16.5 C
Yerevan

Մնում է Միայն Հուսալ.…

Եթե ժողո­վուրդը պատրաստ է ատե­լության մթնո­լորտը լեգի­տի­մացնել‘ չանսա­լով մնացյալ արժա­նի և գաղա­փա­րա­կան, թեկուզ և նորե­լուկ կուսակցություննե­րի խոսքին, ապա ավե­լի վատ ճակա­տա­գիր և ճգնա­ժա­մի արմա­տա­վո­րում չենք էլ կարող ակնկա­լել:

Անուշ Հովհաննիսյան

Բոլորս էլ գիտակցում ենք, որ առա­ջի­կա արտա­հերթ խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րը եզա­կի երև­ույթ են մեր պատմության մեջ, երբ ընտրությունիցդ արդեն իսկ կախված է երկրիդ ապա­գան: Երբ պետք է ընտրություն կատա­րես պետա­կա­նության կորստի կամ պետա­կա­նության զարթոնքի միջև: Ահա այն երկընտրանքը, որի առջև մեզ դնում են ապաշնորհ և «արժա­նի» ուժե­րը:

Ինձ համար, ինչպես մեր բնակչության զգա­լի մասի համար, ընտրությունը չի կայա­նում այդ երկու ուժե­րի միջև, ինձ համար պետա­կա­նության զարթոնքը չի պայմա­նա­վորվում մեկի կամ մյուսի հաղթա­նա­կով, իմ ընտրությունը վատի ու վատա­գույնի կամ վատա­գույնե­րի միջև չէ: Չես կարող երկու դեպքում էլ ընտրել պետա­կա­նության կորուստը,երկու դեպքում էլ կառա­վարման կարև­որ օղակնե­րը զիջե­լով մեկ այլ պետության, կրկին բռնել հպա­տա­կության ուղին:

Եթե ժողո­վուրդը պատրաստ է ատե­լության մթնո­լորտը լեգի­տի­մացնել‘ չանսա­լով մնացյալ արժա­նի և գաղա­փա­րա­կան, թեկուզ և նորե­լուկ կուսակցություննե­րի խոսքին, ապա ավե­լի վատ ճակա­տա­գիր և ճգնա­ժա­մի արմա­տա­վո­րում չենք էլ կարող ակնկա­լել:

Հետև­ե­լով քարո­զարշա­վին ու «առաջնորդնե­րի» ելույթնե­րին, ոչ ադեկվատ պահվածքին միմի­կա­նե­րին ու բեմից այն կողմ հնչող ծափա­հա­րություննե­րին‘ հասկա­նում ես, որ պետք չի մեղադրել և’ ուժե­րին և’ ժողովրդին: Պետք է գտնել պատճառնե­րը, պետք է հասկա­նալ ‘ ինչու է այս հասա­րա­կության զգա­լի մասը, որը որո­շիչ դեր կկա­տա­րի այս ընտրություննե­րում, միա­տարր մտա­ծո­ղությամբ բացա­ռության սկզբունքով առաջնորդվե­լով ընտրությունը կատա­րում նրանց միջև, ով մեջքին կանգնած մեկը ունի և այդ մեկն արդեն իսկ պետությանդ նկատմամբ հավակնություններ ունի:

Ցավում եմ, որ մնացյալ ուժե­րը, որոնք և’ անփորձ են, և’ փորձա­ռու, չկա­րո­ղա­ցան հայտա­րա­րի գալ և ձևա­վո­րել ճակատ: Վստահ եմ‘ իրենք էլ են գիտակցում դրա բացա­սա­կան կողմը, բայց արդեն ուշ է:

Մնում է հուսալ, որ այդ ուժե­րից գոնե երե­քը կհաղթա­հա­րեն շեմը և խորհրդա­րա­նում կգործեն տրա­մա­բանված և միա­նա­սա­կան, կզսպեն «հաղթողնե­րին», կհա­վա­սա­րակշռեն թեքված նժա­րը:

Իմ ձայնը այդ ուժե­րից մեկինն է, վստահ: Հուսամ շատե­րը կշարժվեն այս տրա­մա­բա­նությամբ:

Ովքեր հավա­տում են այն երկուսին և հավա­տա­ցած են նրանց‘ փրկիչ լինե­լու մեջ, ովքեր ‑մետե­րից ընտրե­լու են հայա­մե­տը և պետա­կա­նա­մե­տը, ուզում եմ չսխալվեն, սխալվո­ղը լինեմ ես և ինձ պես մտա­ծողնե­րը:

Առնչվող Հոդվածներ