա­կիցներ, գործընկերներ, բայց ոչ երբեք բարե­կամներ: Եվ մենք հենց այդ ամե­նը պիտի պարզ հասկա­նանք, որքան էլ որ դա ցավոտ է: Ես բազմա­թիվ ռուս ընկերներ ունեմ, բայց պաշտո­նա­կան Ռուսաստանն իմ ընկերն ու բարե­կա­մը չէ, այլ իմ դաշնա­կիցն ու գործընկե­րը: Ռուս Վլա­դի­միր Պուտի­նը կարող լինել իմ ընկե­րը, իսկ նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նը՝ միայն դաշնա­կիցն ու գործընկե­րը: Ու մենք պիտի պարզ հասկա­նանք, թե ինչ պահանջել ժողովրդից, իսկ ինչ՝ կառա­վա­րությունից:

Ժողո­վուրդնե­րը կարող են բարե­կամ լինել, պետություննե­րը՝ ոչ: Ժողո­վուրդնե­րը կարող են թշնա­մի լինել, պետություննե­րը՝ ոչ: Պետությունը՝ սառը, հաշվարկող մեքե­նա է: Նա առաջնորդվում է տվյալ ժողովրդի շահով ու միայն»։

Եթե մենք այսքա­նից հետո էլ չհասկա­նանք, թե որոնք են բարե­կա­մի ու դաշնակցի տարբե­րություննե­րը, ապա ապա­գա­յում էլ շարունա­կե­լու ենք հուզա­կան սխալ հաշվարկներ անել ու նորից ու նորից կորցնել։

[շարունա­կե­լի]

Առնչվող Հոդվածներ