14.7 C
Yerevan

Մշա­կութա­յին Ինքնասպա­նություն

Նորանկախ Հայաստա­նում քանի՞ գեղարվեստա­կան ֆիլմ է նկա­րա­հանվել օրի­նակ ցեղասպա­նության մասին: Բոլո­րի կողմից սիրված «Մայրի­կը» նկա­րա­հա­նեց Անրի Վեռնո­յը՝ Ֆրանսիա­յում, «Խոստումը» նկա­րա­հանվեց Քըրք Քըրքորյա­նի ջանքե­րով, «Ձորի Միրոն» ու «Նահա­պե­տը» խորհրդա­յին արտադրանք են: Իսկ ո՞ւր է ՀՀ‑ն:

Արա­յիկ Մկրտումյան

Մի անգամ չէ, որ խոսել ենք թուրքա­կան անընդհատ աճող ու կլա­նող քաղա­քա­կա­նության մասին ու հերթա­կան անգամ թուրքե­րը այս մի քանի օրը բավա­կան լուրջ հաջո­ղության են հասել, այս անգամ ամե­րիկյան մայր ցամա­քում, ավե­լի կոնկրետ՝ ԱՄՆ, Telemundo հեռուստաա­լի­քում, ուր հուլի­սից արդեն կցուցադրվի թուրքա­կան «Քամի» կոչվող ֆիլմը:

Ոչ մի առանձնա­հա­տուկ բան, եթե իհարկե չգի­տես, թե խոսքն  ինչի մասին է: Telemundo‑ն նահանգնե­րում երկրորդ խոշոր իսպա­նա­լե­զու հեռուստաընկե­րությունն է: Telemundo‑ն հանդի­սա­նում է  NBC‑ի դուստր ձեռնարկությունը և ԱՄՆ-ում  զբա­ղեցնում է երրորդ հորի­զո­նա­կա­նը FOX-ից հետո:

Սերիալներ դիտող մարդիկ կհասկա­նան, թե խոսքն ինչի մասին է:

Հիմա գանք թուրքե­րին: Թուրքերն աշխարհում առա­ջար են իրենց սերիալնե­րով: Իհարկե առայժմ ԱՄՆ-ին չեն հասնի, բայց այս դեպքում՝ առայժմ: Թուրքա­կան սերիալներն աչքի են ընկնում իրենց բարձր որա­կով՝ թե տեխնի­կա­պես, թե՛ սցե­նա­րով, թե՛ դերա­սա­նա­կան խաղով: Ի դժբախտություն մեզ իհարկե: Թուրքե­րը վաղուց հրա­ժեշտ են տվել միա­գույն ու միա­տոն նկա­րա­հանմա­նը և սերիա­լա­յին աշխարհում հասել են մեծ հաջո­ղություննե­րի:  Այդ սերիալնե­րը միլիո­նա­վոր դիտումներ ունեն աշխարհում, մրցա­նակներ են ստա­նում: Թուրքա­կան սերիալնե­րը նաև հաճախ կրկնօ­րի­նակվում են, այսպես ասած՝ ադապտացվում: Մի ժամա­նակ նաև մեծ աղմուկ հանեց Շանթ հեռուստաընկե­րության «Անծա­նո­թը» սերիա­լը, որն ամբողջությամբ կրկնում էր թուրքա­կան «Էզել» սերիա­լը՝ ոչ միայն սցե­նա­րով, այլև սյուժե­տա­յին գծե­րով ու այլ մանրա­մասներնե­րով: Այդ մասին գրե­ցին մամուլում, օրի­նակ  media.am‑ը: Շանթ հեռուսա­տա­լի­քը պաշտո­նա­պես հերքեց թուրքա­կան սցե­նա­րի գնման մասին լուրե­րը և հայտա­րա­րեց, որ իրենք սերիա­լը գնել են շվե­դա­կան «Sparks Network»-ից, նկա­րա­հանվել է «Կոմս Մոնտե Քրիստո» վեպի վրա և նորմալ է, եթե նման լինի, քանի որ թուրքա­կա­նը ևս հավա­նա­բար նույն մոտիվնե­րով է նկա­րա­հանված, այսպես ասած՝ «բոլոր համընկնումնե­րը պատա­հա­կան են»: Ի դեպ շատ ուրիշնե­րը խոսել են, որ այդ սերիա­լը իրոք կրկնօ­րի­նակված է, բայց պաշտո­նա­պես ոչ մի տեղ չի հաստատվել: Ինչևէ, անցնենք առաջ:

Թուրքա­կան սերիալնե­րը դիտում ու տարա­ծում ունեն աշխարհի մոտ 150 երկրում և բացի մշա­կութա­յին ազդե­ցությունից համարվում են հաջող ֆինանսա­կան գործիքներ: Թուրքա­կան սերիալնե­րը Թուրքիա­յին բերում են տարե­կան 350 մլն ԱՄՆ դոլա­րից ավել եկա­մուտ: Ոչ պաշտո­նա­կան աղբյուրնե­րով 2019թ. թուրքա­կան սերիալնե­րը միջազգա­յին վարձույթում վաստա­կել են ավե­լի քան 500 մլն ԱՄՆ դոլար: Տպա­վո­րիչ թվեր են այնպես չէ՞: Ի հավե­լումն այս ամե­նի՝ թուրքա­կան սերիալնե­րից  «Լավա­գույն դարաշրջա­նը»  համաշխարհա­յին ճանա­չում ունի:

Թուրքա­կան սերիալներն ինքնանպա­տակ չեն, զուտ փող աշխա­տե­լու համար: Դրանք շատ մեծ նշա­նա­կություն ունեն թուրքա­կան մշա­կութա­յին կառա­վարման առումով և պետք է ասել, որ շատ հաջող են աշխա­տում: Ես մի քանի անգամ անդրա­դարձել եմ  նաև թուրքա­կան համա­կարգչա­յին խաղե­րին, որոնք ևս բավա­կան հաջողված նախագծեր ունեն ողջ աշխարհում:

Իհարկե թուրքա­կան ֆիլմերն ու սերիալնե­րը չունեն հոլի­վուդյան որակ կամ տարա­ծում, բայց նման թափով շարունա­կե­լու դեպքում բացառված չէ, որ կհասնեն ամե­րի­կա­ցի­նե­րին կամ եվրո­պա­ցի­նե­րին, թեև իհարկե շատ ջանք պիտի թափեն: Թուրքա­կան սերիալնե­րը մեծ դիտում ունեն նաև Հայաստա­նում, որքան էլ դա զարմա­նա­լի թվա:

Ցավա­լի է, բայց այդպես է:

Թուրքե­րի պահով այսքա­նը, իսկ եկեք տեսնենք, թե ինչ է կատարվում Հայաստա­նում:

Մի կողմ դրած խորհրդա­յին Հայաստա­նը, որի ժամա­նակ ունե­ցել ենք և՛ խորհրդա­յին գաղա­փա­րա­խո­սությա­նը նվիրված, և՛ իրոք հայա­շունչ ֆիլմեր, այսօր մենք այդ առումով գտնվում ենք կատաստրոֆիկ վատ վիճա­կում: Հետխորհրդա­յին Հայաստա­նի կինե­մա­տոգրաֆիան սարսա­փե­լի ցածր որակ ունի: ՀՀ-ում այսօր արտադրվող սերիալներն ու ֆիլմե­րը զուրկ են որևէ հմայքից ու որա­կից: Չհաշված մի քանի ֆիլմեր՝ օրի­նակ Գարե­գին Նժդեհ, Կյանք ու Կռիվ 1 և 2, Մի վախե­ցիր, Կարոտ և մի քանի այլ ֆիլմեր, Հայաստա­նում նորմալ ֆիլմեր չունենք: Հայաստա­նում հիմնա­կա­նում կա՛մ ցածրո­րակ սերիալներ են, որոնք կենցա­ղա­յին թեմա­ներ են, կա՛մ հումո­րա­յին սիթքո­մեր և կոմե­դիա­ներ: Ահա՛ ամբողջը: Չկա այն հայա­շունչ ու որա­կով ֆիլմարտադրությունը, որը մենք պարտա­վոր էինք ունե­նալ:

Ընդհա­կա­ռա­կը, գնա­լով պակա­սում են նման երև­ույթնե­րը: «Հին արքա­նե­րը» 20 սերիա­յա­նոց ֆիլմը մեծ համակրությամբ ընդունվեց, բայց չշա­րունակվեց: Չշա­րունակվեց, ոչ թե սցե­նա­րի, այլ թեմա­տիկ առումով: Ոմանք քննա­դա­տե­ցին վատ գրաֆի­կա­կան որա­կի համար ու համե­մա­տե­ցին օրի­նակ «Գահե­րի խաղի» կամ «Մատա­նի­նե­րի տիրա­կա­լի» հետ՝ մոռա­նա­լով, որ դա առա­ջին փորձե­րից մեկն է, մոռա­նա­լով, որ «Գահե­րի խաղում» որոշ դերա­սաններ միայն մեկ սերիա­յի համար ստա­ցել են 2 մլն ամն դոլար:  Ոչինչ, որ լավը չէր: Ամեն ինչ քչից է սկսվում: Մոսկվան մեկ օրում չի կառուցվել: Առա­ջին փորձերն են: Թող նկա­րեն առա­ջի­նը, երկրորդը, երրորդը ու թող չհա­ջողվի: Թող նկա­րեն 20-րդը և հաջողվի միայն 100-րդ փորձից, բայց թող նկա­րեն, որովհետև այլևս անտա­նե­լի է այն զզվե­լի մթնո­լորտը, որ արտադրվում է հիմա Հայաստա­նում:

Սերիալնե­րում չկա գրա­գետ խոսք, չկան համո­զիչ կերպարներ, չկա օրի­գի­նալ սյուժե: Դերա­սաննե­րի խոսքը համո­զիչ չէ, հեռուստա­դի­տո­ղը չի հավա­տում դրանց, իսկ եթե հավա­տում էլ է, ապա ընդօ­րի­նա­կում է վատը, որովհետև այդ սերիալնե­րում ու սիթքո­մե­րում ոչ մի լուսա­վոր արժեք չկա: Սիթքո­մե­րում, եթե ուշա­դիր նայենք, որպես հումոր փորձում են ներկա­յացնել խաբեությունը, վատ արարքնե­րը: Թուրքիա­յում բազմա­թիվ են ֆիլմերն ու սերիալնե­րը, որոնցով իրենց քաղա­քա­ցի­նե­րի գլխին ազգա­յին քարոզ են կարդում, պրո­պա­գանդում են Թուրքիան ու թուրքա­կան արժեքնե­րը, ստի­պում են հպարտա­նալ թուրք լինե­լու համար, իսկ Հայաստա­նում հերթա­կան էժա­նա­գին ու անո­րակ սերիալն են նկա­րում, որտեղ անընդհատ նույն թեմա­ներն են՝ սեր, կիսաքրեա­կան մարդիկ ու վերջ: Էլ չեմ խոսում հումո­րա­յին հաղորդումնե­րի մասին, որտեղ ոչ թե հումոր է, այլ ծամածռություն և ծաղր, որն ուղեկցվում է սեռա­կան կեղտոտ ակնարկնե­րով:

Մենք պարտվում ենք Թուրքիա­յին նաև այստեղ: Թուրքա­կան սերիալնե­րը գրա­վում են տասնյակ երկրներ, դառնում սիրված, պրո­պա­գանդում են Թուրքիան ու թուրքա­կա­նը, իսկ Հայաստա­նում սերիալներն ու ֆիլմե­րը մոռացվում են մեկ տարի անց, որովհետև չունեն ոչ մի հիմնա­քա­րա­յին արժեքներ ու ընդա­մե­նը գումար աշխա­տե­լով են զբաղված:

ՀՀ քաղա­քա­ցին գտնվում է մշա­կութա­յին սովի մեջ: Նա կարոտ է ազգա­յին ու պետա­կան թեմա­նե­րով որևէ արտադրանքի: Հենց այդ պատճա­ռով էլ հափշտա­կությամբ է դիտոմ Գարե­գին Նժդե­հը և կարո­տով նայում Հին Արքա­նե­րը: Ինչո՞ւ, որովհետև չկա նման ուրի­շը: Չկան ֆիլմեր, որտեղ հայն ու հայկա­կա­նը փառա­բանվի, որից հայը հպարտա­նա հայ լինե­լու համար:

ԵՊՀ պատմության ֆակուլտե­տի հայոց պատմության հանգուցյալ վարիչ Արտակ Մովսիսյանն անընդհատ շեշտում էր այս խնդիրնե­րի մասին, այս ողջ ցավի մասին, որն անպա­տասխան էր մնում: Գերա­գույն ջանքե­րի գնով նա կարո­ղա­ցավ նկա­րա­հա­նել մի քանի փաստա­վա­վե­րագրա­կան ֆիլմեր՝ «Տիգրան Մեծ», «Արտա­վազդ», «Հռո­մից հին մայրա­քա­ղա­քը», «Պատմության կեղծա­րարնե­րը»: Բայց ցավոք, կորո­նա­վի­րուսն ընդհա­տեց նրա կյանքը և մենք զրկվե­ցինք մի լավ հայից, որը մեզ բոլո­րիս հիշեցնում էր հային ու հայկա­կա­նի մասին:

Խոսում են միայն փողի մասին: Երբ հարցնում ես, պատճա­ռա­բա­նում են, որ բյուջեն թույլ չի տալիս նման հզոր ֆիլմեր նկա­րա­հա­նել: Լավ, ասենք թե գումա­րը չի հերի­քում գրաֆի­կա­կան էֆեկտնե­րի համար, իսկ սցենա՞րը, սյուժե՞ն: Գումա­րի պակա՞սն է ստի­պում նկա­րել այնպի­սի սերիալ ու սիթքոմ, որտեղ դերա­սաննե­րը կխո­սեն ժարգո­նով, կսպառնան մկրա­տով քիթ կտրել, կամ անընդհատ օնլայն խաղատներ կգո­վազդեն: Գումա­րի պակա՞սն է խանգա­րում հայա­շունչ և հայրե­նա­կան սյուժե պատրաստել ու նկա­րել ևս մի Հին Արքա­ներ, թեկուզ և շատ թույլ գրաֆի­կա­կան էֆեկտնե­րով: Եթե այո՛, ապա ինքս պատրաստ եմ անվճար սցե­նար գրել և խորհրդա­տու լինել ցանկա­ցած պատմա­կան թեմա­յով ֆիլմի համար և ինձ պես տասնյակ մարդիկ, ովքեր ունեն միտք, բայց չունեն հնա­րա­վո­րություն:

Հայոց պատմությունը տեղով ոգեշնչման աղբյուր է: Ուրարտուից մինչև 2021թ. մենք ունենք անսպառ թեմա­ներ ու կարող ենք նկա­րել այնպի­սի ֆիլմեր, որ հավա­սար լինեն Գլա­դիա­տո­րին կամ Մատա­նի­նե­րի տիրա­կա­լին: Ասում են գումար չկա: Քանի՞ ֆիլմ ու սերիալ է նկա­րա­հանվում Հայաստա­նում տարե­կան: Մի՞թե չեն կարող միա­վորվել և մի նորմալ բան ստեղծել:

Գովազդնե­րում այնպի­սի հրա­շա­լի էֆեկտներ են ստա­նում, որ հասկա­նում ես, որ Հայաստա­նում կարող են ֆիլմ նկա­րել, բայց կամ չեն ուզում, կամ ինչ որ մեկը խանգա­րում է:

Եվ ինչո՞ւ միայն ֆիլմ: Թեկուզ մուլտեր կամ գրքեր: Ամեն ինչ կա ամեն ինչի մասին, բացի ազգա­յի­նից:

Թուրքերն անընդհատ ու ամեն կերպ շեշտում ու տարա­ծում են իրենց՝ լավը լինե­լու հանգա­մանքը: Կարծում եք, թե ֆիլմ է էլի, նկա­րե­ցին ու վե՞րջ: Ո՛չ, հազար անգամ ո՛չ: Միայն «Լավա­գույն դարաշրջան» սերիա­լով, որ աշխարհի տասնյակ երկրնե­րում հաջող կերպով ցուցադրվեց, թուրքե­րը լուրջ ներդրում արին իրենց մշա­կութա­յին ու ազգա­յին ինքնագնա­հա­տա­կա­նի մեջ ու միայն այդ ֆիլմով շարքա­յին ռուս, լատի­նոա­մե­րի­կա­ցի կամ մեկ այլ հեռուստա­դիող հիա­ցավ թուրքա­կան «հզո­րությամբ ու վեհությամբ»: Իսկ ո՞ւր ենք մենք: Ո՞ւր է մեր պատասխա­նը: Ո՞րն է լինե­լու մեր հաջորդ քայլը: Սպա­սենք մինչև թուրքե­րը ողջ աշխարհին համո­զեն, որ իրենք են միակն ու անկրկնե­լին, իսկ մենք դեռ աղբն աղբա­մա­նում թափել չենք սովո­րում:

Մենք այդպես էլ չհասկա­ցանք ու չգնա­հա­տե­ցինք հումա­նի­տար ոլորտը: Չհասկա­ցանք, որ պատմությունը, ազգագրությունն ու մարդա­բա­նությունը պարապ խոսքեր չեն, այլ կառա­վարման գործիքներ, չհասկա­ցանք ու…ունենք այն ինչ ունենք: Հասանք այն օրին, որ հայոց ցեղասպա­նության մասին շատ օտա­րերկրա­ցի­ներ իմա­ցան System of a Down խմբի ջանքե­րով, այլ ոչ ՀՀ‑ի:

Նորանկախ Հայաստա­նում քանի՞ գեղարվեստա­կան ֆիլմ է նկա­րա­հանվել օրի­նակ ցեղասպա­նության մասին: Բոլո­րի կողմից սիրված «Մայրի­կը» նկա­րա­հա­նեց Անրի Վեռնո­յը՝ Ֆրանսիա­յում, «Խոստումը» նկա­րա­հանվեց Քըրք Քըրքորյա­նի ջանքե­րով, «Ձորի Միրոն» ու «Նահա­պե­տը» խորհրդա­յին արտադրանք են: Իսկ ո՞ւր է ՀՀ‑ն: Ո՞ւր է ՀՀ‑ի ներդրումը: «Հայ դատի գրասենյա՞կ»: Ո՛չ: Դա քիչ է, նվա­զա­գույն անգամ քիչ է: Բացի այդ Հայ դատի գործոով էլ մեծ մասամբ զբաղված են դաշնակցա­կաններն ու սփյուռքա­հա­յե­րը: Ո՞ւր է ՀՀ‑ի ներդրումը: Բացի մի քանի փաստա­վա­վե­րագրա­կա­նից, ոչինչ չեն պատրաստել: Ինչո՞ւ ֆիլմ չկա Ավա­րայրի, կամ Ակո­ռիի մասին: Ակո­ռիի մասին շատե­րը նույնիսկ չգի­տեն էլ: Չգի­տեն, որ երեք հարյուր հայեր հաղթել են յոթ հազար պարսի­կի: Իսկ ո՞վ գիտե: Հայոց պատմությունը պատմա­բա­նի խաչն ու մենաշնորհն է, թե ժողովրդի անցյալն ու հիշո­ղությունը: Ապա փորձիր ֆիլմ նկա­րել ու հային երկինք հասցնել, կմե­ղադրեն նացիո­նա­լիզմի մեջ:

Սա աղետ է: Սա մշա­կութա­յին ինքնասպա­նություն է, որն ավե­լի ծանր ու դառն է, քան ցանկա­ցած մեկ այլ բան: Դարե­րով մենք կարո­ղա­ցել ենք դիմա­նալ օտար ազդե­ցությանն ու պահպա­նել սեփա­կան ինքնուրույնությունը ու կոտրվում ենք հիմա՝ ազա­տության ու ինքնուրույնության մեջ:

Առնչվող Հոդվածներ