20 C
Yerevan

Զսպվա­ծության Կոչ

Գլխա­վոր խնդիրնե­րը արտա­քին հարա­բե­րություննե­րում են: Պատե­րազմը Հայաստա­նի դեմ շարունակվում է՝ ռազմա­կան գործո­ղություններն են միայն ավարտվել:

Հրանտ Տէր-Աբրա­հա­մեան

Նախորդ օրը զսպվա­ծության կոչ արե­ցի ընտրություննե­րում ձախո­ղածնե­րին: Հիմա նույն կոչը՝ հաջո­ղա­ծե­րին: Զուսպ պահեք ձեզ, որովհետև՝

 1. Ժողո­վուրդը ձեզ ինդուլգենցիա չի տվել պարտության համար: Ժողո­վուրդն ընդա­մե­նը ինքն իրեն է պաշտպա­նել՝ իր ազա­տությունն ու իր անկա­խությունը: Բնազդով կասեք, ես կասեմ՝ առողջ կենցա­ղա­յին բանա­կա­նությամբ:

2. Ներքին ֆրոնտում հաղթա­նա­կը մեծ բան չէ, մանա­վանդ փչած փուչիկնե­րի նկատմամբ: Այն էլ՝ վերջնա­կան չի, քանի որ Քոչարյանն իր լավա­գույն երազնե­րում չէր պատկե­րացնի հայ ժողովրդի 20 տոկոս ձենն ունե­նալ՝ արդար ընտրություննե­րով: Եվ ներկա­յություն հաստա­տե­լով խորհդա­րա­նում, սպա­սե­լու են ձեր սայթա­քումնե­րին:

3. Երկրում շարունակվում է վերջին երեք տարվա երկիշխա­նությունը: Եթե այս անգամ էլ չհասկա­նաք, որ իշխա­նությունը ոչ ընտրություննե­րում հաղթա­նակն է, ոչ էլ միայն պաշտոննե­րը, այլ շատ ավե­լի լայն ազդե­ցության դաշտ, մինչև հաջորդ հերթա­կան ընտրություններ չեք ձգի:

4. Գլխա­վոր խնդիրնե­րը արտա­քին հարա­բե­րություննե­րում են: Պատե­րազմը Հայաստա­նի դեմ շարունակվում է՝ ռազմա­կան գործո­ղություններն են միայն ավարտվել: Պետք է կարո­ղա­նաք վերջա­պես երկի­րը պաշտպա­նեք, կանգնեցնեք շարունակվող նահանջը, ամրացնեք դիրքերն ու մտա­ծեք հետա­գա­յում հակա­գործո­ղություննե­րի մասին: Խաղա­ղության դարաշրջան, արժա­նա­պա­տիվ խաղա­ղություն և այլն՝ կոնֆե­տի պլպլան փաթեթներ են: Իրա­կա­նությունն առայժմ կռիվն է, ու դեռ չի երև­ում, թե ինչպես պետք է չլի­նի:

5. Դուք ունեք շատ կարճ, անտա­նե­լի կարճ ժամա­նակ՝ ապա­ցուցե­լու համար, որ այլևս նախկի­նը չեք: Որ հետև­ություններ եք արել նախկի­նից ու ունեք ռեալ ծրա­գիր, թե ինչպես այսօրվա­նից սկսել քայլ առ քայլ դուրս գալ ճգնա­ժա­մից: Ունեք ռեալ վերլուծություն իրա­վի­ճա­կի և դրա­նից բխող քայլեր: Երկրի ներսում պետք է վերա­նա երկիշխա­նությունը: Երկի­րը պետք է վերա­կանգնի իր ինքնա­պաշտպա­նա­կան համա­կարգը: Շատ արագ կերևա՝ ունե՞ք նման պլան, թե ոչ: Խոսքը ոչ թե տարի­նե­րի, այլ ամիսնե­րի ու նույնիսկ շաբաթնե­րի մասին է:

6. Եթե պարզվի ոչինչ չունեք, շատ արագ փոխվե­լու է իրա­վի­ճա­կը: 5 տարի չէ, 2 տարի չէ, մի տարում, կամ նույնիսկ մի քանի ամսում:

7. Էսօր առա­վոտ 6 անց կեսից՝ ամա­ռը շուտ է լուսա­նում պետք է գործը սկսած լիներ: Եթե չեք սկսել՝ վաղն առա­վոտ 6 անց կեսից: Այլա­բա­նա­կան եմ ասում, բայց նաև ուղիղ իմաստով՝ առավտ 9‑ից գործ սկսո­ղը ոչնչի չի հասնի: Խմել, ֆուտբոլ, աղջիկ՝ շաբա­թը մեկ միայն՝ սա արդեն կատա­կով, որ շատ չնեղվեք:

Facebook.com

Առնչվող Հոդվածներ