20 C
Yerevan

Տանու Տերտե­րին Օրհնյա Ի Տեր Չեն Ասում

Արտա­սահմա­նում մարդիկ ծաղկեցնում ու զարդա­րում են ցանկա­ցած պատմա­կան կերպա­րի, որը կարև­որ նշա­նա­կություն ունի իրենց համար: Ադրբե­ջանցի­նե­րը զրո­յից կերպար են ստեղծում և քարո­զում ամե­նա­լայն մասշտա­բով, իսկ Երև­ա­նում դասա­կան առումով արհա­մա­րանք կամ անգի­տություն է նկատվում մի կերպա­րի մասին, որ աշխարհում շատ շատե­րը կերա­զեին ունե­նալ:

Արա­յիկ Մկրտումյան

Մի պահ կտրվենք ընտրա­կան թոհուբո­հից ու հայացք ուղղենք մեկ այլ ուղղությամբ: Խոսքը վերա­բե­րում է գիտա­կան ու մշա­կութա­յին ոլորտին, մի բան, որը շատե­րից խուսա­փում են, որովհետև մեջը ինտրիգ չկա, ակտուալ չի համարվում ու այդ թեմա­յով առանձնա­պես լավ չի ստացվում դիվի­դենտներ հավա­քել:

Երև­ա­նի քաղա­քա­պե­տա­րա­նում կայացվեց մի որո­շում, ըստ որի՝ Շահա­միր Շահա­միրյա­նի անվան փողո­ցը վերանվանվեց Գրանդ Հոլդինգի հիմնա­դիր, բարե­րար Հրանտ Վարդանյա­նի անունով: Թե՛ Հրանտ Վարդանյա­նը, թե՛ իր որդի­նե­րը մշտա­պես աչքի են ընկել դրա­կան պահվածքով ու գործունեությամբ: Հրանտ Վարդանյա­նը մշտա­պես շեշտել է հայրե­նա­կան արտադրանքի կարև­ո­րությունը և շատ բան արել այդ ուղղությամբ, իսկ որդի­նե­րը շարունա­կում են պահել այդ գիծը՝ անընդհատ մեծ  օգնություն տրա­մադրե­լով և բնա­կա­րա­նա­շի­նությամբ զբաղվե­լով: Անշուշտ գնա­հա­տե­լի քայլեր են ու գուցե և Հրանտ Վարդանյանն իրոք արժա­նի է, իր անվամբ փողոց ունե­նա­լու, բայց եկեք նաև հասկա­նանք, թե ում անունն են հանում այդ փողո­ցի վրա­յից:

Շահա­միր Շահա­միրյա­նը հնդկա­հայ քաղա­քա­կան գործիչ էր, խոշոր առևտրա­կան, Մադրա­սի խմբա­կի շունչ ու հոգին: Շահա­միր Շահա­միրյա­նը ոչ միայն աչքի է ընկել իր հայանպաստ խոշոր գործունեությամբ, այլև հանդի­սա­նում է համաշխարհա­յին դեմք՝ իրա­վա­կան ու քաղա­քա­կան առումով:

Շահա­միր Շահա­միրյա­նը հանդի­սա­նում է աշխարհում առա­ջին սահմա­նադրա­կան հանրա­պե­տության նախագծի հեղի­նա­կը: Նույնիսկ Եվրո­պա­յում, մինչև 19-րդ դարի սոցիա­լիստա­կան հաղթա­նակնե­րը, հանրա­պե­տություննե­րը գոյություն են ունե­ցել բավա­կան ավտո­րի­տար ձևով, իսկ Շահա­միր Շահա­միրյա­նի առա­ջարկը յուրա­հա­տուկ է նաև նրա­նով, որ իր առա­ջարկած հանրա­պե­տության կառա­վարման ձևա­չա­փը ուներ խորհրդա­րա­նա­կան բնույթ, այսինքն մի բան, որը ոչ միայն այն ժամա­նակնե­րում, այլև հիմա համարվում է բավա­կան առա­ջա­վոր և զարգա­ցած գաղա­փար: Հայաստա­նի Հանրա­պե­տության կառա­վա­րումը վերածվեց խորհրդա­րա­նա­կա­նի միայն մի քանի տարի առաջ:

Շահա­միր Շահա­միրյա­նը արեց մի բան, որով հպարտա­նում է այսօր ողջ քաղա­քա­կիրթ աշխարհը ու դա արեց դեռ ավե­լի շուտ, քան ֆրանսիա­կան մեծ հեղա­փո­խությունը, որը համարվում է ժողովրդա­վա­րության գլխա­վոր խորհրդա­նիշնե­րից մեկը: Եվ եթե Եվրո­պա­յում նախա­պայմաններ կային, ի վերջո այնտեղ եղել էր Վերածննդի դարաշրջա­նը և շատ ու շատ այլ գործոններ, կային «Լուսա­վորչա­կաննե­րը»՝ Դիդրո, Մոտեսքյո, Ժան-Ժակ Ռուսո, ապա հայ ժողովրդի ճակա­տա­գի­րը նրան հնա­րա­վո­րություն չէր տվել նման գործունեությամբ զբաղվե­լու: Եվ ահա այդ ծանրա­գույն պայմաննե­րում, պետա­կա­նություն չունե­ցող ժողովրդի մի զավակ, գտնվե­լով հեռա­վոր Հնդկաստա­նում, որն էլ իր հերթին գտնվում էր անգլիա­կան տիրա­պե­տության տակ, ստեղծում է արդեն իսկ պատրաստի հանրա­պե­տության սահմա­նադրություն՝ կատարյալ այդ ժամա­նակնե­րի համար:

Գիտենք, որ սահմա­նադրությունն ամե­նա­կարև­որն է պետության կառա­վարման համար: Դա մեծա­գույն մի փաստա­թուղթ է, որում այդ պետության կառա­վարման սկզբուքներն են: Սահմա­նադրություն ստեղծել, նշա­նա­կում է 100 տոկո­սա­նոց պատկե­րա­ցում կազմել պետա­կան կառա­վարման մասին: Ավե­լին, այդ սահմա­նադրությունն է հիմք դառնում քաղա­քա­ցիա­կան ու քրեա­կան օրենսգրքե­րի համար, որով էլ պետությունը դառնում է իրա­վա­կան:

Շատ չմանրա­մասնե­լու և չձանձրացնե­լու համար ասեմ, որ Շահա­մի Շահա­միրյանն ըստ էության ստեղծեց սահմա­նադրություն՝ իր օրենքնե­րով, ու հայկա­կան անկա­խության վերա­կանգնումից հետո ոչ մի խնդիր կամ հարց չէր առա­ջա­նա­լու պետության կառա­վարման սկզբունքա­յին ու օրենսդրա­կան առումով: Շահա­միր Շահա­միրյա­նի «Որո­գայթ Փառաց»-ը մի եզա­կի փաստա­թուղթ է, որը համարվում է համաշխարհա­յին կարև­ո­րություն ունե­ցող երև­ույթ՝ ժողովրդա­վա­րության մեծա­գույն ձեռքբե­րում և այն, որ դա իր տեսա­կի մեջ առա­ջինն էր աշխարհում, էլ ավե­լի է մեծացնում այդ փաստաթղթի և նրա ստեղծո­ղի կարև­ո­րությունը:

Եվ ահա այդ մարդու անունով կոչված փողոցն անվա­նա­փոխվում է: Հարկա­վոր է ճիշտ հասկա­նալ: Շահա­միր Շահա­միրյանն իր ոլորտի Խաչա­տուր Աբովյանն է, Կոմի­տա­սը, բայց նա չափից ավե­լի թերագնա­հատված է, ոչ միայն համաշխարհա­յին, այլև հայկա­կան միջա­վայրում, հակա­ռակ դեպքում քաղա­քա­պե­տա­րա­նը նույնիսկ չէր էլ մտա­ծի փողոցն անվա­նա­փո­խե­լու մասին: Գուցե և Հրանտ Վարդանյանն արժա­նի է իր անունով փողոց ունե­նա­լուն, բայց մենք իրա­վունք չունենք արհա­մա­րե­լու մեր ժողովրդի իրա­վա­կան մտքի օրենսդիր հսկա­յին և դա փոխա­րի­նե­լու բիզնեսմե­նի անունով:

Մի՞թե Երև­ա­նում ուրիշ փողոց չկար անվա­նա­փո­խե­լու համար, եթե այդքան հրա­տապ էր Հրանտ Վարդանյա­նի անունով փողոց անվա­նա­փո­խե­լու հարցը: Եվ օրի­նակ ինչո՞ւ չի անվա­նա­փոխվում Սարգիս Կասյա­նի անվան փողո­ցը: Ո՞վ էր Սարգիս Կասյա­նը: Բոլշև­իկ, որ օտար ուժի աջակցությամբ մտավ Հայաստան և հայտա­րա­րեց խորհրդա­յին ռեժի­մի հաստատման մասին: Ու հենց այդ ռեժիմն էլ կործա­նեց Հայաստա­նի առա­ջին հանրա­պե­տությունն ու անթիվ չարիքնե­րի պատճառ հանդի­սա­ցավ:

Քաղա­քա­պե­տա­րա­նում ընդհանրա­պես հասկանո՞ւմ են պատմա­կան կերպարնե­րի կարև­ո­րության մասին, թե դա արվում է հենց այնպես, ուղղա­կի, անփութո­րեն:

Եթե Հրանտ Վարդանյա­նի ժառանգնե­րը ցանկա­նում են հիշել և հարգել իրենց հոր հիշա­տա­կը, խնդրեմ, ոչ մի պահանջ կամ առարկություն չունեմ, բայց ինչո՞ւ է դա արվում սեփա­կան ժողովրդի մտքի մեծե­րից մեկի անունը կրող փողոցն անվա­նա­փո­խե­լով: Ես ինքս մեծ համակրանք ունեմ Վարդանյան ընտա­նի­քի և նրանց գործի հանդեպ: Գրանդ Հոլդինգը հազա­րա­վոր աշխա­տա­տե­ղեր է ապա­հո­վում և խոշոր հարկա­տու է: Գրանդ Հոլդինգը Հայաստա­նի տնտե­սության համար կարև­որ օղակ է, չհաշված այդ ընտա­նի­քի անթիվ բարե­գործություններն ու օրի­նակ Երև­ա­նին մի հրա­շա­լի այգի նվի­րե­լը:

Բայց կա մի բայց: Հրանտ Վարդանյանն ու Շահա­միր Շահա­միրյա­նը անհա­մե­մա­տե­լի  կերպարներ են՝ բոլոր առումնե­րով:

Արտա­սահմա­նում մարդիկ ծաղկեցնում ու զարդա­րում են ցանկա­ցած պատմա­կան կերպա­րի, որը կարև­որ նշա­նա­կություն ունի իրենց համար: Ադրբե­ջանցի­նե­րը զրո­յից կերպար են ստեղծում և քարո­զում ամե­նա­լայն մասշտա­բով, իսկ Երև­ա­նում դասա­կան առումով արհա­մա­րանք կամ անգի­տություն է նկատվում մի կերպա­րի մասին, որ աշխարհում շատ շատե­րը կերա­զեին ունե­նալ:

Մեր դժբախտություննե­րից մեկն էլ սեփա­կան ինքնության հանդեպ ունե­ցած ծայրաստի­ճան անգետ ու արհա­մա­րա­կան վերա­բերմունքն է: Բազմա­թիվ են դեպքե­րը, երբ երբ ակա­նա­տես ենք լինում սեփա­կան պատմության, մշա­կույթի կարև­որ դեմքե­րի մոռա­ցումը կամ մակե­րե­սա­յին անդրա­դարձը:

Իսկ ի՞նչ սպա­սել հետո: Գուցե գան օրեր, երբ մենք Մաշտո­ցի կամ Կոմի­տա­սի պողո­տա­ներն անվա­նա­փո­խենք մեկ ուրի­շի անունով: Արդեն հավա­տում եմ, որովհետև դրա համար երևի կգտնվեն ինչ որ «կարև­որ պատճառներ»:

Ու էլ ինչպե՞ս բողո­քել, որ մարդիկ չեն ճանա­չում սեփա­կան ազգն ու պատմությունը, եթե ինքներս ենք հրա­ժարվում մեր արժեքնե­րից ու ջրի­կացնում սեփա­կան պատմությունը

Մենք սիրում ենք պարծե­նալ, որ մեր այսինչ հայրե­նա­կիցնը արեց սա, այն ինչը ‚արեց այն, բայց արհա­մարհում ենք արդեն իսկ գոյություն ունե­ցո­ղին:

Մնում է միայն հերթա­կան անգամ դառնա­ցած լռել ու հասկա­նալ, որ Հայաստա­նում «տանու տերտե­րին օրհնյա ի տեր» չեն ասում:

Առնչվող Հոդվածներ